Այսօր Հայկ Դեմոյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսն էր: Դահլիճում փակցված էին նաև արտասահմանյան մեծ թվով թերթերի լուսապատճենները, որոնք ներառում էին 1894-1923թթ.՝ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ազգային փոքրամասնությունների բնաջնջմանը վերաբերող հոդվածներ և լուսանկարներ:
Գրքի նախաբանում հեղինակը նշել է, որ «համաշխարհային մամուլի հրապարակումները կարևոր տեղեկություններ են պարունակում հայերի կոտորածների, դրանց ընթացքի և հետևանքների մասին»: Նյութերի համար սկզբնաղբյուր են եղել նաև օտարերկրյա դիվանագետների, միսիոներների, բժիշկների և այլոց հաղորդած արժեքավոր տեղեկությունները: