пятница, 15 августа 2014 г.

Mallorca Translocal Meeting

Photo stories telling about our spent time and co-existence during the Mallorca Translocal Meeting in last April, 2013. I was really fascinated with the dramatic shape of old olive tries. My feeling was that each one of them had it’s own deep, deep drama.

http://armartphoto.com/?p=1225

Արա Սարգսյան



Քանդակագործ Արա Սարգսյանը ծնվել է 1902թ. ապրիլի 7-ին Կոստանդնուպոլսում: 1918-21թթ. Սովորել է Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում, այնուհետև` Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում: 1925-ին ընդունել է խորհրդային քաղաքացիություն և վերադարձել Երևան: Նա հիմնականում քանդակել է հայ մեծանուն մտավորականների` Վահան Թոթովեց, Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Միքայել Նալբանդյան, Հակոբ Պարոնյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Նաիրի Զարյան, Ջիվելեգով և այլն:

ՄԱՔՐԻ ԳՅՈԻՂ



ՄԱՔՐԻ ԳՅՈԻՂ

Երբ տասներեք տարեկան հասակում կավին ձև էի տալիս և սկսել էի քանդակել մարդկանց ու տունը լցրել էի կավից սարքած արձանիկներով, դիմաքանդակներով, խմբաքանդակներով, մայրս, տեսնելով այդ բոլորը և ամեն անգամ հավաքելով կավի մնացորդներն ու մաքրելով թրջված, լպրծուն հատակը, ասում էր.

«Այ որդի, խելքդ գլուխդ ժողվե, քիչ մը չորս կողմդ նայե, մարդիկ արհեստավոր, գրագիր, բժիշկ, ինժեներ, վաճառական կդառնան ու հազիվ տուն կպահեն, դուն, ի՞նչ է, չամուռից մարդ պատրաստելով փարա պիտի վաստակես, փորդ պիտի կշտացունես, ընտանիք պիտի պահես, ապրելը շատ ծանր է, յավրում, փարա վաստակելը ավելի դժվար, քանի ուշ չէ, անցիր ուրիշ գործի մը»։


Մայրս կրթված կին էր, ուսուցչուհի, և մեր փոքրիկ գյուղում, Մաքրի գյուղում,այդպես էր կոչվում իմ ծննդավայրը,մեր տանը բաց էր արել տնային դպրոց, բացառապես աղջիկների համար, և նրանց սովորեցնում էր մայրենի լեզու, ֆրանսերեն, թվաբանություն, կար ու ձև։

Գրել ու կարդալը առաջին անգամ ես սովորել եմ նրանից։ Մայրս եղել է իմ առաջին ուսուցիչը։

Շատ անգամ, տարիներ անց և այժմ էլ, այս տողերը գրելիս, մտածել և մտածում եմ այն մասին, թե ինչպե՞ս մայրս, որ պահում էր տնային դպրոց, գրագիտություն էր սովորեցնում ուրիշի երեխաներին, իր կրթությամբ, մտածելակերպով համարվում էր մեր գյուղի առաջավոր կանանցից մեկը, որդու ընտրած մասնագիտության վրա նայում էր այդպիսի հոռետեսությամբ և խորհուրդ էր տալիս թողնել այն, զբաղվեք ավելի եկամտաբեր ու ժամանակի ոգուն համապատասխան գործով։