Показаны сообщения с ярлыком Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. Показать все сообщения

понедельник, 27 октября 2014 г.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի, Հայաստանյայց եկեղեցի, Հայ եկեղեցի, Հայոց եկեղեցի, Արևելյան ուղղափառ եկեղեցիներից, հայ ժողովրդի ազգային եկեղեցին: Կենտրոնը` ՀՀ Վաղարշապատ քաղաքի Ս. Էջմիածնի վանք (Մայր աթոռ Ս. Էջմիածին): Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի գլուխը, եպիսկոպոսապետն ու բարձրագույն հոգևոր պետը կաթողիկոսն է (Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս Ամենայն հայոց): Եկեղեցու հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը Ամենայն հայոց կաթողիկոսությունն է: