вторник, 11 ноября 2014 г.

Մակար Ա Թեղուտցի

Մակար Ա Թեղուտցի [6.4.1813, գ. Թեղուտ (Բիթլիս նահանգի Բուլանըխ գավառ) – 1891, Էջմիածին], Ամենայն հայոց կաթողիկոս 1885-ից: Հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն: 1828–29-ին, ռուս-թուրք. պատերազմի ժամանակ, ծնողների հետ գաղթել է Արլ. Հայաստան: Սովորել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի ժառանգավորաց վարժարանում: 1843-ին կարգվել է դպրանոցի տեսուչ, 1849-ին՝ մատենադարանապետ: 1864-ին նշանակվել է Վրաստանի թեմի առաջնորդ, 1876-ին՝ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ, 1882-ից՝ նաև Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի տեղապահ:


Մ. Ա Թ-ու ջանքերով 1885-ին ցար. արքունիքը վերանայել է իր 1884-ի հունվ. 27-ի «Կովկասի հայ լուսավորչական եկեղեցական ուսումնարանների մասին» որոշումը, թույլատրել վերաբացել հայկ. դպրոցները, վերականգնել կաթողիկոսի սահմանափակված իրավունքները: Մ. Ա Թ., շարունակելով Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի գործը, ավարտին է հասցրել Էջմիածնի Մայր տաճարի նորոգումը: Կաթողիկոս. գահին Մ. Ա Թ-ուն հաջորդել է Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ):

Վարդան Դևրիկյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий