Показаны сообщения с ярлыком Նիկոլո Մաքիավելի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Նիկոլո Մաքիավելի. Показать все сообщения

вторник, 10 февраля 2015 г.

Նիկոլո Մաքիավելի. Զորքերի տեսակների և վարձու զինվորների մասին

«Տիրակալը» գրքից, գլուխ XII: Հատվածներ

Վերևում մենք հանգամանալից դիտարկեցինք իմ հիշատակած պետությունների տեսակները, մասամբ ծանոթացանք տիրակալների բարգավաճման և կործանման պատճառներին, իմացանք, թե ինչպես են գործում նվաճել և իշխանությունը պահել ցանկացողները: Այժմ տեսնենք, թե հարձակման և պաշտպանության ինչպիսի միջոցներով են օժտված պետությունները:

Արդեն ասել ենք, որ տիրակալի իշխանությունը պետք է ամուր հիմք ունենա, հակառակ դեպքում այն կփլուզվի: Իսկ ցանկացած պետությունում իշխանության հիմքը՝ ինչպես ժառանգական, այնպես էլ՝ նոր կամ խառը, լավ օրենքներն են ու լավ զորքը: Սակայն լավ օրենքներ չկան այնտեղ, որտեղ չկա լավ բանակ, և հակառակը՝ որտեղ լավ զորք՝ այնտեղ լավ օրենքներ, այնպես որ, բաց թողնելով օրենքները, ես անմիջապես կանդրադառնամ զորքին:
Հարկ է ասել, որ զորքը, որի միջոցով տիրակալը պաշտպանում է իր պետությունը, լինում է սեփական, դաշնային, վարձու և խառը:

суббота, 7 февраля 2015 г.

Նիկոլո Մաքիավելի. Քաղաքացիական մենիշխանության մասին

«Տիրակալը» գրքից, գլուխ IX


Այժմ ես կանդրադառնամ այն դեպքին, երբ մարդն իր հայրենիքի տիրակալ է դառնում ոչ թե հանցագործությամբ և անօրինականությամբ, այլ համաքաղաքացիների բարի կամքով, ինչի համար անհրաժեշտ է ոչ այնքան խիզախություն կամ հաջողություն, որքան հաջողակ խորամանկություն: Հարկ է նշել, որ այդպիսի մենիշխանությունը, որը կարելի է կոչել քաղաքացիական, հաստատվում է կամ ժողովրդի կամ էլ վերնախավի պահանջով, քանի որ չկա քաղաք, որտեղ այս եկուսը միմյանց հակադիր չլինեն:
Վերնախավը ձգտում է ենթարկել և կեղեքել ժողովրդին, ժողովուրդը չի ցանկանում ենթարկվել և կեղեքվել. այս երկուսի բախումը հանգուցալուծվում է երեք տարբերակով՝ մենիշխանությամբ, անիշխանությամբ կամ ազատությամբ: