Показаны сообщения с ярлыком Աղասի Խանջյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Աղասի Խանջյան. Показать все сообщения

понедельник, 25 августа 2014 г.

Արա Սարգսյանի հուշերը Փանոս Թերլեմեզյանի մասին

1915-ին, Վանի հերոսական ինքնապաշտպանության օրերին, Փանոսին տանում էին մի պաշտպանակետից մի այլ պաշտպանակետ և հանձնարարում, իր դիպուկ կրակով ոչնչացնել թշնամու հրամանատարներին ու աստիճանավորներին։

Թերլեմեզյանն առաջնակարգ սնայպեր էր։

Շատ անգամ է պատմել նա իր փոթորկալի կյանքից հետաքրքիր դրվագներ։ Երբ մենք երկուսով մենակ էինք լինում, ես աշխատում էի տարբեր հնարքներով ու հարցերով նրան տանել ետ, դեպի պատմության ոչ հեռավոր անցուղիները և նրա մեջ առաջացնում էի հուշեր պատմելու ցանկություն։

Հափշտակությամբ էի լսում նրա ամեն մի խոսքը, սարսուռ էր ազդում վրաս, երբ նա պատմում էր իր կրած տառապանքների մասին, իսկ հաճույք և հրճվանք էի զգում, երբ լսում էի նրա հերոսական գործերի հաղթական ելքի մասին։