Показаны сообщения с ярлыком ԱՄՆ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԱՄՆ. Показать все сообщения

воскресенье, 22 марта 2015 г.

Իրանի հատուկ նշանակության ուժերի ղեկավարը դժվարություններ է ստեղծում ԱՄՆ-ի համար

Իրանի հատուկ նշանակության ստորաբաժանման (QUD) ղեկավար գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին (Qasem Soleimani) «շատ ակտիվ է» Իսլամական պետության մարդիկների դեմ պայքարում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ջոն Բրենանը (John Brennan): Նա նշել է, որ QUD-ի ստորաբաժանումների պայքարը բարդացնում է ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունները և Իրաքում իրավիճակի ապակայունացման պատճառ դառնում։ ԱՄՆ պաշտոնյաներին այս երևույթը սկսել է մտահոգել հատկապես Տիկրիթի ուղղությամբ հարձակման ժամանակ։

ԱՄՆ Միացյալ շտաբների ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին (Martin Dempsey)անցած շաբաթ Կոնգրեսում լսումների ժամանակ ասել է, որ ի վերջո շիա աշխարհազորայինները կարող են դուրս գալ Իրաքի քրդերի և սուննիների դեմ և ապակայունացնել երկիրը։ Բերնանը նշել է նաև, որ Սոլեյմանին և նրա խորհրդականները ապագայում չեն կարող նշանակալի դերակատարություն ունենալ Իրաքում։ «Մենք թույլ չենք տա նրանց»,– ասել է ԿՀՎ-ի տնօրենը։

пятница, 5 сентября 2014 г.

10 լուր, 5 սեպտեմբերի

  • Նյուպորտում սեպտեմբերի 4-ի երեկոյան կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:
  • Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:
  • ԱՄՆ կողմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտության հաստատմանն ու այս հարցում ողջունում են Հայաստանի նախաձեռնությունն ու պաշտոնական հրավերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` 2015թ. ապրիլի 24-ին այցելելու Երեւան եւ Ծիծեռնակաբերդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
  • ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
  • Григорян подчеркнула, что сделанные в дневнике заметки позволяют назвать Теркотт-Аствацатурян армянской Анной Франк (еврейская девочка, описавшая в своем дневнике нацистский террор в отношении евреев). 

воскресенье, 31 августа 2014 г.

«4 րոպեանոց մարդիկ»

1917թ. ապրիլին ԱՄՆ նախագահ Վիլսոնի հրամանով ստեղծվում է Հանրային տեղեկատվական կենտրոնը (ՀՏԿ), որի նախագահ է նշանակվում «Դենվեր Փոսթ» և «Ռոքի Մաունթին Նյուզ» թերթերի փորձառու լրագրող Ջորջ Քրիլը (George Creel): Նա համոզել էր նախագահին, որ անհրաժեշտ է հիմնել պետական գործակալություն, որը ոչ թե քարոզչությունն է համակարգելու, ինչպես Գերմանիայում, այլ առաջնորդվելու է «պրոպագանդա» բառի իսկական նշանակությամբ (propaganda նշանակում է հավատի տարածում, ծագում է Congregatio de propaganda fide արտահայտությունից, որը 17-րդ դարում առաջին անգամ ընդունել և կիրառել է կաթոլիկ եկեղեցին):

Այս կառույցի նպատակներից մեկը ԱՄՆ քաղաքացիներին համոզելն էր, որ ԱՄՆ-ն պետք է մասնակցեն համաշխարհային պատերազմին: Սա ուշագրավ դրվագ է, քանի որ 1917թ. Վուդրո Վիլսոնի նախընտրական քարոզարշավի առանցքային կետերից մեկը «Մենք հեռու կմնանք պատերազմից» լոզունգն էր:
Լուսանկարը՝ loc.gov

среда, 27 августа 2014 г.

ԱՆ փաստաթղթերը բացահայտում են Թուրքիայի համար քարոզչություն ծավալող ընկերությունների գործունեությունը. Սասունյան

Աղբյուր՝ panorama.am

Անցյալ շաբաթ ես նկարագրել էի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդի լոբբիստական «Գեբարդ գրուպ» ընկերության կնքած 1.4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի պայմանները՝ Վաշինգտոնում Թուրքիայի շահերն առաջ մղելու նպատակով:

Գիտակցելով, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները լրջորեն վտանգված են, Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է լցնում ամերիկյան ընկերությունների գանձարանները՝ հուսալով բարելավել իր վարկանիշը՝ քողարկելով իր բռնատիրական վարչակարգի սև բծերը: Այդ նպատակով Անկարան 2014 թ. մայիսի 12-ին պայմանագիր է կնքել Թուրքիայի լողի ազգային առաջնության նախկին չեմպիոն Հումա Գրոսի և Չիկագոյում գտնվող նրա «Ալփայթաք» հանրային կապերի ընկերության հետ, տարեկան 1.42 միլիոն դոլարով: Որքան էլ տարօրինակ է, սակայն ամսական վճարման փոխարեն, թուրքական կառավարությունը պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո մեկ միլիոն դոլար է տվել «Ալփայթաքին», իսկ մնացյալ 420 հազար դոլարը վճարել է առաջին երեք ամիսներին: Այսպիսով, «Ալփայթաքը» փոխարինել է «Ֆլիշման-Հիլարդ» ընկերությանը, որը Թուրքիայի դեսպանատնից ստացել էր 779 805 դոլար մեկ կիսամյակի համար՝ 2013 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2014 թ. ապրիլի 30-ը, որի ավարտին նրա պայմանագիրը դադարեցվել էր:

10 լուր. 27 օգոստոսի

  • Արմենպրեսը հայտնում է, որ Կալիոֆորնիայի սենատը քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցման բանաձևը:
  • Ժամանակն է, որ ցեղասպանություն բառը փոխարինենք եղեռնով, քանի որ եղեռնը ցեղասպանություն է տվյալ ժողովրդի հայրենիքում, ինչ էլ եղել է հենց հայերի հետ,- ասել է Ալեքսանդր Մանասյանը:
  • Կալիֆոռնիայի Սենատը ընդունել է Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը: panorama.am
  • Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ արցախյան հարցի շուրջ անհասկանալի խոստումների դիմաց զիջումների դեպքում չի հավատում անվտանգության երաշխիքի հարյուր տոկոսով իրականցմանը:
  • ՀՀ ԱԻ նախարարը ցանկանում է բոլոր մարզերը համալրել փրկարար և հրշեջ նոր մեքենաներով: 
  • ՍԴ դիմելու հարցը քառյակի մեր մյուս գործընկերները, կարծես, չեն ընդունում, ահա, թե ինչու այսօր հանդիպումը ԲՀԿ-ի հետ է անցկացվել` նախնական քննարկելու համար այդ հարցի հետ կապված որոշ խնդիրներ։ Մենք կարող ենք ՍԴ-ի միջոցով փաստել կուտակային նոր օրենքի հակասահմանադրականությունը, դա կարեւոր է, եւ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԲՀԿ-ի համաձայնությունը",- ասաց Ռուստամյանը։
  • էական դժգոհություններ կազմակերպությունների կողմից դեռևս չկան, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2 տարի հետաձգվեց մասնավոր սեկտորի համար»,- ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
  • Media experts comment on how the Armenian media covered the incidents at the border.
  • Արցախում եզդիների վերաբնակեցման ուղղությամբ պետք է աշխատել. ԼՂՀ ԱԺ նախագահ: 
  • «Գիտեք, սոցիալական ցանցերը ես նմանեցնում եմ մի կնոջ, որը լայն բացել է իր ոտքերն ու իրեն առաջարկում է անխտիր բոլորին: Ամեն օր «Ֆեյսբուքով» ընկեր դառնալու հարյուրավոր առաջարկներ էի ստանում, դա շատ խորթ էր ինձ համար, քանի որ կարծում եմ դրանով արժեզրկվում է շատ թանկ ու կարեւոր «ընկեր» բառը: Ցանցում ընկերը ոչինչ է»: Յուրի Մեչիտով media.am
  • «Մենք նման զարգացման սպասել ենք, աշխատել ենք այդ ուղղությամբ, աշխատում ենք և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ սփյուռքի հետ միասին: Կարծում ենք, որ պետք է արդյունքը դրական լինի: Չնայած նրան, որ սպասում ենք դրական արդյունքի, այդուամենայնիվ, եթե նույնիսկ չստացվի էլ, շարունակելու ենք մեր աշխատանքները»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը: