Ազգ, 20 մարտի, 1991թ.
Երեկ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում դրված էր մեկ հարց. «Ազգային Ինքնորոշում միավորման» գործունեության քննարկումը:
Պատճառը ԱԻՄ-ի վերջին ժամանակների հակաօրինական գործողություններն էին. արձանների հանդեպ «բարբարոս քայլերը», շենքրի գրավումը («Գլավլիտ», ՀԿԿ քաղկոմ), զորակոչի խոչընդոտում:
Անցած գիշեր Հայաստանի ներքին զորքերի ուժերով ազատվել էր ԱԻՄ-ի կողմից զբաղեցրած ՀԿԿ Երևանի քաղկոմի շենքը:
Իր ելույթում Պարույր Հայրիկյանը փորձեց արդարացնել ԱԻՄ-ի գործողությունները, մասնավորապես ասելով, որ քաղկոմի շենքի գրավումը՝ հատուցումն է բանտում անցկացրած տարիների համար, նաև նշելով, որ ինքը դասալքության քարոզիչ չէ, այլ Հայոց Սպարապետության ստեղծման կողմնակից:
Այնուհետև նա ամբաստանեց իշխանություններին այլակարծությունը ճնշելու փորձեր կատարելու մեջ:
Խորհրդարանի նախագահը հատուկ նշեց, որ այս քննարկման նպատակը ոչ թե պատժողական է, այլ կանխարգելակող:
Հայաստանի Գերագույն խորհուրդը երկու որոշում ընդունեց, որ արանցից առաջինով ԱԻՄ կազմակերպությանը նախազգուշացրեց իր «հակաօրինական գործողությունների համար, որոնք նպաստում են հանրապետության քաղաքական կյանքի ապակայունացմանը և հանրապետության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ձախողմանը, հղի են վտանգավոր հետևանքներով»:
Նախարարների խորհրդին առաջարկվեց այդպիսի գործողությունները կրկնվելու դեպքում վերանայել ԱԻՄ-ի կանոնադրության գրանցման հարցը:
Ըստ երկրորդ որոշման, բոլոր այն երիտասարդները, որոնք չեն վերադառնա իրենց զորամասերը մինչև մարտի 26-ի ժամը 18-ը, կհամարվեն դասալիքներ և նրանց նկատմամբ կկիրառվի համապատասխան օրենքը:
Նստաշրջանի ամբողջ ընթացքում խորհրդարանի շենքի առջև հավաքվածները վանկարկում էին իշխանության դեմ ուղղված կարգախոսներ: Նստաշրջանի ավարտից հետո շենքի մուտքի մոտ ստեղծվեց լարված իրավիճակ:

Комментариев нет:
Отправить комментарий