суббота, 30 августа 2014 г.

Վստահության արժանի հաղորդակցողը

Էլիոթ Արոնսոն, Էնթոնի Պրատկանիս

Քարոզչության դարաշրջանը. Համոզման հնարքները

Գլուխ 12. Վստահության արժանի հաղորդակցողը


Պատկերացրեք հետևյալ տեսարանը՝ հնչում է դռան զանգը, բացում եք և տեսնում ճչացող, խայտաբղետ գույներով սպորտային բաճկոնով միջին տարիքի մի մարդու՝ փողկապը կախ ընկած, հնամաշ օձիքով, շալվարն արդուկի կարիք ունի, և վատ չէր լինի, եթե ինքն էլ սափրվեր: Ձեզ հետ խոսելիս մարդու աչքերն անընդհատ վազվզում են կամ սևեռված են ձեր գլխավերևում: Նրա ձեռքին անցք ունեցող ոչ մեծ թիթեղյա տուփ է, և նա փորձում է ձեզ համոզել մի քանի դոլար նվիրաբերել բարեգործական կազմակերպությանը, որի մասին դուք ոչինչ չեք լսել: Թեև նրա մտադրությունները բավականին հիմնավոր ու տրամաբանական են, որքանո՞վ է հավանական, որ նա կհաջողի դրամ կորզել ձեզանից:

10 լուր. 30 օգոստոսի

  • Դիմում վարչապետ Հ. Աբրահամյանին. «Ձեզ ենք դիմում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված մի խնդրով, որի հետեւանքով բազմաթիվ երիտասարդ դասախոսներ, ովքեր աշխատում են նաեւ մասնավոր ոլորտում, կարող են ստիպված լինել հեռանալ պետական բուհերից:

Արմենակ Միսիրյան. Կոմիտասյան եռապատկեր. 1969

Արմենակ Միսիրյան՝ Արմիս (1901-1977)

Արմենակ Միսիրյան. Կոմիտաս խաղաղ ստեղծագործութեան մէջ

Ուրմիայի ջոկատի բախումը Աբդուլա բեկի քրդերի հետ. 1913թ.

Կովկասյան ռազմական օկրուգի շտաբ

Գաղտնի

Հարակից պետությունների  մասին հետախուզությամբ ձեռք բերված տեղեկությունների ամփոփագիր

1-ից 15-ը օգոստոսի, 1913թ., N 52

Թիֆլիս, Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի տպարան, 1913թ.


Կալա-Զևայի և Դիզա Մերգեվերի մոտ մեր ջոկատի բախումը Աբդուլա բեկի քրդերի հետ ամբողջովին ավարտված չէր: Հակառակորդը զգալի կորուստ էր կրել, սակայն Աբդուլա բեկի քրդերը կարողացան գիշերը հեռանալ: Հավանաբար այս հանգամանքն էր, որ քրդերին առիթ տվեց բնակչության շրջանում կեղծ տեղեկություններ տարածել (այդ մասին մենք իմացանք Ուրմիայում) այն մասին, թե Դիզա Մերգեվերի մոտ ծանր կորուստներ ենք կրել և դրանք թաքցնելու նպատակով այրում ենք մարտի դաշտում սպանված մեր զինվորների դիակները:

Դիզա Մերգեվերի կռվում ի հայտ եկավ տեղական երկու խոշոր  բեկերի՝ Քուրդաբեկի և Քերիմ խանի կասկածելի վերաբերմունքը մեր նկատմամբ: Թեև մարտի պահին նրանք երկուսն էլ շեյխ Թաղիի հետ հյուպատոսի մոտ էին, սակայն վերջինիս մարդիկ, լինելով մեր ջոկատի թիկունքում, խարույկներով ազդանշան էին տալիս Աբդուլա բեկի քրդերին, իսկ առաջինի մարդիկ՝ զբաղեցնելով Աբդուլա բեկի ջոկատի թիկունքը և թևերը, նրա զինյալներին անարգել բաց թողեցին իրենց դիրքերի մոտով՝ չտեղեկացնելով մեզ: Իսկ նրանցից ոմանք թիկունքից և թևերից նույնիսկ կրակ բացեցին մեր զորքերի վրա: Ինչպես հայտնի է, այդ պայմաններում մեր թիկունքում հրաձիգի կրակոցից սպանվում է Քուրդաբեկի ազգականներից մեկը:

пятница, 29 августа 2014 г.

10 լուր. 29 օգոստոսի

  • ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը կարճատեւ զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
  • «Սա մեծ իրադարձություն է համայն հայության համար, և մենք դրան հասել ենք Հայաստանի և Սփյուռքի հետ համատեղ ջանքերով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի ճանաչման գործընթացը շարունակվում է և շարունակվում է շատ ակտիվ տեմպերով»,- ասաց Դավիթ Բաբայանը:
  • Օգոստոսի 28-ին մարտական հենակետում զինվոր է մահացել:
  • Օգոստոսի 28-ին Տավուշում ականի պայթյունից վիրավորվել է 4 զինծառայող:
  • Ես հիմա կարծում եմ, որ նորից կարող է օրակարգ մտնել սառեցված ցյուրիխյան արձանագրությունների խնդիրը, որը որ մեզ համար բացարձակապես նպաստավոր չէ և օրակարգից հանվել է կամ սառեցվել միմիայն Ադրբեջանի կարծր դիրքորոշման պատճառով: Ցյուրիխյան արձանագրությունները նպաստավոր են Թուրքիայի համար, որովհետև առաջին կետը նախատեսում է Հայաստանի կողմից ներկա հայ-թուրքական սահմանի իրավաբանական ճանաչում և Հայաստանի կողմից մեկընդմիշտ Արևմտյան Հայաստանից հրաժարվելու հանգամանք, որը կնշանակի 1921թ.-ի մարտի 11-ի Մոսկվայի պայմանագրի վերավավերացում,- ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: 
  • ՀԱԿ-ը ցանկանում է հեղափոխություն անել, բայց դրա համար ռեսուրներ չունի, իսկ ԲՀԿ-ն ռեսուրսներ ունի, եւ հենց այդ պատճառով էլ հեղափոխություն չի ուզում. Առավոտ թերթի խմբագրականը
  • Եթե դուք ցանկանում եք Նալբադյանին հետ բերել Թուրքիայից, ապա «Արի Տուն» բառերը ուղարկեք 1520 կարճ համարին: Անկախ Հայաստան
  • 2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։ 

    среда, 27 августа 2014 г.

    ԱՆ փաստաթղթերը բացահայտում են Թուրքիայի համար քարոզչություն ծավալող ընկերությունների գործունեությունը. Սասունյան

    Աղբյուր՝ panorama.am

    Անցյալ շաբաթ ես նկարագրել էի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդի լոբբիստական «Գեբարդ գրուպ» ընկերության կնքած 1.4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի պայմանները՝ Վաշինգտոնում Թուրքիայի շահերն առաջ մղելու նպատակով:

    Գիտակցելով, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները լրջորեն վտանգված են, Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է լցնում ամերիկյան ընկերությունների գանձարանները՝ հուսալով բարելավել իր վարկանիշը՝ քողարկելով իր բռնատիրական վարչակարգի սև բծերը: Այդ նպատակով Անկարան 2014 թ. մայիսի 12-ին պայմանագիր է կնքել Թուրքիայի լողի ազգային առաջնության նախկին չեմպիոն Հումա Գրոսի և Չիկագոյում գտնվող նրա «Ալփայթաք» հանրային կապերի ընկերության հետ, տարեկան 1.42 միլիոն դոլարով: Որքան էլ տարօրինակ է, սակայն ամսական վճարման փոխարեն, թուրքական կառավարությունը պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո մեկ միլիոն դոլար է տվել «Ալփայթաքին», իսկ մնացյալ 420 հազար դոլարը վճարել է առաջին երեք ամիսներին: Այսպիսով, «Ալփայթաքը» փոխարինել է «Ֆլիշման-Հիլարդ» ընկերությանը, որը Թուրքիայի դեսպանատնից ստացել էր 779 805 դոլար մեկ կիսամյակի համար՝ 2013 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2014 թ. ապրիլի 30-ը, որի ավարտին նրա պայմանագիրը դադարեցվել էր:

    10 լուր. 27 օգոստոսի

    • Արմենպրեսը հայտնում է, որ Կալիոֆորնիայի սենատը քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցման բանաձևը:
    • Ժամանակն է, որ ցեղասպանություն բառը փոխարինենք եղեռնով, քանի որ եղեռնը ցեղասպանություն է տվյալ ժողովրդի հայրենիքում, ինչ էլ եղել է հենց հայերի հետ,- ասել է Ալեքսանդր Մանասյանը:
    • Կալիֆոռնիայի Սենատը ընդունել է Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը: panorama.am
    • Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ արցախյան հարցի շուրջ անհասկանալի խոստումների դիմաց զիջումների դեպքում չի հավատում անվտանգության երաշխիքի հարյուր տոկոսով իրականցմանը:
    • ՀՀ ԱԻ նախարարը ցանկանում է բոլոր մարզերը համալրել փրկարար և հրշեջ նոր մեքենաներով: 
    • ՍԴ դիմելու հարցը քառյակի մեր մյուս գործընկերները, կարծես, չեն ընդունում, ահա, թե ինչու այսօր հանդիպումը ԲՀԿ-ի հետ է անցկացվել` նախնական քննարկելու համար այդ հարցի հետ կապված որոշ խնդիրներ։ Մենք կարող ենք ՍԴ-ի միջոցով փաստել կուտակային նոր օրենքի հակասահմանադրականությունը, դա կարեւոր է, եւ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԲՀԿ-ի համաձայնությունը",- ասաց Ռուստամյանը։
    • էական դժգոհություններ կազմակերպությունների կողմից դեռևս չկան, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2 տարի հետաձգվեց մասնավոր սեկտորի համար»,- ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
    • Media experts comment on how the Armenian media covered the incidents at the border.
    • Արցախում եզդիների վերաբնակեցման ուղղությամբ պետք է աշխատել. ԼՂՀ ԱԺ նախագահ: 
    • «Գիտեք, սոցիալական ցանցերը ես նմանեցնում եմ մի կնոջ, որը լայն բացել է իր ոտքերն ու իրեն առաջարկում է անխտիր բոլորին: Ամեն օր «Ֆեյսբուքով» ընկեր դառնալու հարյուրավոր առաջարկներ էի ստանում, դա շատ խորթ էր ինձ համար, քանի որ կարծում եմ դրանով արժեզրկվում է շատ թանկ ու կարեւոր «ընկեր» բառը: Ցանցում ընկերը ոչինչ է»: Յուրի Մեչիտով media.am
    • «Մենք նման զարգացման սպասել ենք, աշխատել ենք այդ ուղղությամբ, աշխատում ենք և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ սփյուռքի հետ միասին: Կարծում ենք, որ պետք է արդյունքը դրական լինի: Չնայած նրան, որ սպասում ենք դրական արդյունքի, այդուամենայնիվ, եթե նույնիսկ չստացվի էլ, շարունակելու ենք մեր աշխատանքները»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

    вторник, 26 августа 2014 г.

    Dardanelles fort N 1 entirely demolished by the big guns of H. M. S. Queen Elizabeth


    Dardanelles fort N 1 entirely demolished by the big guns of H. M. S. Queen Elizabeth

    The New York TImes, 13 June, 1915

    Source: loc.gov



    British battleship HMS Queen Elizabeth moored in the Forth with the Forth Railway Bridge in the background.

    10 լուր. 26 օգոստոսի, 2014թ.

    • A1+ լրատվականը հայտնում է, որ Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Երևանում, քանի որ ադրբեջանցի ուղևորներից մեկը հարբած էր և խանգարում էր անձնակազմի աշխատանքին:
    • Արմենպրեսը հայտնում է, որ թուրք գիտնականները ստորգետնյա թունել են հայտնաբերել Անի քաղաքում:
    •  «Ժառանգություն»-ը սեպտեմբերի 15-20-ը կանցկացնի քաղաքական ֆորում՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին:
    • Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը հայտարարել է, որ «Իսլամական պետության նպատակն է իսպառ ոչնչացնել եզդիներին»: 
    • «Հանրահավաքը ուժի մեջ է. սեպտեմբերի 30-ը ֆիքսում է ժամկետի վերջին օր, ժամանակացույցը, նախատեսել ենք, որ կսկսվի սեպտեմբի 30-ից հետո»,- նշել է Ռուբեն Հակոբյանը: 
    • «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվաքաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, որը ևս 1996 թվականի դեկտեմբերի 10-ին դատապարտվել է Դրոյի գործով, զանգահարել և շնորհավորել է իրեն դատապարտած դատավոր Էդուարդ Մանուկյանին: 
    • КИЕВ, 26 августа. /ИТАР-ТАСС/. Правительство Украины приняло решение о срочном выкупе министерством обороны страны и национальной гвардией всей военной техники, для "немедленной поставки в зону боевых действий" на востоке страны.

    понедельник, 25 августа 2014 г.

    Արա Սարգսյանի հուշերը Փանոս Թերլեմեզյանի մասին

    1915-ին, Վանի հերոսական ինքնապաշտպանության օրերին, Փանոսին տանում էին մի պաշտպանակետից մի այլ պաշտպանակետ և հանձնարարում, իր դիպուկ կրակով ոչնչացնել թշնամու հրամանատարներին ու աստիճանավորներին։

    Թերլեմեզյանն առաջնակարգ սնայպեր էր։

    Շատ անգամ է պատմել նա իր փոթորկալի կյանքից հետաքրքիր դրվագներ։ Երբ մենք երկուսով մենակ էինք լինում, ես աշխատում էի տարբեր հնարքներով ու հարցերով նրան տանել ետ, դեպի պատմության ոչ հեռավոր անցուղիները և նրա մեջ առաջացնում էի հուշեր պատմելու ցանկություն։

    Հափշտակությամբ էի լսում նրա ամեն մի խոսքը, սարսուռ էր ազդում վրաս, երբ նա պատմում էր իր կրած տառապանքների մասին, իսկ հաճույք և հրճվանք էի զգում, երբ լսում էի նրա հերոսական գործերի հաղթական ելքի մասին։

    Russian soldiers entertained with music after a fight on the Vistula

    The Ney York Times, Sunday, June 6, 1915

    Russian soldiers entertained with music after a fight on the Vistula

    Source: loc.gov

    10 լուր. 25 օգոստոսի, 2014թ.

    • Լրագրող Արմեն Դուլյանը ընդունեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նետած մարտահրավերը և ցողվեց սառնորակ ջրով: tert.am 
    • Առավոտ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով լավ չէ, երբ «մարդիկ կուրանում են ատելությունից և թշնամանում են ողջ աշխարհի հետ»:
    • Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ-ն ցավակցություն և զորակցություն է հայտնել համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսիմ Բեգին:
    • Արմենպրեսը հայտնում է, որ ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և անխնա ոչնչացրել է թմրախոտի հերթական մեծ խմբաքանակը՝ 64 տոննա 776.4 կգ
    • ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է գյուղատնտեսական մթերքների արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
    • Արմենպրեսը հայտնում է, որ Սերբական «Պարտիզան» ֆուտբոլային թիմի երկրպագուները Բաքվի «Նեֆչի»-ի հետ խաղից առաջ ԼՂՀ դրոշով ծածկել են Հեյդար Ալիևի արձանի պատվանդանը:
    •  Ադրբեջանը չի ճանաչել Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունը: tert.am
    • Panorama.am-ը հայտնում է, որ մանկապարտեզներում սննդի ընդունման պատասխանատուների համար (բուժքույր, տնտեսվար, տնօրեն) կազմակերպվելու են վերապատրաստման հատուկ դասընթացներ:
    • Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի կարծիքով ոչ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, ոչ Անվտանգության խորհուրդը չունեն հակամարտությունների կարգավորման կամ բանաձևերի կատարման վրա ազդելու գործիքներ:
    • ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն ասել է, որ «սահմանների պաշտպանությունը հերոսություն չէ, դա մեր պարտականությունն է, դրա համար մենք երդում ենք տվել»

    воскресенье, 24 августа 2014 г.

    Ջեյմս Ֆոուլիի մահապատժի ցուցադրությունը՝ մեդիա քննարկման առարկա

    Ֆոտոլրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատիժը դարձել է համացանցում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը: Դրա ցուցադրությունից կարճ ժամանակ անց youtube-ն ու twitter-ը որոշեցին հեռացնել տեսանյութն ու լուսանկարներն իրենց կայքերից: Տեսանյութի ցուցադրությունն արգելվել էր նաև ԱՄՆ հեռուստատեսությամբ:

    Ջեյմս Ֆոուլի

    Սակայն մահապատժի տեսարանները տարածվում էին սոցիալական ցանցերով, և Ֆոուլիի ընկերներն ու ծանոթները կոչ էին անում չտարածել դրանք: Ուշագրավ է, որ այդ սարսափելի տեսարանը ցուցադրվել է որոշ երկրներում:

    For Email Newsletters, a Death Greatly Exaggerated

    “Email is dismissed as something old people use,” said Gideon Lichfield, global news editor at Quartz. “But in the past few years, we have started to see email as a peer to publishing platforms like Twitter, Facebook and the web, one that has its own strengths and weaknesses that we are starting to figure out.”
    Quartz’s daily email goes to 75,000 subscribers, about half of whom open it. “It is a not a huge audience, but it is a very dedicated and valuable one,” Mr. Lichfield said. “The email newsletter has a sponsor and makes money.”

    Source
    How TinyLetter Is Making Us Fall In Love With Email Again

    In a post-email world, where our inboxes have turned into cesspools of responsibility, the Internet newsletter--against all odds--has made a comeback.
    From projects like Listserve and Miranda July's We Think Alone to more personal curations like Rusty Foster's Today in Tabs and Alexis Madrigal's 5 Intriguing Things, people are, on purpose, inviting more email into their lives.

    Source

    Պողոս Նուբար փաշայի գործունեությունը

    Պողոս Նուբար փաշան հայկական բոլոր կուսակցություններին խորհուրդ էր տալիս գոնե մեծ տերությունների կողմից Հայկական հարցի քննարկման ընթացքում իրենց մամուլի օրգաններում խիստ զգուշավորություն հանդես բերել, քննադատական սուր հոդվածներ չտպագրել այդ երկրների, նրանց կառավարությունների ու պետական-հասարակական գործիչների դեմ:

    Պողոս Նուբար






    Երվանդ Աղաթոնը վերհիշել է, որ երբ ինքը 1913թ. հունիսին Եգիպտոսից մեկնել է Փարիզ, նույն ընթացքում Դաշնակցության կողմից այնտեղ հրատարակվող «Pro-Armenia» թերթը շարունակում էր հոդվածներ տպագրել Ռուսաստանի դեմ, որն առաջ էր բերել Պողոս Նուբարի դժգոհությունը: «Նուբար փաշան, ի նկատի առնելով, որ եթե Ռուսաստանը բարենորոգման խնդրին թշնամական աչքով նայի, գործը կձախողվի, ինձ խնդրեց, որ գնամ տեսնեմ տիար Վարանդյանին և ասեմ, որ ի սեր ազգային դատի՝ «Pro-Armenia»-ում Ռուսաստանի դեմ չգրեն: Հաջորդ օրը տիար Վարանդյանին իր պանդոկում տեսա և խնդիրը հասկացրի: Համամիտ եղավ»,- պատմում է Երվանդ Աղաթոնը:

    Փանոս Թերլեմեզյան

    Fanos Terlemezyan (1865-1941)

    By the Well. Bretagne. 1900

    View of the Sipan Mountain from Ktuts Island, 1915