Показаны сообщения с ярлыком Իրաք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իրաք. Показать все сообщения

воскресенье, 22 марта 2015 г.

Ովքեր են Twitter-ում աջակցում Իսլամական պետությանը

ԱՄՆ Բրուքինգս ինստիտուտի մասնագետները ուսումնասիրել են, թե Իսլամական պետության քարոզչությունն ինչպես է իրականացվում Twitter-ում։ Համաձայն այդ հետազոտության Թվիթեր միկրոբլոգում պրոիսլամական քարոզչութուն են իրականացնում շուրջ 46 հազար օգտատերեր, որոնցից 20 հազարը հատկապես ակտիվ են։ Իսկ աշխարհագրական առումով առաջին տեղում Սաուդյան Արաբիան է, որտեղ գրանցված 866 օգտատերերը աջակցում են Իսլամական պետությանը։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Սիրիայի և Իրաքի համապատասխանաբար 507 և 453 օգտատերերը։ Որքան էլ տարօրինակ է, սակայն 4-րդ հորիզոնականում ԱՄՆ օգտոտերերն են։ Սակայն ուսումնասիրության հեղինակները ենթադրում են, որ դրանց մեծ մասն իրականում բնակվում են ուրիշ պետություններում. գրանցվելով որպես ԱՄՆ բնակիչներ, նրանք պարզապես փորձում են ԱՄՆ-ում իրական վտանգի տպավորություն ստեղծել։ Ընդհանուր առմամբ, սոցիալական ցանցերում ԻՊ-ին աջակցող տաս պետություններից 8-ը Մերձավոր արևելյան երկրներ են. գերակշռում են արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուները։

Հետազոտության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Իրանի հատուկ նշանակության ուժերի ղեկավարը դժվարություններ է ստեղծում ԱՄՆ-ի համար

Իրանի հատուկ նշանակության ստորաբաժանման (QUD) ղեկավար գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին (Qasem Soleimani) «շատ ակտիվ է» Իսլամական պետության մարդիկների դեմ պայքարում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ջոն Բրենանը (John Brennan): Նա նշել է, որ QUD-ի ստորաբաժանումների պայքարը բարդացնում է ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունները և Իրաքում իրավիճակի ապակայունացման պատճառ դառնում։ ԱՄՆ պաշտոնյաներին այս երևույթը սկսել է մտահոգել հատկապես Տիկրիթի ուղղությամբ հարձակման ժամանակ։

ԱՄՆ Միացյալ շտաբների ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին (Martin Dempsey)անցած շաբաթ Կոնգրեսում լսումների ժամանակ ասել է, որ ի վերջո շիա աշխարհազորայինները կարող են դուրս գալ Իրաքի քրդերի և սուննիների դեմ և ապակայունացնել երկիրը։ Բերնանը նշել է նաև, որ Սոլեյմանին և նրա խորհրդականները ապագայում չեն կարող նշանակալի դերակատարություն ունենալ Իրաքում։ «Մենք թույլ չենք տա նրանց»,– ասել է ԿՀՎ-ի տնօրենը։

вторник, 26 августа 2014 г.

10 լուր. 26 օգոստոսի, 2014թ.

  • A1+ լրատվականը հայտնում է, որ Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Երևանում, քանի որ ադրբեջանցի ուղևորներից մեկը հարբած էր և խանգարում էր անձնակազմի աշխատանքին:
  • Արմենպրեսը հայտնում է, որ թուրք գիտնականները ստորգետնյա թունել են հայտնաբերել Անի քաղաքում:
  •  «Ժառանգություն»-ը սեպտեմբերի 15-20-ը կանցկացնի քաղաքական ֆորում՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին:
  • Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը հայտարարել է, որ «Իսլամական պետության նպատակն է իսպառ ոչնչացնել եզդիներին»: 
  • «Հանրահավաքը ուժի մեջ է. սեպտեմբերի 30-ը ֆիքսում է ժամկետի վերջին օր, ժամանակացույցը, նախատեսել ենք, որ կսկսվի սեպտեմբի 30-ից հետո»,- նշել է Ռուբեն Հակոբյանը: 
  • «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվաքաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, որը ևս 1996 թվականի դեկտեմբերի 10-ին դատապարտվել է Դրոյի գործով, զանգահարել և շնորհավորել է իրեն դատապարտած դատավոր Էդուարդ Մանուկյանին: 
  • КИЕВ, 26 августа. /ИТАР-ТАСС/. Правительство Украины приняло решение о срочном выкупе министерством обороны страны и национальной гвардией всей военной техники, для "немедленной поставки в зону боевых действий" на востоке страны.