вторник, 24 марта 2015 г.

CNN-ը վերադառնում է ՌԴ

«Իզվեստիա» թերթը հայտնել է, որ ամերիկյան CNN հեռուստաալիքը կրկին հեռարձակվելու է Ռուսաստանում։ CNN-ից հաստատել են այս տեղեկությունը, նշելով, որ մարտի 23-ին ստացել են ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության դաշնային ծառայության (Роскомнадзор) գրությունը, որով թույլատրվում է ընկերությանը 10 տարի ժամկետով աշխատել Ռուսաստանում։

Զեկույց՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելություններում տեղի ունեցած սեռական բռնությունների մասին



ՄԱԿ-ը մեղադրվում է խաղաղապահների կողմից սեռական շահագործման և բռնությունների վերաբերյալ զեկույցն անտեսելու մեջ։ Զեկույցում վերլուծված են Կոնգոյում, Հաիթիում, Լիբերիայում և Հարավային Սուդանում խաղաղապահ առաքելությունները, քանի որ այս վայրերում արձանագրվել են սեռական բռնության դեպքերի 85 տոկոսը։


воскресенье, 22 марта 2015 г.

Ովքեր են Twitter-ում աջակցում Իսլամական պետությանը

ԱՄՆ Բրուքինգս ինստիտուտի մասնագետները ուսումնասիրել են, թե Իսլամական պետության քարոզչությունն ինչպես է իրականացվում Twitter-ում։ Համաձայն այդ հետազոտության Թվիթեր միկրոբլոգում պրոիսլամական քարոզչութուն են իրականացնում շուրջ 46 հազար օգտատերեր, որոնցից 20 հազարը հատկապես ակտիվ են։ Իսկ աշխարհագրական առումով առաջին տեղում Սաուդյան Արաբիան է, որտեղ գրանցված 866 օգտատերերը աջակցում են Իսլամական պետությանը։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Սիրիայի և Իրաքի համապատասխանաբար 507 և 453 օգտատերերը։ Որքան էլ տարօրինակ է, սակայն 4-րդ հորիզոնականում ԱՄՆ օգտոտերերն են։ Սակայն ուսումնասիրության հեղինակները ենթադրում են, որ դրանց մեծ մասն իրականում բնակվում են ուրիշ պետություններում. գրանցվելով որպես ԱՄՆ բնակիչներ, նրանք պարզապես փորձում են ԱՄՆ-ում իրական վտանգի տպավորություն ստեղծել։ Ընդհանուր առմամբ, սոցիալական ցանցերում ԻՊ-ին աջակցող տաս պետություններից 8-ը Մերձավոր արևելյան երկրներ են. գերակշռում են արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուները։

Հետազոտության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Իրանի հատուկ նշանակության ուժերի ղեկավարը դժվարություններ է ստեղծում ԱՄՆ-ի համար

Իրանի հատուկ նշանակության ստորաբաժանման (QUD) ղեկավար գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին (Qasem Soleimani) «շատ ակտիվ է» Իսլամական պետության մարդիկների դեմ պայքարում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ջոն Բրենանը (John Brennan): Նա նշել է, որ QUD-ի ստորաբաժանումների պայքարը բարդացնում է ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունները և Իրաքում իրավիճակի ապակայունացման պատճառ դառնում։ ԱՄՆ պաշտոնյաներին այս երևույթը սկսել է մտահոգել հատկապես Տիկրիթի ուղղությամբ հարձակման ժամանակ։

ԱՄՆ Միացյալ շտաբների ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին (Martin Dempsey)անցած շաբաթ Կոնգրեսում լսումների ժամանակ ասել է, որ ի վերջո շիա աշխարհազորայինները կարող են դուրս գալ Իրաքի քրդերի և սուննիների դեմ և ապակայունացնել երկիրը։ Բերնանը նշել է նաև, որ Սոլեյմանին և նրա խորհրդականները ապագայում չեն կարող նշանակալի դերակատարություն ունենալ Իրաքում։ «Մենք թույլ չենք տա նրանց»,– ասել է ԿՀՎ-ի տնօրենը։