Показаны сообщения с ярлыком Սոս Մովսիսյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սոս Մովսիսյան. Показать все сообщения

вторник, 11 ноября 2014 г.

Կեղծիքը ժողովուրդների բարեկամության թշնամին է

«Երեկոյան Երևան», 6 հոկտեմբերի, 1988թ.

Աշխատավորների ինտերնացիոնալ դաստիարակությունը մարքս-լենինյան գաղափարախոսության և սովետական հասարակարգի գլխավոր խնդիրներից մեկն է: Պատահական չէ, որ կոմունիստական կուսակցությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում այդ խնդիրը։ Սակայն ժողովուրդների իսկական բարեկամություն կարող է ստեղծվել ոչ թե բազմիցս ծամծմված ընդհանուր լոզունգներով, այլ անկեղծ ու ճշմարիտ հարաբերություններ հաստատելով, փոխադարձ ու իրական հարգանք սերմանելով ամեն մի ազգի մշակութային և պատմական արժեքների նկատմամբ, այդ արժեքների ճիշտ գնահատմամբ։

Երբեք չի կարող իսկական բարեկամություն և ինտերնացիոնալիզմ լինել այնտեղ, որտեղ թույլ են տրվում անարդարացի քայլեր ազգային հարցերի լուծման գործում, աղավաղվում ու կեղծվում են ազգային մշակույթի և պատմության հարստությունները, ոտնահարվում է ազգային արժանապատվությունը։