Показаны сообщения с ярлыком 1913. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком 1913. Показать все сообщения

вторник, 2 сентября 2014 г.

Ուրմիայի ջոկատի բախումը Աբդուլա բեկի քրդերի հետ. Շարունակություն

Սկիզբ

Ուշեի ու Սոուջբուլաղի վրայով դեպի հարավ արշավանքը սկսելուց առաջ անհրաժեշտ էր պարզել Քուրդաբեկի հարաբերությունները նրանց հետ, ով ոչ մի կերպ չէր արձագանքել ներկայացված պահանջներին, որոնց արդարացիությունն անգամ քրդերն էին ընդունում:

Ճամբարում կենտրոնացված ուժերը անհապաղ երթի պատրաստ էին՝ ըստ անհրաժեշտության դեպի հարավ Ուշնեի շրջան, կամ արևմուտք՝ Տերգեվերի կենտրոն Ամբի գյուղ, ուր ապրում է Քուրդաբեկը:

суббота, 30 августа 2014 г.

Ուրմիայի ջոկատի բախումը Աբդուլա բեկի քրդերի հետ. 1913թ.

Կովկասյան ռազմական օկրուգի շտաբ

Գաղտնի

Հարակից պետությունների  մասին հետախուզությամբ ձեռք բերված տեղեկությունների ամփոփագիր

1-ից 15-ը օգոստոսի, 1913թ., N 52

Թիֆլիս, Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի տպարան, 1913թ.


Կալա-Զևայի և Դիզա Մերգեվերի մոտ մեր ջոկատի բախումը Աբդուլա բեկի քրդերի հետ ամբողջովին ավարտված չէր: Հակառակորդը զգալի կորուստ էր կրել, սակայն Աբդուլա բեկի քրդերը կարողացան գիշերը հեռանալ: Հավանաբար այս հանգամանքն էր, որ քրդերին առիթ տվեց բնակչության շրջանում կեղծ տեղեկություններ տարածել (այդ մասին մենք իմացանք Ուրմիայում) այն մասին, թե Դիզա Մերգեվերի մոտ ծանր կորուստներ ենք կրել և դրանք թաքցնելու նպատակով այրում ենք մարտի դաշտում սպանված մեր զինվորների դիակները:

Դիզա Մերգեվերի կռվում ի հայտ եկավ տեղական երկու խոշոր  բեկերի՝ Քուրդաբեկի և Քերիմ խանի կասկածելի վերաբերմունքը մեր նկատմամբ: Թեև մարտի պահին նրանք երկուսն էլ շեյխ Թաղիի հետ հյուպատոսի մոտ էին, սակայն վերջինիս մարդիկ, լինելով մեր ջոկատի թիկունքում, խարույկներով ազդանշան էին տալիս Աբդուլա բեկի քրդերին, իսկ առաջինի մարդիկ՝ զբաղեցնելով Աբդուլա բեկի ջոկատի թիկունքը և թևերը, նրա զինյալներին անարգել բաց թողեցին իրենց դիրքերի մոտով՝ չտեղեկացնելով մեզ: Իսկ նրանցից ոմանք թիկունքից և թևերից նույնիսկ կրակ բացեցին մեր զորքերի վրա: Ինչպես հայտնի է, այդ պայմաններում մեր թիկունքում հրաձիգի կրակոցից սպանվում է Քուրդաբեկի ազգականներից մեկը:

воскресенье, 24 августа 2014 г.

Պողոս Նուբար փաշայի գործունեությունը

Պողոս Նուբար փաշան հայկական բոլոր կուսակցություններին խորհուրդ էր տալիս գոնե մեծ տերությունների կողմից Հայկական հարցի քննարկման ընթացքում իրենց մամուլի օրգաններում խիստ զգուշավորություն հանդես բերել, քննադատական սուր հոդվածներ չտպագրել այդ երկրների, նրանց կառավարությունների ու պետական-հասարակական գործիչների դեմ:

Պողոս Նուբար






Երվանդ Աղաթոնը վերհիշել է, որ երբ ինքը 1913թ. հունիսին Եգիպտոսից մեկնել է Փարիզ, նույն ընթացքում Դաշնակցության կողմից այնտեղ հրատարակվող «Pro-Armenia» թերթը շարունակում էր հոդվածներ տպագրել Ռուսաստանի դեմ, որն առաջ էր բերել Պողոս Նուբարի դժգոհությունը: «Նուբար փաշան, ի նկատի առնելով, որ եթե Ռուսաստանը բարենորոգման խնդրին թշնամական աչքով նայի, գործը կձախողվի, ինձ խնդրեց, որ գնամ տեսնեմ տիար Վարանդյանին և ասեմ, որ ի սեր ազգային դատի՝ «Pro-Armenia»-ում Ռուսաստանի դեմ չգրեն: Հաջորդ օրը տիար Վարանդյանին իր պանդոկում տեսա և խնդիրը հասկացրի: Համամիտ եղավ»,- պատմում է Երվանդ Աղաթոնը: