вторник, 11 ноября 2014 г.

Ճրագալույց

Ճրագալույց, Սուրբ Ծնունդի և Աստվածահայտնության ու ս. Զատիկի նախընթաց երեկոյան կատարվող նախատոնական արարողություն՝ նախատոնակ: Այդպես է կոչվել եկեղեցու կանթեղները վառելու (ճրագ լցնելու կամ կպցնելու) և ներկա հավատացյալ ժողովրդին մոմեր բաժանելու համար: Անցյալում բոլոր մեծ տոների նախատոնակ երեկոներին կատարվել է Ճ.:


Հայ եկեղեցում ներկայումս միայն վերոհիշյալ երկու տոներից առաջ է կատարվում Ճ., որի ընթացքում, ժամերգությունից հետո, ընթերցվում են հատվածներ Սուրբ Գրքից: Ընթերցվում է Դանիելի մարգարեությունը, որին անմիջապես հաջորդում է ս. Պատարագ (ընդ որում, միայն այս երկու նախատոնական պատարագներն են, որ ընդունված է կատարել երեկոյան): Պատարագից հետո քահանայական թափորը գնում է սեղանատուն՝ նախատոնակն այնտեղ կատարելու: Ընթերցվում է Ավետարանը, երգվում տոնին հատուկ շարականը, ասվում է «պահպանիչն» ու եզրափակիչ շնորհավորական բարեմաղթանքը, ապա սկսվում է ավանդ. ընթրիքը:

Ճ-ի ժող. սովորույթներից են՝ միմյանց ավետիս տալը, բանջարեղենի, ձվի և ձկնեղենի ճաշակումը՝ գինու հետ: Ճ-ի երեկոն կոչվել է նաև Խթում, որը կարելի է համարել ուտիքի նախատոնակը:
Լևոն Սարգսյան

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий