Показаны сообщения с ярлыком PR. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком PR. Показать все сообщения

суббота, 30 августа 2014 г.

Վստահության արժանի հաղորդակցողը

Էլիոթ Արոնսոն, Էնթոնի Պրատկանիս

Քարոզչության դարաշրջանը. Համոզման հնարքները

Գլուխ 12. Վստահության արժանի հաղորդակցողը


Պատկերացրեք հետևյալ տեսարանը՝ հնչում է դռան զանգը, բացում եք և տեսնում ճչացող, խայտաբղետ գույներով սպորտային բաճկոնով միջին տարիքի մի մարդու՝ փողկապը կախ ընկած, հնամաշ օձիքով, շալվարն արդուկի կարիք ունի, և վատ չէր լինի, եթե ինքն էլ սափրվեր: Ձեզ հետ խոսելիս մարդու աչքերն անընդհատ վազվզում են կամ սևեռված են ձեր գլխավերևում: Նրա ձեռքին անցք ունեցող ոչ մեծ թիթեղյա տուփ է, և նա փորձում է ձեզ համոզել մի քանի դոլար նվիրաբերել բարեգործական կազմակերպությանը, որի մասին դուք ոչինչ չեք լսել: Թեև նրա մտադրությունները բավականին հիմնավոր ու տրամաբանական են, որքանո՞վ է հավանական, որ նա կհաջողի դրամ կորզել ձեզանից: