Показаны сообщения с ярлыком ԽՍՀՄ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԽՍՀՄ. Показать все сообщения

воскресенье, 30 ноября 2014 г.

Նորացված ԽՍՀՄ-ը և անկախության հանրաքվեն

1990թ. դեկտեմբերի 24-ին ԽՍՀՄ ժողպատգամավորների 4-րդ համագումարը Խորհրդային Միությունը պահպանելու, իրավահավասար ու ինքնիշխան հանրապետությունների դաշնություն ստեղծելու հանրաքվե անցկացնելու որոշում է ընդունում: Հանրաքվեի օրը նշանակվում է 1991թ. մարտի 17-ը: ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցող այս իրադարձությունը հայտնի է նորացված Միության հանրաքվե անունով: Խորհրդային որոշ հանրապետություններ բոյկոտում են այն, քանի որ արդեն իսկ հայտարարել էին անկախություն ձեռք բերելու իրենց որոշման մասին. այդ հանրապետություններն էին Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը: Նորացված Միության հանրաքվեն կարելի է բնորոշել որպես բազմաթիվ ներքին խնդիրներ ունեցող ու քայքայվող Խորհրդային Միությունը փրկելու մի փորձ: Համապետական քվեարկության էր դրված հետևյալ հարցը. «Անհրաժեշտ համարո՞ւմ եք դուք Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պահպանումը որպես ինքնիշխան հանրապետությունների իրավահավասար ֆեդերացիա, որտեղ լիարժեքորեն երաշխավորված կլինեն բոլոր ազգերի ներկայացուցիչների իրավունքներն ու ազատությունը»: