Մանիքեություն, III դարում Սասանյան Իրանում ծագած կրոն: Հիմնադիրն է Մանին՝ ծնված Հվ. Միջագետքում, 216-ին: Որդին էր Արշակունի իշխան Պատիկի (Պատակ), մոր անունը հավանաբար Մարիամ էր, ինչը վկայում է նրա հրեադավան կամ քրիստոնյա լինելը: Մանին իր նոր կրոնի քարոզչությունն սկսել է Սասանյան արքա Շապուհ I-ի օրոք (240–271): Սկզբ. շրջանում վայելել է արքայի հովանավորությունը, բայց հետագայում, երբ պարզվել է, որ նոր կրոնը վտանգ է ներկայացնում զրադաշտականության համար, Վահրամ I արքան նրան մահապատժի է ենթարկել:
Մ. շուտով տարածվել է Հռոմ. կայսրության սահմաններում, Մերձ. Արևելքում, հասել մինչև Չինաստան: VIII դ. վերջին Մ. դարձել է ույղուրական խաքանության պետ. կրոնը: Մանիքեական գրություններ հայտնաբերվել են Հս. Աֆրիկայում, Ֆայյումում և Հս-Արմ. Թուրքեստանում: Մանիի գլխ. գրվածքներն են «Գաղտնիքների գիրքը», «Պատվիրանների գիրք ունկնդիրների համար», «Կենդանացուցիչ գիրքը» ևն:
Մ. եղել է դուալիստական ուսմունք, ներկայացրել Լույսի և Խավարի՝ որպես բնության հիմն. ուժերի միջև շարունակ ընթացող պայքարը, հետևաբար և բարոյական սկզբունքների՝ Բարու և Չարի պայքարը: Աղանդների մեջ դուալիզմը առաջ էլ կար, բայց միայն Մանիի միջոցով է այն համակարգվել: Հետագայում Մ. իր վրա է կրել արևմտյան ազդեցությունը (գնոստիցիզմի և հրեա-քրիստոնեական): Հին գնոստիկյան համակարգերը՝ մարկիոնականությունը, բասիլիդականությունը, բարդածայնականությունը և գնոստիկականության այլ մնացորդները, հետագայում վերջնականապես լուծվել են մանիքեական կրոնի մեջ՝ այնտեղ գտնելով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Մ-յան համաձայն, տիեզերքը, ինչպես նաև մարդը, իրենցից ներկայացնում են մթին և լուսավոր տարրերի մի խառնուրդ: Տիեզերքի պատմությունը բաժանվում է երեք շրջանների. անցյալ, երբ Հոգին դեռևս չէր խառնված նյութի հետ, ներկա, երբ այդ երկու նախասկիզբները խառնվել են իրար, և առաջացել է լարվածություն ու բախում, և ապագա, երբ Չարը (Խավարը) և Բարին (Լույսը) բաժանված են երկու տարբեր գոտիների: Երկու նախասկիզբներից յուրաքանչյուրն ունի իր թագավորը՝ Հայրը՝ Լույսի, և Իշխանը՝ Խավարի: Խավարի իշխանը շրջապատված է դիվային ուժերով այն դեպքում, երբ Լույսը ուղարկում է իր աստվածային ճառագայթները: Մարդը սատանայի իշխանությունից ազատագրվելու համար պետք է մաքրվի չարի տարրերից, այն է՝ նյութական նախասկզբից:
Աստված մարդուն ղեկավարելու համար ուղարկում է ուսուցիչներ՝ «Լուսո առաքյալներ». Բուդդային՝ Հնդկաստան, Զրադաշտին՝ Պարսկաստան, Քրիստոսին՝ Արևմուտք, իսկ Մանիին՝ Բաբելոնիա: Մանին հենց այն Մխիթարիչ Հոգին է (Պարակլետոս), որին Քրիստոսը խոստացավ աշխարհ ուղարկել. «Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի...» (Հովհ. 14.26): Մանին իր նամակներում իրեն անվանել է «Հիսուս Քրիստոսի առաքյալ», որ եզրափակում և պսակում է «Լուսո առաքյալների» շարքը՝ գիտակցաբար ստեղծելով Արևելքը Արևմուտքի հետ միավորող համապարփակ համաշխարհային մի կրոն:
Մ-յան բարոյախոսությունը պահանջել է ճգնական կյանք՝ խավարի տարրերից հեռու մնալու և լուսավորների հետ հարաբերության մեջ մտնելու համար: Իսկական մանիքեցին չպետք է ունենար սեփականություն, ընտանիք և տուն, պետք է հրաժարվեր ամուսնությունից, գինուց, մսից, աշխարհիկ բոլոր վայելքներից: Նա պետք է բարձր կանգնած լիներ ամեն զգայականությունից: Մանիի հետևորդներից պահանջվել է խիստ պահեցողություն, աղոթքի կանոնավոր ժամեր: Բայց քանի որ այդքան խիստ ճգնավորությունը և կատարյալ իմացության ձեռքբերումը հասանելի էր միայն քչերին, այդ պատճառով մանիքեցիները բաժանվել են երկու դասի՝ «ընտրյալների» կամ «կատարյալների»՝ կրոնը վարդապետող քարոզիչների, և «ունկնդիրների»: Վերջիններս կարող էին ունենալ տուն, ընտանիք, մասնագիտություն և սեփականություն, բայց պարտավոր էին օթևան տալ «կատարյալներին», հոգալ նրաց մասին:
Մանին ուներ 12 աշակերտ՝ Քրիստոսի առաքյալների թվին հավասար, որ մանիքեցիներն ընտրել էին «կատարյալների» միջից և կոչել «ուսուցիչներ», իսկ 13-րդին անվանել նրանց «Գլուխը»: «Ուսուցիչները» նշանակել են «վերադիտողներ»՝ թվով 72 հոգու, Քրիստոսի 72 աշակերտների թվով, վերջիններս էլ նշանակել են «երեցներ» (360 հոգու): Մանիքեցիները մերժել են մկրտության խորհուրդը, վարդապետել, որ զոհ մատուցելով և ծեսերով հնարավոր չէ փրկության հասնել, այլ՝ միայն աղոթքով: Նրանք ամբողջ օրվա ընթացքում աղոթել են Արեգակին, գիշերը՝ Լուսնին, եթե այն երևում էր: Մովսիսականությանը խոր ատելությամբ վերաբերվելով՝ մերժել են Հին կտակարանը, համարել, որ «Մովսեսին Օրենքը տվող և մարգարեների բերանով խոսող աստվածը, իսկական աստված չէ, այլ Խավարի տերը» (այսինքն՝ սատանան): Նոր կտակարանի գրքերը համարելով խեղաթյուրված՝ նրանք սրբագրել են դրանք, ընդունել միայն մի քանի պարականոն գրքեր, ինչպես՝ Թովմայի, Փիլիպպոսի, Պետրոսի, 12 առաքյալների ավետարանները, «Տիրոջ մանկությունը»
խորագիրը կրող գիրքը ևն:
Մանիքեցիների նկատմամբ հալածանքները, որ սկիզբ են առել դեռևս III դ. 2-րդ կեսին Իրանում, չեն խանգարել այդ կրոնի լայն տարածմանը նաև Հռոմ. կայսրության սահմաններում դեռևս Դիոկղետիանոսի և Կոստանդին Մեծի ժամանակ: IV դ. վերջին և V դ. սկզբին մանիքեցիների դեմ ուղղված հատուկ օրենքներ են ընդունվել: Քրիստոնեական աշխարհում Մ. մեծ ազդեցություն է ունեցել միջնադարյան զանազան աղանդների վրա, ինչպիսիք են մծղնեությունը, պավլիկյանները, թոնդրակեցիները, բոգոմիլները ևն: Այդ մասին և նրանց գաղափարախոսությունը քննադատող բազմաթիվ երկեր են գրվել (Պետրոս Սիկիլիացի, Պետրոս Վանական, Փոտ պատրիարք, Եվթիմիոս Ակմոնացի և ուր.): Փոտ պատրիարքի՝ պավլիկյանների դեմ գրված գիրքը վերնագրված է «Մանիքեցիների վերածլման մասին»:
Թեև ապացույց չկա Հայաստանում Մ-յան տարածված լինելու մասին, սակայն նրա գաղափարներն այստեղ օտարոտի չէին: Մանիի մասին խոսել է Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» գրքում: Միջնադարյան հայ հեղինակները, անդրադառնալով մանիքեցիներին, ոչ միայն քննադատել են նրանց վարդապետությունը, այլև հետագայում հանդես եկած և Հայաստանում տարածված քրիստ. աղանդները՝ պավլիկյան, թոնդրակյան, համարել մանիքեցիների հետնորդներ: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին թոնդրակեցիներին համարել է մանիքեցիների մնացորդներ («մնացելոցն ի նորոց Մանիքեցւոցն», «Մանիքեցւոց նորոյ թոնդրակեացն»), մանիքեցիների աշակերտներ («որք ի մանիքեցւոցն ուսեալք անուանելոցնթոնդրակեցիք»):
«Մանիքեցի» հորջորջումը դարձել է անվանարկող ածական: Բյուզ. Հուստինիանոս I կայսրը (527–565) այդպես է անվանել իր քաղաքական հակառակորդներին, թեև նրանք մանիքեցիների հետ ոչ մի առնչություն չեն ունեցել: Մ. բուդդայականության, զրադաշտականության, հունական մշակույթի և քրիստոնեության նպատակադրված համադրությունն էր: Այստեղից էլ այն սուր վեճերը, թե այդ կրոններից ու տարրերից որ մեկը կարելի է ընդունել որպես ելակետային և կառուցվածքային: Մինչև XIX դ. Մ. համարվել է քրիստոնեական աղանդ: Իրանագետները պաշտպանել են Մ-յան արևելյան ծագումը: XX դ. կեսից, նոր աղբյուրների հայտնագործմամբ՝ Մ-յան քրիստոնեական գաղափարներն էլ ավելի ցցուն են դարձել: Բայց, հակառակ դրան, այն բնորոշվում է ոչ թե որպես քրիստոնեական աղանդ, այլ՝ յուրատեսակ կրոն, որը մրցակցության մեջ էր քրիստոնեության հետ:
Հրաչ Բարթիկյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий