Ճառ (հուն. – հոմիլիա), մատենագրական տեսակ: V դ. սրան համարժեք է եղել նաև «թարգմանություն» բառը, որ ունեցել է «զրույց», «քարոզ», «բեմասացություն» իմաստը: Այս իմաստով է այն կիրառվել Անկյուրիայի Ա և Լավոդիկեի եկեղեցաժողովների ԺԹ հոդվածներում: Ճ. ունի հրեական ծագում: Սինագոգներում սրբազան մատյաններից օրվա խորհրդին պատշաճող հատվածը ընթերցելուց հետո քարոզիչը պարզ բարոյաբան. զրույցով մեկնաբանել է այդ հատվածը:
Խոսքի այդ պարզությունը, որ հատուկ էր նաև վաղ շրջանի քրիստոնյա քարոզիչներին, ժամանակի ընթացքում ենթարկվել է զգալի փոփոխությունների: IV–V դդ. Աթանաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Հովհան Ոսկեբերանի, Օգոստինոսի, Հիերոնիմոսի, Ամբրոսիոսի գրչի տակ Ճ. վերածվել է հռետորական օրենքներով հղկված մատենագր. տեսակի: Քրիստ. ճառագրության մեջ, ըստ բովանդակության, Ճ. բաժանվում է երկու տեսակի՝ բարոյաբանական և դավանական: Բարոյաբան. Ճ-ի դասական օրինակ է հատկապես Հովհան Ոսկեբերանի՝ Մատթեոսի Ավետարանի մեկնությունը (հրտ. 1826), որտեղ իբրև բնաբան՝ մեկնվող հատված, բերված է ավետարանական մի համար, որի յուրաքանչյուր արտահայտությունը՝ նայած իր խորքի, բացատրվում է, իսկ վերջում զետեղված հորդորակը պարունակում է բացատրության բարոյախոս. եզրակացությունը կամ պատգամը:
Դավան. ճառագրության առավել ներկայանալի օրինակներ են Աթանաս Ալեքսանդրացու և Գրիգոր Նազիանզացու Ճ-երը, որտեղ նախ բերվում է գաղափար. հակառակորդի տեսակետը, և հետո շարադրվում այդ տեսակետի աստվածաբան. ժխտումը: Արդեն IV դարից սովորություն է դարձել կարող քարոզիչներ չունեցող եկեղեցիներում ընթերցել առավել մեծ հեղինակություն վայելող եկեղեցու հայրերի Ճ-երը: 529-ին տեղի ունեցած նահանգային մի եկեղեցաժողովի կանոնի համաձայն, «եթե երեցը հիվանդության պատճառով անկարող է ինքը քարոզելու, ապա սարկավագը պետք է կարդա սուրբ հայրերի ճառերը»:
Հայ իրականությունում տարածված են եղել հատկապես Գրիգոր Ա Լուսավորչի անունով հայտնի «Յաճախապատում ճառքը», ինչպես նաև՝ Հովհաննես Ա Մանդակունու, Եղիշեի, Զաքարիա Ա Ձագեցու և այլոց Ճ-երը, որոնք շարադրված են քրիստոնեական ճառագրության լավագույն ավանդների հետևողությամբ: VII դարից հետո գրի առնված Ճ-երը զետեղվել են մասնավոր ժողովածուների մեջ՝ պատշաճեցվելով եկեղեց. տոնի խորհրդին:
Հակոբ Քյոսեյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий