Показаны сообщения с ярлыком Պեպո. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պեպո. Показать все сообщения

среда, 8 октября 2014 г.

Գաբրիել Սունդուկյան (1825-1911) և իր շարժանկարված «Պեպո»-ն

Ո՞վ չէ իմացած անունը «Պեպո»-ի անմահ հեղինակին, որ դասական հայրն է այլևս արևելահայ թատերագրության: «Պեպո»-ն… Կարելի՞ է համրել, թե քանի՞ հարյուր ներկայացում ունեցած է ան՝ իր ծնած օրեն: Բայց կարելի է վստահապես ըսել, թե բազմաթիվ սերունդներե ծափահարված «Պեպո»-ն իր մրցակիցը չունի հայ խաղացանկին մեջ:
Տեսարան մը «Պեպո»-ի հնչուն և խոսուն ֆիլմեն

Արդ, այս նույն «Պեպո»-ն է հիմա, որ ակադեմիական հոյակապ տպագրության արժանանալե հետո Երևանի մեջ, կկոչվի ժապավենի վրա ևս վերաստեղծվելու: