Показаны сообщения с ярлыком Life is beautiful. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Life is beautiful. Показать все сообщения

среда, 22 июля 2015 г.

Տաքսիներն ու մենք

Տաքսու ուղեվարձի թանկացումը վաղուց էր նկատելի, բայց այսօրվա դեպքը առանձնահատուկ էր։ Մեքենան ու տարեց վարորդը շատ խնամված էին, ու Զեյթունի «Սիթիի» մոտակայքից շարժվելուց հետո պատրաստվում էի գոհունակություն հայտնել։ Բայց ներքին ձայնն ինձ հուշեց, որ պետք չէ դեռ ոգևորվել. եթե ամեն ինչ նորմալ է, ուրեմն ինչ-որ բան դեռ չես նկատել։ Տերյան փողոցի հենց սկզբնամասում աչքս ընկավ հաշվիչին՝ արդեն 800 դրամ էր։ Վարորդին հարցրի, թե ինչո՞ւ է այդպես, մանավանդ, որ 5-րդ կիլոմետրը նոր էր լրացել։
Վարորդի գրեթե ցանկացած բացատրություն ընդունելի կլիներ, որովհետև վիճելու, աղմկելու ու գոռգոռալու ոչ ցանկություն ունեի, ոչ էլ՝ ժամանակ։ Սակայն պարզվեց, որ վարորդը ոչ միայն ընտրել էր իմ համար ամենաանընդունելի պատասխանը, այլև փորձում էր ապացուցել, որ ես տարրական թվաբանությունից ոչինչ չեմ հասկանում։ Ըստ նրա՝ 5-րդ կիլոմետրն արդեն լրացել է և ըստ այդմ՝ արդեն հաշվվում է 6-րդ կիլոմետրի գումարը։ Ստացվեց, որ 5,1 կիլոմետրը նույնն է, ինչ 6 կիլոմետրը։
Իմ նախնական տարակուսանքից վարորդը եզրակացրեց, որ կարող է զարգացնել քննարկվող թեման և սկսեց ինձ լրջորեն համոզել, որ «ձևը ըտենց ա ու սաղ տաքսիները ըտենց են աշխատում»։ Դրանից հետո մեր հարաբերությունները վերջնականապես փչացան ու վարորդին ասացի, թե ինչ եմ մտածում իր, իր նման վարորդների ու տաքսի ծառայությունների մասին։ Հետո բացատրեցի, որ գողությունն ու «մելկի ժուլիկությունը» լավ բան չէ, մեղք է և դրա համար մարդը կարող է պատժվել ինչպես Աստծո, այնպես էլ՝ սովորական մահկանացուների կողմից։ Չգիտեմ, ինքը հասկացավ ինձ, թե ոչ, բայց լռեց։ Փողը տվեցի ու հեռացա։

Ասածս ինչ է՝ մի խաբեք մյուսներին, որ ձեզ էլ չխաբեն։ Կամ գոնե այնպես խաբեք, որ մարդիկ չզգան։

вторник, 14 июля 2015 г.

Սպասարկման ոլորտի հարգելի աշխատողներ



Եթե դուք աշխատում եք խանութում, ինչ-որ «օֆիսում», բանկում և այս կարգի այլ հիմնարկում, ապա հաշվի առեք մի քանի խորհուրդ.

1. Ես հասկանում եմ, որ ձեր աշխատավարձը ցածր է, բայց ես վստահաբար մեղավոր չեմ։ Այնպես որ՝ իմ վրա մունաթ գալով դուք վիրավորում եք միայն ինձ և ստանում համարժեք պատասխան։
2. Խոսելիս եղեք քաղաքավարի, ավելի շատ ժպտացեք, ես եկել եմ ինչ-որ ապրանք կամ ծառայություն գնելու և չեմ ուզում տեսնել ձեր դժգոհ ու տիեզերական ունայնությամբ լի հայացքը։
3. Հարգելիս, ինձ հետ դու-ով մի խոսիր, որովհետև շատ հնարավոր է, որ իմ երեխայի տարիքին լինես կամ դրա նման մի բան։