- Սեպտեմբերի 5-ին ժամը 18։10-ի սահմաններում շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ Արցախի սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերավերվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:
- Որքան էլ Քերին քիչ անց հետեւից իրեն մոտեցած Ալիեւին «զարմանքով» հարցներ, թե «այդ որտե՞ղ էիք թաքնվել», իսկ վերջինս էլ անհարմար վիճակից դուրս գալու համար պատասխաներ՝ «ձեր թիկունքում էի» (կամ մեկնաբանվի), թե Քերին Ալիեւին շփոթել է Սերժ Սարգսյանի թիկնապահի հետ), կամ տեղի ունեցածը համարեն արարողակարգային վրիպում, ակնհայտորեն ԱՄՆ պետքարտուղարը հրաշալի գիտեր, որ այնտեղ երկու պատվիրակությունների՝ երկու նախագահների է ողջունելու: Մինչդեռ նա Հայաստանի պատվիրակությանը ողջունելուց հետո անգամ երկրորդին չփնտրեց էլ, եւ փորձեց անմիջապես սկսել հանդիպումը…
Показаны сообщения с ярлыком 10 լուր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком 10 լուր. Показать все сообщения
суббота, 6 сентября 2014 г.
10 լուր, 6 սեպտեմբերի
пятница, 5 сентября 2014 г.
10 լուր, 5 սեպտեմբերի
- Նյուպորտում սեպտեմբերի 4-ի երեկոյան կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:
- Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:
- ԱՄՆ կողմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտության հաստատմանն ու այս հարցում ողջունում են Հայաստանի նախաձեռնությունն ու պաշտոնական հրավերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` 2015թ. ապրիլի 24-ին այցելելու Երեւան եւ Ծիծեռնակաբերդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
- ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
- Григорян подчеркнула, что сделанные в дневнике заметки позволяют назвать Теркотт-Аствацатурян армянской Анной Франк (еврейская девочка, описавшая в своем дневнике нацистский террор в отношении евреев).
четверг, 4 сентября 2014 г.
10 լուր, 4 սեպտեմբերի
- Երկրի մասշտաբով հրաշքներ չեն լինում, եթե լինում են անգամ, ապա միայն ճշգրիտ հաշվարկած քայլերի արդյունքում:
- Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բաքվում հայտարարել է, որ թուրք-հայկական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը:
- Շուշիի ամրոցում կայացել է Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան:
- Ադրբեջանական ԶԼՄ-ների արխիվներից հանվում են բանակի օգոստոսյան կորուստների մասին լուրերը:
- Այսօր երեկոյան (4 սեպտեմբերի, 2014) Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
- Կա´մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ` ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, կա´մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում։ Կա´մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա´մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որևէ արժեք չտվող ու նման թղթերից թևեր առնող Ադրբեջանը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։
суббота, 30 августа 2014 г.
10 լուր. 30 օգոստոսի
- Դիմում վարչապետ Հ. Աբրահամյանին. «Ձեզ ենք դիմում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված մի խնդրով, որի հետեւանքով բազմաթիվ երիտասարդ դասախոսներ, ովքեր աշխատում են նաեւ մասնավոր ոլորտում, կարող են ստիպված լինել հեռանալ պետական բուհերից:
пятница, 29 августа 2014 г.
10 լուր. 29 օգոստոսի
- ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը կարճատեւ զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
- «Սա մեծ իրադարձություն է համայն հայության համար, և մենք դրան հասել ենք Հայաստանի և Սփյուռքի հետ համատեղ ջանքերով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի ճանաչման գործընթացը շարունակվում է և շարունակվում է շատ ակտիվ տեմպերով»,- ասաց Դավիթ Բաբայանը:
- Օգոստոսի 28-ին մարտական հենակետում զինվոր է մահացել:
- Օգոստոսի 28-ին Տավուշում ականի պայթյունից վիրավորվել է 4 զինծառայող:
- Ես հիմա կարծում եմ, որ նորից կարող է օրակարգ մտնել սառեցված ցյուրիխյան արձանագրությունների խնդիրը, որը որ մեզ համար բացարձակապես նպաստավոր չէ և օրակարգից հանվել է կամ սառեցվել միմիայն Ադրբեջանի կարծր դիրքորոշման պատճառով: Ցյուրիխյան արձանագրությունները նպաստավոր են Թուրքիայի համար, որովհետև առաջին կետը նախատեսում է Հայաստանի կողմից ներկա հայ-թուրքական սահմանի իրավաբանական ճանաչում և Հայաստանի կողմից մեկընդմիշտ Արևմտյան Հայաստանից հրաժարվելու հանգամանք, որը կնշանակի 1921թ.-ի մարտի 11-ի Մոսկվայի պայմանագրի վերավավերացում,- ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
- ՀԱԿ-ը ցանկանում է հեղափոխություն անել, բայց դրա համար ռեսուրներ չունի, իսկ ԲՀԿ-ն ռեսուրսներ ունի, եւ հենց այդ պատճառով էլ հեղափոխություն չի ուզում. Առավոտ թերթի խմբագրականը:
- Եթե դուք ցանկանում եք Նալբադյանին հետ բերել Թուրքիայից, ապա «Արի Տուն» բառերը ուղարկեք 1520 կարճ համարին: Անկախ Հայաստան
- 2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։
среда, 27 августа 2014 г.
10 լուր. 27 օգոստոսի
- Արմենպրեսը հայտնում է, որ Կալիոֆորնիայի սենատը քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցման բանաձևը:
- Ժամանակն է, որ ցեղասպանություն բառը փոխարինենք եղեռնով, քանի որ եղեռնը ցեղասպանություն է տվյալ ժողովրդի հայրենիքում, ինչ էլ եղել է հենց հայերի հետ,- ասել է Ալեքսանդր Մանասյանը:
- Կալիֆոռնիայի Սենատը ընդունել է Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը: panorama.am
- Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ արցախյան հարցի շուրջ անհասկանալի խոստումների դիմաց զիջումների դեպքում չի հավատում անվտանգության երաշխիքի հարյուր տոկոսով իրականցմանը:
- ՀՀ ԱԻ նախարարը ցանկանում է բոլոր մարզերը համալրել փրկարար և հրշեջ նոր մեքենաներով:
- ՍԴ դիմելու հարցը քառյակի մեր մյուս գործընկերները, կարծես, չեն ընդունում, ահա, թե ինչու այսօր հանդիպումը ԲՀԿ-ի հետ է անցկացվել` նախնական քննարկելու համար այդ հարցի հետ կապված որոշ խնդիրներ։ Մենք կարող ենք ՍԴ-ի միջոցով փաստել կուտակային նոր օրենքի հակասահմանադրականությունը, դա կարեւոր է, եւ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԲՀԿ-ի համաձայնությունը",- ասաց Ռուստամյանը։
- էական դժգոհություններ կազմակերպությունների կողմից դեռևս չկան, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2 տարի հետաձգվեց մասնավոր սեկտորի համար»,- ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
- Media experts comment on how the Armenian media covered the incidents at the border.
- Արցախում եզդիների վերաբնակեցման ուղղությամբ պետք է աշխատել. ԼՂՀ ԱԺ նախագահ:
- «Գիտեք, սոցիալական ցանցերը ես նմանեցնում եմ մի կնոջ, որը լայն բացել է իր ոտքերն ու իրեն առաջարկում է անխտիր բոլորին: Ամեն օր «Ֆեյսբուքով» ընկեր դառնալու հարյուրավոր առաջարկներ էի ստանում, դա շատ խորթ էր ինձ համար, քանի որ կարծում եմ դրանով արժեզրկվում է շատ թանկ ու կարեւոր «ընկեր» բառը: Ցանցում ընկերը ոչինչ է»: Յուրի Մեչիտով media.am
- «Մենք նման զարգացման սպասել ենք, աշխատել ենք այդ ուղղությամբ, աշխատում ենք և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ սփյուռքի հետ միասին: Կարծում ենք, որ պետք է արդյունքը դրական լինի: Չնայած նրան, որ սպասում ենք դրական արդյունքի, այդուամենայնիվ, եթե նույնիսկ չստացվի էլ, շարունակելու ենք մեր աշխատանքները»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:
вторник, 26 августа 2014 г.
10 լուր. 26 օգոստոսի, 2014թ.
- A1+ լրատվականը հայտնում է, որ Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Երևանում, քանի որ ադրբեջանցի ուղևորներից մեկը հարբած էր և խանգարում էր անձնակազմի աշխատանքին:
- Արմենպրեսը հայտնում է, որ թուրք գիտնականները ստորգետնյա թունել են հայտնաբերել Անի քաղաքում:
- «Ժառանգություն»-ը սեպտեմբերի 15-20-ը կանցկացնի քաղաքական ֆորում՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին:
- Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը հայտարարել է, որ «Իսլամական պետության նպատակն է իսպառ ոչնչացնել եզդիներին»:
- «Հանրահավաքը ուժի մեջ է. սեպտեմբերի 30-ը ֆիքսում է ժամկետի վերջին օր, ժամանակացույցը, նախատեսել ենք, որ կսկսվի սեպտեմբի 30-ից հետո»,- նշել է Ռուբեն Հակոբյանը:
- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվաքաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, որը ևս 1996 թվականի դեկտեմբերի 10-ին դատապարտվել է Դրոյի գործով, զանգահարել և շնորհավորել է իրեն դատապարտած դատավոր Էդուարդ Մանուկյանին:
- КИЕВ, 26 августа. /ИТАР-ТАСС/. Правительство Украины приняло решение о срочном выкупе министерством обороны страны и национальной гвардией всей военной техники, для "немедленной поставки в зону боевых действий" на востоке страны.
понедельник, 25 августа 2014 г.
10 լուր. 25 օգոստոսի, 2014թ.
- Լրագրող Արմեն Դուլյանը ընդունեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նետած մարտահրավերը և ցողվեց սառնորակ ջրով: tert.am
- Առավոտ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով լավ չէ, երբ «մարդիկ կուրանում են ատելությունից և թշնամանում են ողջ աշխարհի հետ»:
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ-ն ցավակցություն և զորակցություն է հայտնել համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսիմ Բեգին:
- Արմենպրեսը հայտնում է, որ ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և անխնա ոչնչացրել է թմրախոտի հերթական մեծ խմբաքանակը՝ 64 տոննա 776.4 կգ:
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է գյուղատնտեսական մթերքների արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
- Արմենպրեսը հայտնում է, որ Սերբական «Պարտիզան» ֆուտբոլային թիմի երկրպագուները Բաքվի «Նեֆչի»-ի հետ խաղից առաջ ԼՂՀ դրոշով ծածկել են Հեյդար Ալիևի արձանի պատվանդանը:
- Ադրբեջանը չի ճանաչել Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունը: tert.am
- Panorama.am-ը հայտնում է, որ մանկապարտեզներում սննդի ընդունման պատասխանատուների համար (բուժքույր, տնտեսվար, տնօրեն) կազմակերպվելու են վերապատրաստման հատուկ դասընթացներ:
- Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի կարծիքով ոչ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, ոչ Անվտանգության խորհուրդը չունեն հակամարտությունների կարգավորման կամ բանաձևերի կատարման վրա ազդելու գործիքներ:
- ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն ասել է, որ «սահմանների պաշտպանությունը հերոսություն չէ, դա մեր պարտականությունն է, դրա համար մենք երդում ենք տվել»
Подписаться на:
Сообщения (Atom)