Показаны сообщения с ярлыком Թուրքմենչայի պայմանագիր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Թուրքմենչայի պայմանագիր. Показать все сообщения

пятница, 26 сентября 2014 г.

Թուրքմենչայի պայմանագիրը, 28 փետրվարի, 1828թ.

Պայմանագիր, կնված Թուրքմենչայում


[«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1818-1923)», պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյանի խմբագրությամբ, Երևան, 1972թ.]


Թարգմանություն ռուսերենից
1828 թ. փետրվարի 10-ին

{65}

Հանուն Ամենազոր Աստծո.
Ամենապայծառափայլ, Ամենահզոր, Մեծն թագավոր և Ամենայն ռուսաց Ինքնակալ Նորին Կայսերական Մեծությունը և Նորին Մեծություն Պարսկական Փադիշահը հավասարապես մղված պատերազմի աղետավոր հետևանքներին վերջ դնելու, պատերազմ, որը միանգամայն հակառակ է իրենց փոխադարձ դիտավորություններին, և հաշտություն հաստատելու միջոցով երկու Պետությունների միջև նախկին բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները հաստատ հիմքի վրա վերականգնելու անկեղծ ցանկությամբ, հաշտություն, որն իր իսկ մեջ ամփոփելով իրեն ամրության երաշխավորությունը, գալիք ժամանակներում կկանխի անհամաձայնությունների և թյուրիմացությունների բոլոր պատճառները, սույն փրկարար գործը կատարելու համար իրենց Լիազորներ նշանակեցին.