Показаны сообщения с ярлыком Արծվաշեն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արծվաշեն. Показать все сообщения

четверг, 20 ноября 2014 г.

Արծվաշենի անկումը: Մարտեր Գորիսում և Կապանում. օգոստոս, 1992թ.

1992թ. օգոստոսի սկզբին Ադրբեջանը հարձակում է սկսում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մի շարք բնակավայրերի վրա: Հարվածի հիմնական ուղղությունը Գորիսի և Կրասնոսելսկի շրջաններն էին: ԼՂՀ Մարտակերտի ուղղությամբ հարձակմանը զուգահեռ Հայաստանի սահմաններին հարվածելով, Ադրբեջանը ցանկանում էր նոր ռազմաճակատներ բացել հայերի համար` դժվարեցնելով օգնությունը Լեռնային Ղարաբաղին: Խաղաղ բնակավայրերի շարունակական հրետակոծման նպատակն էր մարդկային զոհերի և ավերածությունների միջոցով խափանել ենթակառուցվածքների գործունեությունը, վախ և խուճապ առաջացնել բնակչության շրջանում:

Օգոստոսի 8-ին աննախադեպ հրետակոծության են ենթարկվում Գորիս քաղաքը, շրջանի Վերիշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն գյուղերը: Տասնյակ մարդիկ վիրավորվում են, հասցվում է հսկայական նյութական վնաս: Ադրբեջանական ՍՈՒ-25-ը մի քանի ռումբ է գցում Կոռնիձորի վրա: