ՄԱԿ-ը մեղադրվում է խաղաղապահների կողմից սեռական շահագործման և բռնությունների
վերաբերյալ զեկույցն անտեսելու մեջ։ Զեկույցում վերլուծված են Կոնգոյում, Հաիթիում,
Լիբերիայում և Հարավային Սուդանում խաղաղապահ առաքելությունները, քանի որ այս վայրերում
արձանագրվել են սեռական բռնության դեպքերի 85 տոկոսը։
Փաստաթղթում նշվում է, որ դեպքերի իրական թիվը շատ ավելին է, քանի որ ոչ միշտ եբ
դրանք ձևակերպվում, ինչն էլ վկայում է, որ ՄԱԿ-ը չունի սեռական հանցագործությունների
իրական պատկերը։ ՄԱԿ գլխավոր քարտուղարկ Բան Գի Մունը հայտարարել էր, որ 2013թ. ՄԱԿ
խաղաղապահների շրջանում արձանագրվել է սեռական շահագործման և բռնությունների 51 դեպք,
ինչը, համեմատած մյուս տարիների հետ, ամենաքիչն է, և եզրակացրել, թե կանխարգելող միջոցառումները
արդյունք են տալիս։
Փաստաթղթղում կարևորվել է նաև այն հանգամանքը, որ բռնությունների ոչ բոլոր դեպքերն
են արձանագրվել և հետաքննվել, ինչը ստեղծում է որոշակի «անպատժելիության» տպավորություն։
Ներկայացված են նաև 2006թ. Լիբերիայում և Հաիթիում եղած դեպքերը, երբ խաղաղապահները
սննդի դիմաց սեռական շահագործման են ենթարկել տեղացի աղջիկներին։
ՄԱԿ-ի պաշտոնյաները «Գարդիանի» լրագրողին ասել են, որ այդ զեկույցը նախատեսված
է եղել բացառապես ներքին՝ ծառայողական օգտագործման, այլ ոչ՝ հանրության համար։
Ուշագրավ է նաև, որ փաստաթղթի վրա «Գարդիանի» կայքում դրված հղումը չի գործում։
Комментариев нет:
Отправить комментарий