Առաջին մեծ իրագործումներեն մեկը
1926-ին էր, որ Երևանի մեջ բացվեցավ մեքենաներ պատրաստոող այս կարևոր գործարանը: Ժամանակի ընթացքին, անիկա ստացավ նախատեսված զարգացումն ու կատարելությունը: Այնպես որ, իր ներկա սպասարկությամբ, անիկա ոչ միայն Խ. Հայաստանի, այլ նաև որոշ չափով մը գոհացում գոհացում կուտա մյուս հանրապետությանց պահանջներուն:
Մեքենաշեն գործարանը անցյալ տարի արտադրած էր հիսուն հատ տեստեր կոչվող մեքենաներեն, որոնց մեջ պահածոներու տուփերը եփվելով կհականեխվեին: Այս մեքենաները ուղարկված են Մուրմանսկ, Կերչ և ուրիշ քաղաքներ: Նմանօրինակ մեքենաներ կպատրաստվին Մոսկվայի մեջ:
