воскресенье, 26 октября 2014 г.

Գևորգ արքեպիսկոպոս Չեորեքչյանին

«Էջմիածին», թիվ 2-3, 1944թ., փետրվար-մարտ

Ամենայն Հայոց Հայրապետության Ազգընտիր տեղակալ Ամեն. Տ. Գևորգ արքեպիսկոպոսի Հայրենական պատերազմի առթիվ արտասահմանի հայությանն ուղղված կոչերին շարունակում է ջերմ հայրենասիրական ոգեշնչումով արձագանքել Սփյուռքի հայությունը:

Սասունցի Դավիթ տանկային շարասյուն
«Սասունցի Դավիթ» տանկային շարասյան շքանշանակիր լավագույն հրամանատարները, որոնք երդմամբ խոստացան արդարացնել հայ ժողովրդի վստահությունը՝ անխնա ջախջախել գերմանական հրոսակներին, իսպառ ոչնչացնել նրանց ընդմիշտ վտարելով մեր երկրի սահմաններից:

Տ. Տեղակալի կոչերը առավելագույն հայրենասիրական էնտուզիազմ են առաջ բերել Իրանի մայրաքաղաքի՝ Թեհրանի հայության մեջ, որը իր սրտաբուղխ նվիրաբերությամբ օժանդակում է փառապանծ Կարմիր Բանակին ջախջախելու գերմանական ֆաշիզմը և ազատություն բերելու ֆաշիզմի լծի տակ տնքացող ժողովուրդներին:



Ստորև զետեղում ենք Ամեն. Տ. Տեղակալի ստացած հեռագիրը Թեհրանի հայ հասարակությունից:

Էջմիածին, Գևորգ արքեպիսկոպոս Չեորեքչյանին


Ձեր հայրենասիրական կոչով ոգեշնչված, Թեհրանի հավատացյալ հայերի զանազան խավերը հավաքել և ընթացիկ հաշիվ են մուծել հօգուտ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան մեկ միլիոն վաթսունյոթ հազար հարյուր քառասունհինգ ռիալ:
Ազդանշանը «առաջ» տրված է: Սասունցի Դավթի անվան տանկերը սլանում են առաջ: Զորամասի հրամանատարի տանկը մարտական դրոշով ընթանում է շարասյան առջևից:

Օրհնում եմ Կարմիր բանակը և նրա գերագույն հրամանատարությունը և մաղթում, որ Բարձրյալը առավել ևս զորացնե նրանց՝ հայրենիքը պաշտպանելու և թշնամուն ջախջախելով վտարելու մեր երկրից:

(Ամենապատիվ Տ. Տեղակալի կոչից)

Զորամասի հրամանատար փոխգնդապետ Վոյնովսկին զորամասի անունից պատասխան ճառ է արտասանում: «Ընդունելով «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը զորամասի հրամանատարության, սպաների, սերժանտների, տանկիստների և ինձ հանձնված զորամասի անունից վստահեցնում եմ Կարմիր Բանակի զրահատանկային զորքերի հրամանատարությանը և ողջ հայ ժողովրդին, որ մենք անխնա կջախջախենք մեր երկիրը ներխուժած գերմանական հափշտակիչներին: Կեցցե Սովետական Միության ժողովուրդների բարեկամությունը»


«Սասունցի Դավիթ» տանկային զորամասի հրամանատարությունը և շքանշանակիրները զորամասի դրոշակով
Օրհնում եմ քեզ, հայ ժողովուրդ, և մաղթում, որ Տերը քո պայքարող ոգին հանուն ազատության և հանուն քրիստոնեական վեհ գաղափարների միշտ կենդանի պահի:

(Ամենապատիվ Տ. Տեղակալի կոչից)

Ամբողջ հոգով ցանկանում ենք, որ մեր այս համեստ լուման օժանդակի հերոսական հայրենասիրական ընձեռումին: «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան օգտին միջոցների գանձումը շարունակվում է:
Թեհրանի եկեղեցական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գ. Հակոբյան

Комментариев нет:

Отправить комментарий