вторник, 11 ноября 2014 г.

Մանե

Մանե, սուրբ Մանի (վախճ. 323), սուրբ կույս, տոնելի ճգնավորուհի: Ս. Հռիփսիմյանց կույսերից՝ Նունեի ընկերուհին: Մ. Հռոմից Հայաստան մեկնող սրբուհիների խմբի հետ չի հասել Վաղարշապատ, այլ առանձնացել է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռան մի այրում և երկար տարիներ ճգնել այնտեղ: Ըստ ավանդության, Գրիգոր Ա Լուսավորիչն է հողին հանձնել Մ-ի մարմինը և դրանից հետո մնացել նույն՝ Մանէայ (Մանյա) այրում և ճգնությամբ կրոնավորել:


Հայ եկեղեցին ս. Մ-ի տոնը նշում է Նունե կույսի հիշատակի հետ միասին, Ս. Էջմիածնի տոնին (Տոն Կաթողիկե սրբոյ Էջմիածնի) հաջորդող երեքշաբթի օրը:

Քնարիկ Տեր-Դավթյան

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий