Показаны сообщения с ярлыком քարոզչության դարաշրջանը. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком քարոզչության դարաշրջանը. Показать все сообщения

вторник, 6 января 2015 г.

Ազդեցության վերարտադրությունը

Էլիոթ Արոնսոն, Էնթոնի Պրատկանիս
Քարոզչության դարաշրջանը. Համոզման հնարքները


Մեզ վրա լցվող համոզման կոչերի հիմնական աղբյուրը զանգվածային հաղորդակցության միջոցներն են, որոնք ունեն համոզելու ապշեցուցիչ կարողություն: Տեղեկատվության տարածումը տարեկան շուրջ 400 մլրդ դոլար շրջանառություն ունեցող արդյունաբերություն է, որից 206 մլրդ-ն ծախսվում է զանգվածային տեղեկատվության վրա: Այսինքն ա՛յն տեղեկատվության, որը նույնությամբ արտադրվում և տարածվում է ամբողջ աշխարհի սպառողների համար:




четверг, 18 декабря 2014 г.

Քարոզչության մեր դարաշրջանը

Էլիոթ Արոնսոն, Էնթոնի Պրատկանիս
Քարոզչության դարաշրջանը. Համոզման հնարքները

1990-ական թվականների սկզբին 16-ամյա պատանու սպանության համար Հյուսթոնի բնակիչ Դեմետրիկ Ջեյմս Ուոլկերը ցմահ ազատազրկման դատապարտվեց: Դեմետրիկն այս ժամանակ 17 տարեկան էր և շատ էր ուզում ունենալ 125 դոլար արժեքով Nike Air Jordans մարզակոշիկները, որոնց գովազդը պարբերաբար հայտնվում էր հեռուստատեսային եթերում: Դեմետրիկը 22 տրամաչափի ատրճանակը դրեց Ջոնի Բեյթսի գլխին, քաշեց ձգանը և զոհի հագից հանեց ծալվածքով մարզակոշիկը: Դատարանում դատախազ Մարկ Վինսոնը սպանության համար մասամբ մեղավոր համարեց հեռարձակվող գովազդը. «Մենք սպորտային հանդերձանքից ստեղծում ենք ճոխ կյանքի պատկերացում, որին հասնելու համար մարդիկ ամեն ինչի պատրաստ են»:

четверг, 11 сентября 2014 г.

Նախաճաշ չեմպիոնների համար

Շինծու սնունդ մեր «Ես»-ի համար


Էլիոթ Արոնսոն, Էնթոնի Պրատկանիս
Քարոզչության դարաշրջանը. Համոզման հնարքները

Մթերքի վաճառքի գովազդում մարզիկներին օգտագործելը հին պատմություն է: 50-60-ական թվականներին սննդամթերքի ամենահայտնի «վաճառողներից» էր տասնամարտի օլիմպիական նախկին չեմպիոն Բոբ Ռիչարդսը: Weaties ընկերության համար նա թերևս ավելի արդյունավետ էր, քան սննդի խնդիրներն ուսումնասիրող ցանկացած գիտնական-պրոֆեսոր՝ անկախ այն բանից, թե որքանով էր Բոբը գիտակ այդ բնագավառում:



суббота, 30 августа 2014 г.

Վստահության արժանի հաղորդակցողը

Էլիոթ Արոնսոն, Էնթոնի Պրատկանիս

Քարոզչության դարաշրջանը. Համոզման հնարքները

Գլուխ 12. Վստահության արժանի հաղորդակցողը


Պատկերացրեք հետևյալ տեսարանը՝ հնչում է դռան զանգը, բացում եք և տեսնում ճչացող, խայտաբղետ գույներով սպորտային բաճկոնով միջին տարիքի մի մարդու՝ փողկապը կախ ընկած, հնամաշ օձիքով, շալվարն արդուկի կարիք ունի, և վատ չէր լինի, եթե ինքն էլ սափրվեր: Ձեզ հետ խոսելիս մարդու աչքերն անընդհատ վազվզում են կամ սևեռված են ձեր գլխավերևում: Նրա ձեռքին անցք ունեցող ոչ մեծ թիթեղյա տուփ է, և նա փորձում է ձեզ համոզել մի քանի դոլար նվիրաբերել բարեգործական կազմակերպությանը, որի մասին դուք ոչինչ չեք լսել: Թեև նրա մտադրությունները բավականին հիմնավոր ու տրամաբանական են, որքանո՞վ է հավանական, որ նա կհաջողի դրամ կորզել ձեզանից: