«Երեկոյան Երևան», 6 հոկտեմբերի, 1988թ.
Աշխատավորների ինտերնացիոնալ դաստիարակությունը մարքս-լենինյան գաղափարախոսության և սովետական հասարակարգի գլխավոր խնդիրներից մեկն է: Պատահական չէ, որ կոմունիստական կուսակցությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում այդ խնդիրը։ Սակայն ժողովուրդների իսկական բարեկամություն կարող է ստեղծվել ոչ թե բազմիցս ծամծմված ընդհանուր լոզունգներով, այլ անկեղծ ու ճշմարիտ հարաբերություններ հաստատելով, փոխադարձ ու իրական հարգանք սերմանելով ամեն մի ազգի մշակութային և պատմական արժեքների նկատմամբ, այդ արժեքների ճիշտ գնահատմամբ։
Երբեք չի կարող իսկական բարեկամություն և ինտերնացիոնալիզմ լինել այնտեղ, որտեղ թույլ են տրվում անարդարացի քայլեր ազգային հարցերի լուծման գործում, աղավաղվում ու կեղծվում են ազգային մշակույթի և պատմության հարստությունները, ոտնահարվում է ազգային արժանապատվությունը։
Կուսասկցության 19-րդ կոնֆերանսը ցույց տվեց, որ մեր երկրում սկսվել է ազգամիջյան հարաբերությունների և ժողովուրդների բարեկամության իմաստավորումը լենինյան ազգային քաղաքականության ոգով, մի բան, որ տասնամյակներ շարունակ խախտվել ու աղավաղվել է, փոխարինվել ոչինչ չասող վերամբարձ դատողություններով։
Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրադարձությունները հստակորեն ապացուցեցին, թե ինչի կարող են հասցնել լենինյան ազգային քաղաքականության խեղաթյուրումները, ազգային հարցերի անարդարացի լուծումները։
Ազգամիջյան հարաբերությունների լարվածության սրման օջախներից մեկը պատմական ու մշակութային արժեքների, ինչպես նաև յուրաքանչյուր ազգի պատմության ողբերգական ու դառն էջերի նկատմամբ նենգափոխական վերաբերմունքն է։ Մեր հարյուրամյակի, հատկապես վերջին տասնամյակների ընթացքում ժողովրդի հիշողության մեջ չափից ավելի շատ է կուտակվել կեղծիքների ու կիսաճշմարտությունների, խարդախ աճպարարությունների նստվածքը, այնքան շատ, որ այլևս այդպես շարունակելը անհնարին է դարձել։ Պատմությունը վերջին տասնամյակներին վերածվել է կոնյունկտուրային խաղալիքի և քաղաքական խմորի, որին ինչ տեսք ուզենան՝ կարող են տալ, մի բան, որ զրկել էր պատմությունը իսկական գիտություն լինելուց: Մեր երկրում պատմությունն այնպես է աղավաղվել, որ այն որպես գիտություն համարյա չի մնացել, և ոչ միայն պատմությունը։ Դրա համար էլ ՍՍՀՄ պատմությունը, որպես քննական առարկա հանվեց դպրոցներից։
Այստեղ խոսքն ընդհանրապես պատմության մասին է: Իսկ ինչ կարելի է ասել հայ ժողովրդի պատմության և մշակույթի մասին, որոնք անընդհատ, անխղճորեն կողոպտվում են մեր հարևանների որոշ վայ-գիտնականների կողմից։
Նրանցից ոմանք գիտնականի թիկնոցի տակ զբաղվում են պատմության բացահայտ կեղծարարությամբ և գիտական աճպարարությամբ՝ խարխլելով ինտերնացիոնալիզմի բուն հիմքերը, վիրավորելով մարդկանց ազգային ինքնասիրությունը, խաթարելով ժողովուրդների բարեկամությունը։ Այս տեսակետից ավելի վտանգավոր բան չկա, քան ոտնձգությունները ազգային սրբությունների դեմ։ Ես նկատի ունեմ մի քանի տարի առաջ Թբիլիսիում կայացած՝ վրացական արվեստին նվիրված 4-րդ միջազգային սիմպոզիումում բաքվեցի Դավադ և Մուրադ Ախունդովների ելույթը։ Նախ նշենք, որ նրանց ելույթը բացառապես ոչ մի կապ չուներ վրացական արվեստի հետ, այն սկզբից մինչև վերջ, սքողված, թե անսքող, ուղղակի, թե անուղղակի միտված էր հայ մշակույթի դեմ, բացարձակ ոտնձգություն էր մեր ազգային սրբությունների նկատմամբ, մեր մշակութային արժեքների կողոպտման փորձ էր։ Դժվար է առանց զայրույթի կարդալ գիտականության պատրանք ստեղծող անհեթեթությունների այդ շարանը։ Մի կողմ թողնելով խճճված ու անիմաստ, միստիցիզմով ներծծված մտքերն ու դատողությունները, որոնք ակադեմիկոս Սուրեն Երեմյանն իրավացիորեն բնորոշել է որպես «պանթուրքիստի զառանցանքներ», ասենք, որ Ախանդովներն առանց քաշվելու և խղճի խայթի գլխիվայր են շուռ տալիս համաշխարհային գիտության կողմից վաղուց արդեն հաստատված ճշմարտությունները՝ հայկական խաչքարերը հայտարարելով աղվանական, իմա՝ ադրբեջանական «խաչդաշեր» և «խաչբաշեր», որոնք հայերը փաստորեն գողացել են և յուրացրել:
Պատմական Հայաստանի տարածքում եղած բոլոր խաչքարերը աղվանական են (հասկացեք՝ ադրբեջանական), մոնղոլական, դաղեստանյան, ում ասեք, բայց ոչ հայկական։ Այսինքն՝ հայկական խաչքարային մշակույթ գրեթե չի եղել, հայերը պարզապես բռնագրավել են դրանք և յուրացրել։ Եթե նույնիսկ հայկական խաչքարեր էլ կան, ապա դրանք «ավելի պակաս ինֆորմատիվ են», քան աղվանականը։
Հեղինակները խաչքարերի հետ միասին աղվանական են հայտարարում Խաչենը, Արցախը, Խոտավանքը, Սյունիքը, Ջուղան, Գանձասարը, Նորավանքը և այդ տարածքներում եղած բոլոր մշակութային արժեքները։ Իսկ... «Սևանա լճի մոտ գտնված խաչքարերը, ինչպես նաև շատ ուրիշ խաչքարեր ակնհայտորեն մոնղոլական ծագում ունեն»։ Պատկերացնո՞ւմ եք՝ մոնղոլները Հայաստանը նվաճել էին, որ քրիստոնեական խաչքարեր պատրաստեին և թողնեին որպես հետագա ուսումնասիրությունների առարկա Ախանդովների համար, որոնք նույնիսկ անտեսում են այնպիսի հեղինակավոր աղբյուր, ինչպիսին Սովետական մեծ հանրագիտարանն է, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ խաչքարային մշակույթը քրիստոնյա աշխարհի մեջ բնորոշ է միայն հայ ժողովրդին, որ խաչքարերը միջնադարյան հայ արվեստի հիանալի նմուշներից են։
Մեկ ուրիշ տեղ գրում են, որ ամբողջովին ադրբեջանական զարդանախշերով ծածկված մի խաչդաշ ներկայումս Ջուղայից տարվել է Էջմիածին: Ուրեմն՝ Էջմիածին է բերվել ոչ թե հայկական խաչքարը, այլ ադրբեջանական Խաչդաշը։
Ախունդովները չեն քողարկում իրենց նկրտումները և բացեիբաց գրում են, որ Սյունիքը և մի շարք այլ աշխարհագրական շրջաններ, այդ թվում՝ Բասարգեչարը, ալբանական հողեր են և ներկայումս գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։ Գուցե նրանք ցանկանում են, որ դրա՞նք էլ մտնեն Ադրբեջանի կազմի մեջ ինքնավար մարզի իրավունքով։ Նրանք այնտեղ են հասնում, որ անգամ Հայաստանի գոյությունը չեն ընդունում։ Լենինականը նրանց պնդմամբ գտնվում էր ոչ թե Հայաստանում, այլ միայն երևանի նահանգում։
Այս ամենը ասվում է բոլորովին մերկապարանոց, առանց որևէ փաստարկի և հիմքի, առանց որևէ աղբյուր վկայակոչելու: Դա պատահական չէ, որովհետև այդպիսի աղբյուրներ չկան և չեն կարող լինել: Հեղինակները բարեխղճություն չեն ունեցել ընթերցելու համաշխարհային գրականության բազմաթիվ հայտնի գործեր, նշանավոր օտար գիտնականների շատ աշխատություններ, նույնիսկ Սովետական մեծ հանրագիտարանը, որոնցում որոշակիորեն գրված է արվեստի շատ կոթողների ազգային պատկանելության մասին։ Տարակուսանքով և ափսոսանքով պետք է նշել, որ այս ելույթի թեզիսների տակ որպես պատասխանատու խմբագիր ստորագրել է ակադեմիկոս Բերիձեն։
Գուցե անհրաժեշտություն չլիներ գրելու գիտական հավակնության ունեցող այս ձեռնածությունների մասին (մանավանդ, որ դրանց դեմ մեր մամուլում արդեն տպագրվել են նշանավոր արևելագետ Յակոբսոնի և ուրիշների հոդվածները), եթե դրանք լինեին սոսկ պատահական դիպվածներ կամ եզակի դեպքեր։ Դա վտանգավոր միտում է, որ գալիս է
վաղուցվանից։
Դեռ 90 տարի առաջ, 1898 թվականին, Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, մեծահռչակ գիտնական Նիկողայոս Մառը, Լյաբրուերի «Հենց խոր տգիտությունն է խոսում սովորեցնելու տոնով» խոսքերը իր հոդվածին բնաբան դարձնելով, գրել է, որ հայագիտության ասպարեզում հանդես են գալիս պատահական, այդ գիտության հետ ընդհանուր ոչինչ չունեցող մարդիկ, որոնց այսպես կոչված ստեղծագործությունները «թեթևամիտ կուրյոզների հավաքածու են», որոնցում Հայաստանի պատմությունից տարրական գիտելիքների իմացությունը և ողջամտության բացակայությունը մատուցվում են որպես գիտության վերջին խոսք։
Այս խոսքերը չափազանց տեղին են հնչում նաև այսօր: Մեր մտավորականները լավ հիշում են 23 տարի առաջ Բաքվում հրատարակված Զիա Բունիաթովի «Ադրբեջանը 7—9-րդ դարերում» տխրահռչակ գիրքը, որտեղ հեղինակը փորձում էր պարզապես կողոպտել հայ մշակույթը, անտեսելով բազմաթիվ հավաստի փաստերը՝ նա հայ մշակույթի նշանավոր գործիչներ Մխիթար Գոշին, Մովսես Կաղանկատվացուն, Կիրակոս Գանձակեցուն, Դավթակին հայտարարում էր աղվանցիներ, որոնց ստեղծագործությունների աղվաներեն բնագրերն իբր հայերը ոչնչացրել են՝ նախապես թարգմանելով հայերեն։ Ինչպես ասում են, այս ամենը կարող էր ծիծաղելի լինել, եթե տխուր չլիներ։
Ժամանակին Պ. Սևակը և Ա. Մնացականյանը հիմնավորված ու փաստարկված հակահարված տվեցին Զ. Բունիաթովին։ Բայց, ինչպես տեսնում ենք, վերջինիս միտումը և հակապատմական մտքերն ավելի խորացված ձևով շարունակում են Ախունդովները, Մամեդովան, Գեյուշևը և այլոք:
Դեռ այն ժամանակ, 90 տարի առաջ, նույն հոդվածում Մառը նկատել էր, որ ոչ մի հայ գրողի կամ գիտնականի ստեղծագործություններում չես գտնի այնպիսի տեղեր, որտեղ կասկածանքի և ծաղրանքի ենթարկվի հարևան ժողովուրդների մշակութային արժեքների ինքնատիպությունը։ Ճշմարիտ է գրել ռուս խոշոր իրավագետ Ն. Բերնետը, որ մարդը սկսում է դաստիարակվել իր ծննդից հարյուր տարի առաջ։ Հիրավի, մենք վերին աստիճանի զգուշություն ու մեծ հարգանք ենք տածում հարևան, ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ, նույնիսկ որոշ պատմական ճշմարտություններ՝ լռության ենք մատնում հանուն մեր ժողովոլրդների բարեկամության, թույլ չենք տալիս լույս աշխարհ գալ այնպիսի գործեր, որոնք թեև արտացոլում են պատմական իրողությունները, բայց կարող են սխալ ընկալվել մյուս ազգերի կողմից։ Իսկ ինչո՞ւ մեր մասին որոշ մարդիկ կարող են գրել ինչ ուզեն, ինչպես ուզեն, անպատասխանատու և անպատիժ կերպով, բացեիբաց կեղծել պատմական հանրահայտ փաստերը, վիրավորել մեր ազգային արժանապատվությունը, դրանով իսկ քանդել մեր բարեկամության հիմքերը։
Եվ ամենից զարմանալին այն է, որ մենք կամ անհարմար ենք համարում պաշտպանվել զանազան հարձակումներից ու ոտնձգություններից, կամ դա անում ենք երկչոտությամբ, չափազանց սիրաշահական ձևով։ Եվ ի՞նչ։ Որքան մենք զգուշությամբ ենք վերաբերվում հարևան ժողովուրդների մշակութային արժեքների գնահատմանը ու պատմական առանձին իրադարձությունների լուսաբանմանը և լռությամբ ենք անցնում նրանց որոշ վայ– գիտնականների ոտնձգությունների կողքով, այնքան ավելի սանձարձակ են դառնում նրանց ասպատակությունները հայագիտության ասպարեզում։
Նրանց հետ համահնչյուն են, կարծես, մոսկովյան որոշ հրատարակություններ, որոնք աչքաթող են անում, որ ամեն մի խաթարում ու անզգուշություն ազգային հարցերում կարող են հիվանդագին արձագանք առաջացնել։
Վերջերս Մոսկվայից ստացել ենք գրախոսություն միութենական հանրապետությունների պատմության դասագրքերի վերաբերյալ։ Այնտեղ դիտողություններ են արվում նաև հայ ժողովրդի պատմության դասագրքի մասին։ Ինչ խոսք, դիտողությունների մի մասը ճիշտ է և ընդունելի։ Բայց կան նաև դիտողություններ, որոնց հետ ոչ մի կերպ չի կարելի համաձայնվել։ Այսպես, օրինակ, Հայկական հարցը գրախոսը համարում է «այսպես կոչված»։ Մինչդեռ բոլորին հայտնի է, որ Հայկական հարցը պատմական իրողություն է և պաշտոնապես արձանագրված է բազմաթիվ միջպետական փաստաթղթերում և միջազգային կոնֆերանսների որոշումներում։ Դիտողություն են անում, որ իբր 9-10-րդ դասարանների դասագրքում գերագնահատված է զորավար Անդրանիկի դերը, նույնիսկ կասկածի տակ է վերցվում նրա գեներալական կոչումը։ Այնինչ Անդրանիկի մասին դասագրքում գրված է չափազանց համեստ ու, անկեղծ ասենք, թերի։ Եվ զարմանալի է, որ ոչ մի դիտողություն չի արվում Ադրբեջանի պատմության դասագրքի վերաբերյալ, որտեղ բազմաթիվ փաստական խեղաթյուրումներ կան և տրված է ղաչաղ Նաբիի նկարը, իր զբաղմունքին համապատասխան հանդերձանքով, մի մարդ, որի ճիշտ գնահատականը ժամանակին տվել է Մ. Գորկին։ Կամ` ոչ մի խոսք չի ասվում այն մասին, որ Ադրբեջանի պատմության դասագրքում զետեղված են դարասկզբի հեղափոխականների նկարները և ոչ մի հայ գործչի նկար չկա։ Բայց չէ՞ որ դա պարզապես բարոյազրկություն է, էլ չենք ասում՝ անհարգալից վերաբերմունք հարևան ժողովրդի նկատմամբ։
ՍՍՀՄ պատմության 10-րդ դասարանի նախորդ դասագրքում տրված էր ադրբեջանական նշանավոր բանաստեղծ Ս. Վուրղունի նկարը, որը, իհարկե, ոչ մի առարկություն չի կարող վերցնել։ Հայ գրողներից ոչ մի նկար չկա։ Տպագրված էր միայն ռուս նշանավոր նկարիչ Պ. Կորինի հանրահայտ նկարներից մեկը՝ Մ. Սարյանի դիմանկարը։ Եվ ահա, այս տարի ստանում ենք նույն դասագրքի վերամշակված տարբերակը, որտեղ Մ. Սարյանի դիմանկարի փոխարեն դրված է... Կ. Կարաևի նկարը։ Ինչո՞վ և ինչպե՞ս դա բացատրել տասներորդ դասարանցիներին, հայ գրականության նկատմամբ արհամարհանքով, թե՞ ինչ-որ մի այլ բանով։ Ի՞նչ նպատակ են ունեցել դասագրքի հեղինակները, արդյոք չե՞ն մտածել, որ դա կարող է շատ հիվանդագին ընդունվել։
Ոչ մի բացատրություն չի կարող ունենալ այն զավեշտական փաստը, որ միջին դարերի պատմության 6-րդ դասարանի դասագրքում զետեղված պատմական ատլասում տրված է 7—8-րդ դարերի մի քարտեզ, որի վրա կա բյուզանդական կայսրություն, կա Ադրբեջան (հենց այդպես էլ գրված է), կա Թբիլիսի քաղաքը։ Սակայն չկա ո՛չ Հայաստանի անունը, ո՛չ էլ որևէ հայկական քաղաքի անուն։ Այսինքն՝ Հայաստան չի եղել։ Ի՞նչ անուն կարելի է տալ սրան։
Մի օրինակ ևս։ Զարմանում ու զայրանում ես, թե ինչպես կարելի է թույլ տալ լույս աշխարհ գա մի ոմն պանիսլամիստ Ադամ Մեցի «Մուսուլմանական ռենեսանս» գիրքը, որը ռուսերեն երեք հրատարակություն է ունեցել, և որում հեղինակը, հակադրելով թուրքերին և հայերին, հայ ժողովրդի մասին այսպիսի զրպարտանք է հնարել. «Հայերը ամենավատ ստրուկներն են սպիտակամորթներից, այնպես, ինչպես նեգրերը՝ սևամորթներից.,. Նրանք ունեն այլանդակ ոտքեր, ամոթը նրանց մոտ բացակայում է, շատ տարածված է գողությունը։ Նրանց խառնվածքը և լեզուն կոպիտ են։ Եթե դու հայ ստրուկին թողնես թեկուզ մեկ ժամ առանց աշխատանքի, նրա էությունը նրան անմիջապես կմղի չարիքի։ Նա աշխատում է միայն մահակի տակ և վախից։ Եթե նա ծուլանում է, ապա դա նրան հաճույք է պատճառում, և ոչ թե թուլությունից է։ Այն Ժամանակ հարկավոր է վերցնել մահակը, քոթակել նրան և ստիպել անելու այն, ինչ դու ուզում ես»։
Մի՞թե հասկանալի չէ, որ այս զառանցանքներում պանսիլամիզմը միախառնված է ֆաշիստական գաղափարների հետ։ Եվ այս վիրավորական ցնդաբանությունները լույս աշխարհ բերելով հազարավոր տպաքանակներով՝ նույնիսկ առաջաբանում մի քննադատական խոսք չեն ասում։
Այս փաստերը առաջին հերթին հարվածում են ժողովուրդների բարեկամությանը և մեր երիտասարդության ինտերնացիոնալ դաստիարակությանը։ Դրանք տարիներ շարունակ կուտակվում են՝ փակ կաթսայի մեջ և մի օր էլ ժայթքում հրաբխի նման, ինչպես դա տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում։
Ղարաբաղյան այդ պատմականորեն արդարացի շարժմանը մասնակցում է ամբողջ հայ ժողովուրդը՝ իր ազգային արժանապատվության խոր գիտակցումով, որի համար պայմաններ ստեղծեց մեր կուսակցության վարած դեմոկրատացման և հրապարակայնության քաղաքականությունը։ Մեր ժողովրդի՝ վեհ նպատակներին անհարիր առանձին սխալ ու չմտածված հայտարարությունները, հատուկենտ պրովոկատորների գործողությունները չեն կարող ստվեր գցել այդ համաժողովրդական շարժման վրա։ Մեր ժողովուրդը միշտ էլ անսացել է օբյեկտիվ, ճշմարիտ խոսքին, որքան էլ այն դառը լինի։ Բայց ընդվզել է, ըմբոստացել իրադարձությունների խեղաթյուրման, սխալ ու միակողմանի մեկնաբանման, դեզինֆորմացիայի դեմ։ Վերջերս հաճախ են մամուլի էջերում, ռադիոյով ու հեռուստատեսությամբ խոսում նացիոնալիստների և սադրիչների մասին։ Նախ՝ մոռանում են, որ տեղական նացիոնալիզմը, Լենինի բնորոշմամբ, մեծապետական շովինիզմի հակառեակցիան է, որտեղ ազգային շահերի ոտնահարում չկա, այնտեղ իրեն զգալ չի տա նացիոնալիզմը։ Պետք է ժողովրդական զանգվածների ազնիվ հայրենասիրական պոռթկումները խիստ սահմանազատել հատուկենտ սադրիչների գործողություններից։
Եվ հետո, անկեղծ ասած, իսկական սադրիչներ պետք է համարել միութենական որոշ թերթերի, ՏԱՍՍ-ի և հեռուստատեսության այն թղթակիցներին, որոնք կանխամտածված կերպով խեղաթյուրում են իրադարձությունները, կեղծում և գլխիվայր շուռ տալիս փաստերը, դրանով իսկ բորբոքելով ու հունից հանելով ժողովրդին։ Նրանք մոռանում են, որ «ամբոխները խելագարված» շատ «վտանգավոր» են դառնում և կարող են անցանկալի քայլեր թույլ տալ, որ նրանք «եթե ուզեն՝ վար կբերեն երկինքներից արեգակներ...»։
Եվ այդ բոլորից հետո զարմանալի չէ, որ մարդիկ հեռուստատեսության նկարահանումների ժամանակ ձեռքով փակում են հեռուստախցիկը: Ղարաբաղյան շարժումը այս յոթ–ութ ամիսների ընթացքում գնալով ավելի ու ավելի բարդ ու սուր բնույթ ստացավ ոչ միայն Սումգայիթի բարբարոսությունների և Խոջալու գյուղի բանդիտական հարձակման, այլև միութենական մամուլի և հեռուստատեսության սխալ ու միակողմանի, գրեթե հակահայկական հաղորդումների պատճառով։ Իրենց գագաթնակետին հասան ժողովրդական հուզումները։ Գործադուլներ, հացադուլներ, դասադուլներ... երևույթներ, որոնք նյութական և բարոյական մեծ վնաս են հասցնում մեր ժողովրդին։ Մենք դեմ ենք այդ ամենին, բայց պետք է հասկանալ նաև, որ դրանք հուսահատության և հուսախաբության, ապաիրազեկման դրսևորումներ են։ Երբ ժողովուրդը հարցի լուծման ուրիշ հնարավոր միջոց չի գտնում, դիմում է այդ ծանր քայլերին։
Ժողովրդի հետ, եթե նույնիսկ նրա ձեռնարկած քայլերն այնքան էլ ճիշտ չեն, հաշվի չնստել չի կարելի։ Միութենական բարձրադիր մարմինները պետք է վերջապես արմատական յուծամ տան Ղարաբաղի հարցին, դրանով իսկ վերացնելով ազգամիջյան կոնֆլիկտների այդ մշտական օջախը։ Իսկ մեր ժողովուրդը, որ իր երեքհազարամյա պատմության մեջ շատ թոհուբոհ է տեսել, դժվարին ու ողբերգական շատ իրադրություններ է ունեցել, շատ դառնություններ է ճաշակել, հիմա ևս ողջախոհություն ու համբերատար իմաստություն կցուցաբերի այս ճգնաժամային վիճակից դուրս գալու համար: Մենք խորապես համոզված ենք դրանում։
Ժողովուրդների իսկական բարեկամություն կարող է հաստատվել միայն ճշմարտությունն ասելով, տասնամյակների տիղմային նստվածքները մաքրելով և պատմական իրադարձություններն ու փաստերը կոնյունկտուրային և համատարած կեղծիքների ժամանակի փոշու տակից դուրս բերելով։
Սոս Մովսիսյան
«Լույս» հրատարակչության դիրեկտոր

Комментариев нет:
Отправить комментарий