Մանազկերտի եկեղեցական ժողով 726, հայ-ասորական միացյալ եկեղեցական ժողով: Հրավիրվել է Հայոց կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցու և Ասորի Հակոբիկ եկեղեցու առաջնորդ, Անտիոքի Աթանաս պատրիարքի նախաձեռնությամբ: Հայոց կողմից, կաթողիկոսից բացի, ժողովին մասնակցել են 31 եպիսկոպոս և 8 վարդապետ, որոնք ներկայացրել են Հայաստանի արլ. և արմ. հատվածների գրեթե բոլոր թեմերը, իսկ ասորական կողմից՝ պատրիարքը՝ 6 եպիսկոպոսների հետ:
Մասնակիցների թվում հիշատակվում են ժամանակի նշանավոր հայ աստվածաբան վարդապետներ Խոսրովիկ Թարգմանիչը և Գրիգորիս Արշարունին, որոնք մեծապես օգնել են Հայոց կաթողիկոսին դավան. կարևորագույն որոշումներ ընդունելիս: Ժողովի նպատակն էր հարթել երկու Արևելյան եկեղեցիների դավան. տարաձայնությունները, որոնք ծագել էին հակաքաղկեդոն. աստվածաբաններ Հուլիանոս Հալիկառնասցու և Սևերիոս Անտիոքացու՝ Հիսուսի մարմնի անապականության շուրջ ծավալված վեճից: Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու, երկու ասորի հոգևորական նամակ են հղել Հովհաննես Գ Օձնեցուն, որտեղ հայերին մեղադրել են Հուլիանոս Հալիկառնասցու ուսմունքին հարելու մեջ: Հայերն էլ իրենց հերթին ասորիներին մեղադրել են Սևերիոս Անտիոքացու ուսմունքին հետևելու մեջ: Նախապես որոշվել էր ժողովը հրավիրել Արծն քաղաքում, սակայն Արմինիայի արաբ կառավարիչը չի թույլատրել ժողովի գումարումն իր իշխանապետության սահմաններից դուրս: Ժողովատեղիի ընտրության հարցում արաբ ոստիկանի միջամտությունը վկայում է, որ հայ-ասոր. դավան. միությունը հովանավորել և թելադրել էր արաբ. խալիֆայությունը, որը նպատակ ուներ Արևելքի ամենամեծ ուղղափառ եկեղեցիների դավան. միությունն ուղղել ընդդեմ քաղկեդոնականության և Բյուզ. կայսրության:
Պահպանվել են Մ. ե. ժ-ի արձանագրությունները հայերեն և ասորերեն, ինչպես նաև ժողովի սահմանած կանոններն ու նզովքները: Ենթադրվում է, որ Հովհաննես Գ Օձնեցին ժողովում կարդացել է հուլիանոսականների դեմ ուղղված իր «Ընդդէմ երևութականաց» ճառը: Մ. ե. ժ. սահմանել է 10 նզովք, որոնք դատապարտել են Հուլիանոս Հալիկառնասցու և Սևերիոս Անտիոքացու ուսմունքներն ու դրանց հետևորդներին, երևութականությունը, քաղկեդոնականությունը, մեկ անգամ ևս հաստատել Սուրբ Երրորդության ուղղափառ բանաձևումը: Ժողովի որոշումների արդյունքում Հայ և Ասորի Հակոբիկ եկեղեցիների միջև կնքվել է դավան. միություն, որը, սակայն, չի հարատևել: Մ. ե. ժ-ում քննարկվել են նաև ծիս. խնդիրներ:
Հայ և Ասորի եկեղեցիների համար սահմանվել է Քրիստոսի ծնունդը տոնել ոչ թե դեկտ. 25-ին, ինչպես՝ քաղկեդոնականները, այլ՝ հունվ. 6-ին, նաև որոշվել է հացն անխմոր և գինին անխառն մատուցել Պատարագի ժամանակ: Հովհաննես Գ Օձնեցու և Աթանաս Անտիոքացու միջև համաձայնություն է ձեռք բերվել երեք հայ հոգևորականների Ասորիք ուղարկելու մասին՝ այնտեղ բնակվող հայ քաղկեդոնականների գործունեությունը կանխելու նպատակով: Հիշատակություն կա նաև, որ Ասորիք ուղարկված հայ հոգևորականները զբաղվել են ասորերենից հայերեն թարգմանություններով:
Մ. ե. ժ. մեծ նշանակություն է ունեցել Հայ եկեղեցու դավան. մի շարք կետերի հստակեցման գործում: Նրա դավան. որոշումներն ամբողջացրել և վերջնական տեսքի են հասցրել Հայ եկեղեցու քրիստոսաբան. համակարգը:
Մհեր Պապյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий