Գվիդոն Վահանյան
«Գարուն», 1985թ, թիվ 2
«ԳԱՐՈԻՆԻՆ» պատասխանում է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը
— Ինչպե՞ս եք գնահատում լեզվի դերն ու նշանակությունը, նրա զարգացման ընթացքը ներկա փուլում՝ հասարակական կյանքում և գիտության բնագավառում։
— Լեզուն շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում։ Դա լավ գիտակցում են բոլոր բնագավառների, ինչպես և գիտության աշխատողները։ Մասնավորապես ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչների համար լեզուն ոչ միայն հաղորդակցության, այլև մտածելու, հայտնագործելու շատ կարևոր միջոց է։ Որպես այդպիսին, լեզուն հասարակության մեջ էլ բոլոր հաղորդակցության միջոցներից ամենակարևորն է։ Ասում ենք ամենակարևորը, որովհետև առաջացել ու մշակվել է բնական ճանապարհով։ Եթե դա այդպես է, ուրեմն պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել լեզվի վրա։ Լեզուն պետք է միշտ գործածվի լավ, կատարյալ ձևով, այսինքն՝ տեղին և նպատակասլաց, հետևաբար անհրաժեշտ է, որ նա շարունակ կատարելագործվի, զտվի և դառնա հաղորդակցման, պայքարի սուր զենք։

![]() |
| Վիկտոր Համբարձումյան |