суббота, 23 августа 2014 г.

Հայ զինվորի նամակը իր նորակոչ եղբորը՝ արևմտյան ֆրոնտից

Մշակ, 12 հունվարի, 1916թ., թիվ 6, երեքշաբթի

Լևոն ջան, լավ ծառայի, համով կաց, ուշակալ ըլի քու մեծին. էս մեր տունը չի, ծառայություն ա. քանի խելոք ըլես, էնդար լավ կթվաս զվոդնուդ աչքին. ինչ բանի ուղարկեն, աչքդ ետ չթեքես. քեզ լավ պահի, թամուզ պահի. փողի համար նեղություն չքաշես, հասցեդ ինձ գրիր, քեզ փող կուղարկեմ, չմտածես. ծառայությունը աշխարհով ա: Աստված կտա, շուտ բարիշություն կընգնի՝ կգանք մեր տները:

пятница, 22 августа 2014 г.

British troops leaving transports and warships




British troops leaving transports and warships to make a landing on the Dardanelles under the protection of the allied fleets 

The New York Times, Sunday, June 6, 1915

Source: loc.gov

Բալկանյան պատերազմում Հայկական վաշտի մարտական ուղին


Սոֆիայում Մակեդոնա-Օդրինյան կամավորության շարքային բաժնի շտաբը 1913թ. օգոստոսի 31-ին հայկական վաշտին տված N3483 վկայականում գրում է.

Մակեդոնա-Օդրինյան կամավորության կազմակերպության ժամանակ, ի նկատի ունենալով հայերի համակրությունը դեպի Բուլղարիան, երկու ժողովուրդների անցյալը՝ թույլատրվեց, որ մի հայկական վաշտ կազմակերպվի հայոց ազգային դրոշակով և հայ սպաներով ու վոյեվոդներով (հրաման կամավորության N2, պար. 8, 1912թ. հոկտեմբերի 3):

Պատերազմի առաջին շրջանում հայկական վաշտը մասնակցեց Սոֆիա–Սամակով–Կոստենեց–Սունիա–Պլովդիվ–Տրնովո–Խտեկով–Կորջալի–Մեստանլի–Գյումուրջինե–Փերե–Սոֆլու–Դիմուտիկ–Քեոպ–Մալկարա–Ռոդոսթո արշավանքներին և հետևյալ կռիվներին:

1. Մեստանլիի կռվին՝ 4-ին նոյեմբերի 1912թ.
2. Ուզուն-Համիդլարի կռվին՝ 6-ին նոյեմբերի 1912թ.
3. Բուլքան-Թորեսիի կռվին՝ 7-ին նոյեմբերի 1912թ.
4. Մերհամլիի կռվին՝ 15-ին նոյեմբերի 1912թ. (Էնվեր փաշայի զորաբանակի գերումը):

Ամբողջ կամավորության կազմի հետ միասին Տաճկաստանի դեմ մղած պատերազմի երկրորդ շրջանում ակտիվ մասնակցություն ունեցավ հետևյալ կռիվներին.

1. Մերեթե քաղաքի գրավման կռվում՝ 22-ին հունվարի 1913թ.
2. Շար-Քեոյ քաղաքի գրավման կռվում՝ 23-ին հունվարի 1913թ.
3. Շար-Քեոյի մոտ տաճկական դեսանտի ոչնչացման կռիվներին՝ հունվարի 26, 27, 28-ին 1913թ., և Շար-Քեոյ–Մալկարա–Քեռան, Իբսալա–Փերե–Դեդեաղաջ–Գյումուրջինե–Դեմիր–Հիսար–Պետրիչ–Ստրումիցա–Ռադովիշչ–Շտիպ–Կոչանե–Սոֆլու արշավանքներին:

Հայկական վաշտը պաշտպանել է Մարմարայի ծովափը 1912թ. դեկտեմբերի 16-ից մինչև 1913թ. հունվարի 20-ը և նույն թվականի հունվարի 29-ից մինչև մարտի 22-ը: Պահակային (պատրուլ) ծառայությունը կատարում էր եռանդագին:

Գերազանց ծառայության համար վաշտի անդամներից բարձր աստիճան են ստացել մեկ հոգի՝ Անդրանիկ Տեր-Ուզունյանը՝ փոխտեղակալի (պոդպորուչիկի) աստիճան, 8 հոգի՝ կրտսեր ենթասպայի աստիճան և 10 հոգի՝ եֆրեյտորի աստիճան:

Պարգևները ստացել են… Անդրանիկ Տեր-Ուզունյան՝ մեկ զինվորական խաչ երկրորդ աստիճանի, մեկ հոգի՝ երրորդ աստիճանի և 23 հոգի՝ չորրորդ աստիճանի, որոնցից մեկը ամրացված է ազգային դրոշակին, և տասը հոգի՝ «Զինվորական ծառայությանց համար» շքանշան:

Վաշտն արձակված է 1913թ. մայիսի 23-ին Կոչան քաղաքում, Տաճկաստանի հետ հաշտություն կնքելուց հետո:

Ընդհանրապես հայկական վաշտը, չնայած հագուստի բացակայության, յուր բազմամարդությամբ միշտ եղել է ուժեղ իր տոկունությամբ, կարգապահությամբ ու դիմացկունությամբ և չափազանց քաջ էր կռիվների մեջ:

Այդ վաշտի բոլոր մասնակցողները կարող են հպարտանալ իրենց քաջ գործերով: Իսկ Տաճկահայաստանը պետք է հավատացած լինի, որ շնորհիվ այդպիսի որդիների, որոնք ընդունակ են մեռնելու մի օտար գործի համար, մոտիկ ապագայում կարող է ունենալ երջանիկ ու հարատև ապահովություն:

Կամավորության հրամանատար՝ գեներալ-մայոր Գենով
Շտաբի կառավարիչ՝ ընդհանուր շտաբի մայոր՝ Դարվինգով
Ավագ ադյուտանտ կապիտան՝ Նիկոլով

вторник, 19 августа 2014 г.

Անդրանիկը Բալկանյան պատերազմում

Զորավար Անդրանիկ

1912թ. նոյեմբերի 15-ին, պայծառ մի առավոտ, հայկական վաշտը Անդրանիկի և Գարեգինի առաջնորդությամբ, աներկյուղ և առանց նախազգուշությունների սլանում է դեպի թշնամու դիրքերը՝ նպատակ ունենալով արագ և կտրուկ շարժումներով ստիպել Յավեր փաշային կամ անձնատուր լինել կամ կռվել:

Ճակատի բուլղարական միավորների հրամանատար Պրոտոգերովը, տեսնելով, որ Անդրանիկի գունդը իր զորամասից զատվելով շատ առաջ է անցել և վախենալով, որ թուրքական թնդանոթների կրակը կարող է վնասել նրանց, փողի նշաններով ուզում է ստիպել նրանց, որ կանեն: Դժբախտաբար փողի շրթունքը ճաքած է լինում, ձայնը չի հասնում Անդրանիկի ականջին, որ աներկյուղ սուրում էր դեպի թշնամին:

Հերոսը իր քաջերի գլուխն անցած, առանց վարանումի սկսում է շեշտակի հարվածներով և մեծ վճռականությամբ հարձակվել Յավեր փաշայի դիրքերի վրա: Յավեր փաշան, հանկարծակիի գալով, հայտնվում է հայկական վաշտի կրակի և անանցանելի ու հորդահոս Մարիցա գետի միջև: Փաշան տատանվում է և որոշում է անձնատուր լինել և փրկել իր կյանքը, քան թե կռվի բռնվել մարտի սիրահար ու սարսափելի Անդրանիկի դեմ:

воскресенье, 17 августа 2014 г.

Օմար Խայյամ



Մինչև ե՞րբ ընկճվես կյանքի վշտերից,
Արցունքն աչքումդ, սիրտդ արնալից,
Գինի վայելիր, ապրիր խնդասիրտ,
Նախքա դուրս կերթաս դու այս աշխարհից:

* * *

Մի՛ նայիր մարդու դու ճարտարության,
Այլ նայիր նրա հավատարմության,
Տված խոստումը եթե կատարեց,
Քո իմացածից մեծ է անպայման:

* * *

Այն օրը, որ անցավ, բնավ մի՛ հիշիր,
Դեռ չեկած վաղվան ցավ հոգսը մի՛ քաշիր,
«Ծնվել ես-կմեռնես»-ն իսպառ մոռացիր,
Զվարթ կաց և իզուր կյանքդ մի՛ մաշիր:

* * *

Նրանք, որ սովոր են խելքները լարեն,
Ափսոս՝ եզ են կթում կովի փոխարեն…
Լավ չէ՞, որ հագնեն պարզամըտի շոր,
Քան տհաս խելքներով գինի վաճառեն:

* * *

Խայյամ, գինով գինովցած ես, ուրախ կաց,
Վարդերեսի հետ նստած ես, ուրախ կաց,
Քանի վերջը վերջ է, հաշվիր թե չկաս,
Բայց քանի կյանք ըստացած ես, ուրախ կաց: