Վարդան Աճեմյանի «Ժպիտները» շատ հետաքրքիր են և կարելի է ասել, որ այս գրքույկը մի յուրատեսակ գեղեցիկ նվեր է մեզ: Դիտում ես հաճույքով, ժպտում, ունենում ծիծաղի պոռթկումներ և, իհարկե, նաև զարմանում: Արվեստի մեջ էլ ի՞նչ լավ գործ, եթե մարդուն զանազան ապրումներ ներշնչելուց բացի, նաև չզարմացնի:
 |
| Հրաչյա Ներսիսյան |
Աճեմյանի «Ժպիտները» իրոք զարմացնում են: Եվ դա, իմ կարծիքով, արդյունք է երկու հավասարազոր հատկության, երկուսն էլ բնատուր, որոնցով օժտված է մեր տաղանդավոր արվեստագետը: