Показаны сообщения с ярлыком ԼՂՀ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԼՂՀ. Показать все сообщения

четверг, 20 ноября 2014 г.

Արծվաշենի անկումը: Մարտեր Գորիսում և Կապանում. օգոստոս, 1992թ.

1992թ. օգոստոսի սկզբին Ադրբեջանը հարձակում է սկսում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մի շարք բնակավայրերի վրա: Հարվածի հիմնական ուղղությունը Գորիսի և Կրասնոսելսկի շրջաններն էին: ԼՂՀ Մարտակերտի ուղղությամբ հարձակմանը զուգահեռ Հայաստանի սահմաններին հարվածելով, Ադրբեջանը ցանկանում էր նոր ռազմաճակատներ բացել հայերի համար` դժվարեցնելով օգնությունը Լեռնային Ղարաբաղին: Խաղաղ բնակավայրերի շարունակական հրետակոծման նպատակն էր մարդկային զոհերի և ավերածությունների միջոցով խափանել ենթակառուցվածքների գործունեությունը, վախ և խուճապ առաջացնել բնակչության շրջանում:

Օգոստոսի 8-ին աննախադեպ հրետակոծության են ենթարկվում Գորիս քաղաքը, շրջանի Վերիշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն գյուղերը: Տասնյակ մարդիկ վիրավորվում են, հասցվում է հսկայական նյութական վնաս: Ադրբեջանական ՍՈՒ-25-ը մի քանի ռումբ է գցում Կոռնիձորի վրա:

среда, 19 ноября 2014 г.

Մարտեր Մարտակերտում. Օգոստոս 1992թ.

1992թ. օգոստոսը հագեցած էր ակտիվ ռազմական գործողություններով. Ադրբեջանը բոլոր հնարավոր ուղղություններով գրոհում էր թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, թե Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը: Օգոստոսի 6-ին հակառակորդը շարունակում է հարձակումը Մարտակերտի ուղղությամբ. մեծաքանակ զրահատեխնիկայի և օդուժի օգնությամբ նա կարողանում է առաջանալ և գրավել Հակոբ Կամարի գյուրը, ամրանալ Մարտակերտ քաղաքի շրջակա բարձունքներում:

понедельник, 17 ноября 2014 г.

Մարտեր Լաչինի միջանցքում. Աշուն, 1992թ.

Չկարողանալով Մարտակերտի ռազմաճակատում կոտրել հայկական ուժերի պաշտպանությունը, ադրբեջանական բանակը 1992թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հարձակման հիմնական ուժերը կենտրոնացնում է Լաչինի միջանցքի ուղղությամբ: Այն մշտապես հրետակոծվում էր և ենթարկվում հարձակումների հյուսիսից` Քելբաջարից և հարավարևելքից` Կուբաթլի, Զանգելան շրջաններից: Ադրբեջանցիների նպատակն ավելի քան պարզ էր` կոտրել հայկական ուժերի դիմադրությունը, ետ վերցնել միջանցքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը զրկել Հայաստանի հետ ցամաքային կապից:

Խոսելով այդ ծանր ժամանակաշրջանի մասին` ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Կանաչ ու սև» գրքում վկայում է. «Լաչինի միջանցքը գրեթե կորցնում էինք, ինչն արդեն վտանգում էր Ղարաբաղի գոյությունն ընդհանրապես»:

вторник, 28 октября 2014 г.

Նախագահների հանդիպումը ես կբնորոշեի որպես կառուցողական, օգտակար և անկեղծ

«Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Փարիզում հանդիպում կազմակերպելու նախագահների մակարդակով։ Վերջին երեք ամսվա ընթացքում սա արդեն երրորդ հանդիպումն է նախագահների` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, և դա ցույց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիվ ջանքերը` ուղղված հիմնախնդրի կարգավորմանը։ Այդ կոնտեքստում էր նաև այսօրվա հանդիպումը Փարիզում»։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Times.am-ը, գիշերը հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են հանդիպումների կազմակերպմանը հատկապես ամենաբարձր մակարդակով, որոնք հնարավորություն են տալիս կողմերին ավելի լավ ծանոթանալու մոտեցումներին իրար և հնարավորություն է փնտրելու մոտեցնել դիրքորոշումները», - ասել է նախարարը։

Ուորլիքը դրական է գնահատում նախագահների՝ Փարիզում կայացած հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դրական է գնահատել Փարիզում նախօրեին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն, որ Փարիզի հանդիպումը դրական քայլ էր: Շնորհակալություն Օլանդին»,- գրել է ամերիկացի համանախագահը Թվիթերի իր միկրոբլոգում:


Երևանի և Բաքվի միջև առկա տարաձայնությունների շուրջ ընթացող բանակցություններն օգտակար են

«Երևանի և Բաքվի միջև առկա տարաձայնությունների շուրջ ընթացող բանակցություններն օգտակար են»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:

Իրանի դեսպանը «Սալամնյուզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով նախօրեին ԼՂ հարցով Փարիզում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, մասնավորապես նշել է. «Երևանի և Բաքվի միջև առկա տարաձայնությունների շուրջ ընթացող բանակցություններն օգտակար են: Բանակցությունները վկայում են, որ երկու երկների ղեկավարները ունեն կամք՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով»:

Նախագահների մակարդակով հաստատվեց, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ուշ երեկոյան Փարիզում ավարտված Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպումը որակեց օգտակար և կառուցողական:

Մյուս տարվա առաջին կեսին Ֆրանսուա Օլանդը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի նախագահի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ, որի առաջին մասը նվիրված է եղել երկկողմ հարաբերություններին: Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, այս մասին Սարգսյան-Ալիև-Օլանդ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

02:09 • 28.10.14

Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից` Ֆրանսիայի Նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի Նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Եռակողմ հանդիպումն ավարտվեց. անդրադարձ է կատարվել ադրբեջանցի քաղբանտարկյալների խնդրին

Քիչ առաջ Փարիզում ավարտվեց Հայաստանի, Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպումը: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ճանապարահելիս ֆրանսիացի լրագրողներից մեկը հարցրել է` արդոք հանդիպման ընթացքում անդրադարձ եղել է Ադրբեջանի քաղբանտարկյալների` մասնավորապես Լեյլա Յունուսի հետ կատարվածին, որին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դրական պատասխան է տվել, իսկ Իլհամ Ալիևը ժպտացել է ու հեռացել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Panorama.am-ի հետ զրուցում դրական են որակել եռակողմ հանդիպման ընթացքը:

Ամփոփվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան բանակցությունները

27.10.2014

Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը:

понедельник, 27 октября 2014 г.

Սարգսյանն ու Ալիևը Փարիզում հանդիպել են. Կայացել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցություններ

27 հոկտեմբերի 2014 - 20:33 AMT

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Օլանդին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիայի դերակատարման և ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան հանդիպման նախաձեռնության համար: Շարունակություն

воскресенье, 26 октября 2014 г.

Շահեն Մեղրյանի հուշարձանի բացումը

Հոկտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում բացվեց Շահեն Մեղրյանի հուշարձանը: Նույն օրը Շահեն Մեղրյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը: Քանդակի հեղինակն է Հարություն Համբարչյանը:
Շահեն Մեղրյանի հուշարձանը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում
Շահեն Մեղրյանի հուշարձանը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում

вторник, 9 сентября 2014 г.

Զինադադար հայ-ադրբեջանական սահմանին. սեպտեմբեր, 1993

1993թ. սեպտեմբերի սկզբին հայ-ադրբեջանական ռազմաճակատում զինադադար է հայտարարվում: Սեպտեմբերի 9-ին Ազգը գրում էր, որ կողմերը, չնայած տեղային գնդակոծություններին, պահում էին հրադադարի ռեժիմը: «Ըստ երևույթին ադրբեջանական որոշ կազմավորումներ կամ իսկապես դուրս են վերահսկողությունից, կամ փորձում են պահպանել լարվածությունը»,- Ստեփանակերտից հաղորդում էր Ազգի թղթակից Վահրամ Աղաջանյանը:

четверг, 4 сентября 2014 г.

10 լուր, 4 սեպտեմբերի

  • Երկրի մասշտաբով հրաշքներ չեն լինում, եթե լինում են անգամ, ապա միայն ճշգրիտ հաշվարկած քայլերի արդյունքում
  • Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բաքվում հայտարարել է, որ թուրք-հայկական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը:
  • Շուշիի ամրոցում կայացել է Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան:
  • Ադրբեջանական ԶԼՄ-ների արխիվներից հանվում են բանակի օգոստոսյան կորուստների մասին լուրերը: 
  • Այսօր երեկոյան (4 սեպտեմբերի, 2014) Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: 
  • Կա´մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ` ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, կա´մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում։ Կա´մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա´մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որևէ արժեք չտվող ու նման թղթերից թևեր առնող Ադրբեջանը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։

пятница, 29 августа 2014 г.

10 լուր. 29 օգոստոսի

  • ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը կարճատեւ զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
  • «Սա մեծ իրադարձություն է համայն հայության համար, և մենք դրան հասել ենք Հայաստանի և Սփյուռքի հետ համատեղ ջանքերով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի ճանաչման գործընթացը շարունակվում է և շարունակվում է շատ ակտիվ տեմպերով»,- ասաց Դավիթ Բաբայանը:
  • Օգոստոսի 28-ին մարտական հենակետում զինվոր է մահացել:
  • Օգոստոսի 28-ին Տավուշում ականի պայթյունից վիրավորվել է 4 զինծառայող:
  • Ես հիմա կարծում եմ, որ նորից կարող է օրակարգ մտնել սառեցված ցյուրիխյան արձանագրությունների խնդիրը, որը որ մեզ համար բացարձակապես նպաստավոր չէ և օրակարգից հանվել է կամ սառեցվել միմիայն Ադրբեջանի կարծր դիրքորոշման պատճառով: Ցյուրիխյան արձանագրությունները նպաստավոր են Թուրքիայի համար, որովհետև առաջին կետը նախատեսում է Հայաստանի կողմից ներկա հայ-թուրքական սահմանի իրավաբանական ճանաչում և Հայաստանի կողմից մեկընդմիշտ Արևմտյան Հայաստանից հրաժարվելու հանգամանք, որը կնշանակի 1921թ.-ի մարտի 11-ի Մոսկվայի պայմանագրի վերավավերացում,- ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: 
  • ՀԱԿ-ը ցանկանում է հեղափոխություն անել, բայց դրա համար ռեսուրներ չունի, իսկ ԲՀԿ-ն ռեսուրսներ ունի, եւ հենց այդ պատճառով էլ հեղափոխություն չի ուզում. Առավոտ թերթի խմբագրականը
  • Եթե դուք ցանկանում եք Նալբադյանին հետ բերել Թուրքիայից, ապա «Արի Տուն» բառերը ուղարկեք 1520 կարճ համարին: Անկախ Հայաստան
  • 2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։