Показаны сообщения с ярлыком պատմություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком պատմություն. Показать все сообщения

суббота, 7 февраля 2015 г.

Հայկական բանակը Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում

Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1976

Հայկական բանակը Բագրատունիների օրոք բաղկացած էր հեծելազորից և հետևակազորից, նրա զինվորների թիվը մոտավորապես հարյուր հազար էր։ Աղձնիքի տեր Ահմադ Շայբանու դեմ պատերազմի գնալիս, Սմբատ Ա թագավորի ձեռքի տակ կար հարյուր հազարանոց զորք։ Անիում կատարված տոնահանդեսների ժամանակ, ըստ Մատթեոս Ուռհայեցու, հայոց թագավորի մոտ հավաքվել էր հարյուր հազար ընտիր զորք, որի մասին նա մեծ գովեստով է խոսում՝ «Եւ յայնմ աւուր լինէր հանդէս զօրաց նորա հարիւր հազարաց վառելոց ընտիր արանց ի մարտ պատերազմաց անուանեաց և քաջ կորովեացէ վասն զի որպէս զկորիւնս առիւծուց կամ որպէս զձագս արծուեաց յուզէին զօր պատերազմին»։

пятница, 26 сентября 2014 г.

Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, 19 փետրվարի, 1878թ.

{83}

Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագիրը


[«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1818-1923)», պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյանի խմբագրությամբ, Երևան, 1972թ.]


Թարգմանություն ռուսերենից
19 փետրվարի (3 մարտի) 1878 թ.

Նորին մեծություն Ամենայն ռուսաց կայսրը և օսմանների նորին մեծություն կայսրը, դրդված իրենց պետություններին և իրենց ժողովուրդներին խաղաղության բարերարությունները վերադարձնելու և ապահովելու ցանկությամբ, ինչպես նաև կանխելու համար ամեն տեսակ նոր բարդություն, որը կարող է սպառնալ այդ խաղաղությանը, նախնական հաշտության պայմանագիր մշակելու, կնքելու և ստորագրելու համար որպես իրենց լիազորներ նշանակեցին`

Նորին մեծություն Ամենայն ռուսաց կայսրը մի կողմից — կոմս Նիկոլայ Ւգնատևին... պարոն Ալեքսանդր Նելիդովին...

և օսմանների նորին մեծություն կայսրը մյուս կողմից — Սաֆվետ-փաշային, արտաքին գործերի մինիստրին... և Սադուլլահ-բեյին գերմանական կայսերական արքունիքում նորին մեծություն դեսպանին։

Որոնք իրենց լիազորագրերը փոխանակելով, դրանք գտան պատշաճ և սահմանված ձևի և համաձայնվեցին հետևյալ հոդվածների շուրջ.

четверг, 4 сентября 2014 г.

Առաջնորդի հուշարձանը

Գարուն, թիվ 4, 1967

ՄԱՆՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու

Տարիներ շարունակ քայլում ենք Վ. Ե. Լենինի անունը կրող հրապարակով, հիանում տուֆակերտ շենքերի վարդագույն երանգներով, ճարտարապետական անսամբլի համաչափությամբ, ազգային արվեստի ավանդների գեղեցիկ оգտագործմամբ։ Քայլում ենք, մի պահ կանգ առնում ու նայում հեռվում սպիտակին տվող վեհափառ Արարատին, որն ասես ձուլվում է հրապարակի կառույցներին, նայում Երևանը գրկող լազուր երկնքին և նրա հստակ ֆոնի վրա տեսնում ենք Առաջնորդի հուշարձանի ուրվագիծը. խիստ, ամփոփ, հստակ ու մատչելի։ Այդ ամենը մեզ համար վաղուց արդեն դարձել է սովորական, ամենօրյա։ Մենք չենք պատկերացնում մեր քաղաքն առանց այդ հուշարձանի, այնքան սերտորեն նա շաղկապվել է Երևան քաղաքի ընղհանուր կերպարի հետ։


Վ. Ի. Լենինի արձանը Երևանում, 1967թ.: Լուսանկարը՝ Պ. Պողոսյանի