1990թ. դեկտեմբերի 24-ին ԽՍՀՄ ժողպատգամավորների 4-րդ համագումարը Խորհրդային Միությունը պահպանելու, իրավահավասար ու ինքնիշխան հանրապետությունների դաշնություն ստեղծելու հանրաքվե անցկացնելու որոշում է ընդունում: Հանրաքվեի օրը նշանակվում է 1991թ. մարտի 17-ը: ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցող այս իրադարձությունը հայտնի է նորացված Միության հանրաքվե անունով: Խորհրդային որոշ հանրապետություններ բոյկոտում են այն, քանի որ արդեն իսկ հայտարարել էին անկախություն ձեռք բերելու իրենց որոշման մասին. այդ հանրապետություններն էին Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը: Նորացված Միության հանրաքվեն կարելի է բնորոշել որպես բազմաթիվ ներքին խնդիրներ ունեցող ու քայքայվող Խորհրդային Միությունը փրկելու մի փորձ: Համապետական քվեարկության էր դրված հետևյալ հարցը. «Անհրաժեշտ համարո՞ւմ եք դուք Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պահպանումը որպես ինքնիշխան հանրապետությունների իրավահավասար ֆեդերացիա, որտեղ լիարժեքորեն երաշխավորված կլինեն բոլոր ազգերի ներկայացուցիչների իրավունքներն ու ազատությունը»:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Լուկյանովը 1991թ. մարտի 18-ին հեռուստատեսությամբ ներկայացնում է հանրաքվեի նախնական արդյունքները: Իսկ պաշտոնական տվյալներով՝ խորհրդային 148,5 մլն քաղաքացիներից 113,5 միլիոնը կողմ է արտահայտվում ԽՍՀՄ-ի պահպանմանը:
Միութենական հանրաքվեի արդյունքով 1991թ. օգոստոսին պատրաստվում է Ինքնիշխան Խորհրդային Հանրապետությունների դաշնություն ստեղծելու պայմանագիրը, որի ստորագրումը նախատեսվում էր սկսել օգոստոսի 20-ից, սակայն օգոստոսյան տխրահռչակ հեղաշրջման փորձը ձախողում է այդ գործընթացը:
Իսկ ի՞նչ դիրքորոշում ուներ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը, ի՞նչ վերաբերմունք կար համամիութենական հանրաքվեի և անկախության նկատմամբ և ինչպե՞ս էին պատկերացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը ստեղծված իրավիճակում:
1991թ. մարտի 1-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունում է «Հանրապետության տարածքում ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնելու մասին» որոշումը: Ըստ այդ որոշման, հանրաքվեի ժամանակ Հայաստանի քաղաքացիները «Այո» կամ «Ոչ» պետք է պատասխանեին հետևյալ հարցին.
«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»: Հանրաքվեի անցկացումը նշանակվում է 1991թ. սեպտեմբերի 21-ին: Հաշվի առնելով ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցող իրադարձությունները՝ որոշման մեջ Գերագույն խորհրդի նախագահությանն իրավունք էր վերապահված դեպքերի կտրուկ փոփոխությունների դեպքում արտահերթ հանրաքվե անցկացնելու որոշում կայացնել:
«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի 1991թ. մարտի 6-ի համարում լրագրող Արմեն Դուլյանը մանրամասնորեն ներկայացրել է հանրաքվեի վերաբերյալ Գերագույն խորհրդում տեղի ունեցած քննարկումները:
ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ևս իր տեսակետն է հայտնում միութենական հանրաքվեի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ:
Միութենական հանրաքվեին մասնակցելու կամ չմասնակցելու հարցն ուղղակիորեն առնչվում էր նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության հետ: Ադրբեջանը պատրաստ էր իր տարածքում անցկացնել միութենական հանրաքվեն, ինչից հետո անհասկանալի կդառնար Ղարաբաղի ճակատագիրը: Հայ հասարակական-քաղաքական շրջանակներին մտահոգում էր նաև թուրքական գործոնը:
1991թ. «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթի 11-րդ համարում, պատասխանելով թղթակից Վարդան Ալոյանի հարցերին, Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասում է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքի վերաբերյալ մտահոգությունները, կապված Իրանի և Թուրքիայի հետ, չափազանցություն են և ավելի շատ զգացմունքային են:
Իսկ ԽՍՀՄ-ից դուրս գալու դեպքում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման առնչությամբ նա պարզաբանում է.
Այդ օրերին մամուլում տեսակետներ էին շրջանառվում, որ Օղակ գործողությունը Հայաստանի իշխանությունների` հանրաքվեին չմասնակցելու և Հայաստանում կոմունիստական կուսակցության գույքն ազգայնացնելու որոշման հետևանքն էր:
1991թ. օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ Խորհրդային Միությունն այլևս չէր կարող գոյություն ունենալ, որպես մեկ ամբողջական պետություն: Հեղաշրջման տապալումից կարճ ժամանակ անց, ԽՍՀՄ բոլոր հանրապետություններն անկախություն հռչակեցին և շուտով ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցությունը: Այսպես էին զարգանում դեպքերը 1991թ. գարնանն ու ամռանը և այսպես հռչակվեց Հայաստանի անկախությունը:

Թեև ԽՍՀՄ ղեկավարությունը հայտարարում էր, որ նորացված միությունում մարդկանց իրավունքները պաշտպանվելու են, իսկ հիմնարար ազատությունները՝ հարգվելու, սակայն իրականությունը բոլորովին այլ էր: Խորհրդային հսկայական պետության տարբեր շրջաններում ընթացող ազգամիջյան բախումները, որոնց հաճախ մասնակցում էին նաև բանակն ու ներքին զորքերի ստորաբաժանումները, օրեցօր էլ ավելի էին խորանում, հանգեցնում էին տասնյակ, հարյուրավոր զոհերի: Բոլոր ազգերի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության խոստումները առանձնապես հավատ չէր ներշնչում և մարդիկ հաճախ վերապահումով էին վերաբերվում դրական փոփոխությունների հեռանկարին:Մինչդեռ, Արևմուտքին առավել շատ անհանգստացնում էր Խորհրդային Միությունում կուտակված հսկայական քանակությամբ սպառազինության, այդ թվում` միջուկային զենքի ճակատագիրը: Այդ առնչությամբ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը պարզաբանումներ է տալիս անմիջապես քվեարկությանը մասնակցելուց հետո:
Միութենական հանրաքվեի արդյունքով 1991թ. օգոստոսին պատրաստվում է Ինքնիշխան Խորհրդային Հանրապետությունների դաշնություն ստեղծելու պայմանագիրը, որի ստորագրումը նախատեսվում էր սկսել օգոստոսի 20-ից, սակայն օգոստոսյան տխրահռչակ հեղաշրջման փորձը ձախողում է այդ գործընթացը:
* * *
Իսկ ի՞նչ դիրքորոշում ուներ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը, ի՞նչ վերաբերմունք կար համամիութենական հանրաքվեի և անկախության նկատմամբ և ինչպե՞ս էին պատկերացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը ստեղծված իրավիճակում:
1991թ. մարտի 1-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունում է «Հանրապետության տարածքում ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնելու մասին» որոշումը: Ըստ այդ որոշման, հանրաքվեի ժամանակ Հայաստանի քաղաքացիները «Այո» կամ «Ոչ» պետք է պատասխանեին հետևյալ հարցին.
«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»: Հանրաքվեի անցկացումը նշանակվում է 1991թ. սեպտեմբերի 21-ին: Հաշվի առնելով ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցող իրադարձությունները՝ որոշման մեջ Գերագույն խորհրդի նախագահությանն իրավունք էր վերապահված դեպքերի կտրուկ փոփոխությունների դեպքում արտահերթ հանրաքվե անցկացնելու որոշում կայացնել:
«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի 1991թ. մարտի 6-ի համարում լրագրող Արմեն Դուլյանը մանրամասնորեն ներկայացրել է հանրաքվեի վերաբերյալ Գերագույն խորհրդում տեղի ունեցած քննարկումները:
«Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքի ընդունումից հետո խորհրդարանը սկսեց նախօրեին հապճեպորեն ներկայացված «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Միութենական պայմանագիրը,- ասաց Էդուարդ Եգորյանը,- նշանակում է միասնական Սահմանադրություն, միասնական ֆինանսական, էներգետիկ, կապի, տեղեկատվության համակարգ, նշանակում է ամբողջատիրության պահպանում, և վերջապես, նշանակում է, որ հանրապետությունները զրկվում են միջազգային սուբյեկտ լինելուց: Եվ մարտի 17-ի հանրաքվեի նպատակն է հանրապետություններին պարտադրել այդ պայմանագիրը:
Պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր հերթին Գերագույն խորհրդում հարցնում է, թե միութենական պայմանագիրը չստորագրելու և ԽՍՀՄ կազմից դուրս գալու դեպքում կա՞ արդյոք հետագա գործողությունների ծրագիր: Եվ հավելում, որ ամենավտանգավորը քաղաքական անորոշությունն է: Քննարկման հաջորդ օրը Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը նշում է, որ Հայաստանն անկախ կլինի, եթե դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ: Նա առաջարկում է մերժել մարտի 17-ի հանրաքվեն, չստորագրել միութենական պայմանագիրը՝ դրա փոխարեն հորիզոնական տնտեսական հարաբերություններ հաստատել հանրապետությունների հետ:
ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ևս իր տեսակետն է հայտնում միութենական հանրաքվեի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ:
«Մենք կարող ենք ազատ լինել միայն անկախություն ձեռք բերելուց հետո: Սա է երեք տարի առաջ ծնված շարժման գաղափարը: Մեզ հարցնում են` եթե դուրս գանք, ի՞նչ կլինի Ղարաբաղի հարցի հետ: Ես էլ ուզում եմ հարցնել, իսկ ինչպե՞ս է հիմա լուծվում այս խնդիրը, երբ մենք Միության կազմում ենք: Ես անկախության կողմնակից եմ և գտնում եմ, որ մենք պարտավոր ենք մեր հանրաքվեն անցկացնել: Այն երեք առումով կարևոր է. կձևավորվի որոշակի միջազգային կարծիք, կենտրոնի հետ հարաբերություններում մենք կունենանք գործողությունների հստակ ծրագիր և վերջապես, կկարողանանք համախմբել մեր ժողովրդին»:
Միութենական հանրաքվեին մասնակցելու կամ չմասնակցելու հարցն ուղղակիորեն առնչվում էր նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության հետ: Ադրբեջանը պատրաստ էր իր տարածքում անցկացնել միութենական հանրաքվեն, ինչից հետո անհասկանալի կդառնար Ղարաբաղի ճակատագիրը: Հայ հասարակական-քաղաքական շրջանակներին մտահոգում էր նաև թուրքական գործոնը:
1991թ. «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթի 11-րդ համարում, պատասխանելով թղթակից Վարդան Ալոյանի հարցերին, Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասում է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքի վերաբերյալ մտահոգությունները, կապված Իրանի և Թուրքիայի հետ, չափազանցություն են և ավելի շատ զգացմունքային են:
Դա ավանդական, ես կասեի՝ հուզական մոտեցում է: Ինչո՞վ է վատ, որ մենք անմիջական ելք ունենք այդ երկրի շուկաները, իսկ նրանց միջոցով նաև՝ դեպի Եվրոպա: Ընդհակառակը, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը բավականին բարենպաստ է: Թուրքիայի հետ մենք իսկապես խնդիրներ ունենք: Բայց մենք պետք է հստակ գիտակցենք, որ ինքներս ենք պատասխանատու մեր ապագայի համար և հարևան պետությունների հետ ինքներս պետք է կառուցենք մեր հարաբերությունները:
Իսկ ԽՍՀՄ-ից դուրս գալու դեպքում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման առնչությամբ նա պարզաբանում է.
Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր ոչ հստակ դիրքորոշումից հաճախ տուժում է Ղարաբաղը: Գործնականում նրան ճնշում են, որպեսզի միջնորդավորված կերպով ճնշում գործադրեն Հայաստանի վրա: Դա պետք է հաշվի առնել: Երկրորդը, եթե Հայաստանն ինքնորոշվի առանց Ղարաբաղի, ապա, անկախություն ստանալով, կկարողանա այդ հարցը բարձրացնել միջազգային մակարդակում: Այսինքն, իմ կարծիքով, այդ խնդիրն ավելի հեշտությամբ կլուծվի, քան Միության կազմում մնալու դեպքում:Թեև ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը երաշխավորում էր մարդկանց իրավունքների պաշտպանությունը` անկախ ազգային պատկանելությունից, սակայն հանրաքվեից շուրջ 1 ամիս անց Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում սկսվում է Օղակ գործողությունը: ԽՍՀՄ ներքին զորքերի և ադրբեջանական Օմօնի գործողությունների հետևանքով հայաթափվեցին 20-ից ավելի հայկական գյուղեր, եղան հարյուրավոր զոհեր, հազարավոր մարդիկ բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրերից:
Այդ օրերին մամուլում տեսակետներ էին շրջանառվում, որ Օղակ գործողությունը Հայաստանի իշխանությունների` հանրաքվեին չմասնակցելու և Հայաստանում կոմունիստական կուսակցության գույքն ազգայնացնելու որոշման հետևանքն էր:
Սոբեսեդնիկ, 1991թ., թիվ 20
Անատոլի Լուկյանովն ինձ ասաց, որ Հայաստանն ինքն է իրեն հեռացրել խորհրդային հանրապետություններից` ընդունելով այդպիսի փաստաթղթեր, այդպիսի սահմանադրություն, անկախության հռչակագիր: Ադրբեջանը «Անդրկովկասում խորհրդային իշխանության վերջին կղզին է», ամբողջատիրության վերջին հենարանը: Հենց այն պատճառով, որ Հայաստանը ազգայնացրեց կոմկուսի գույքը, ապակուսակցականացրեց պետական հաստատությունները, կենտրոնը, ԽՄԿԿ-ն բացահայտորեն հանդես է գալիս Ադրբեջանի կողմից: Տեղի ունեցավ կուսակցական և զինվորական իշխանության վտանգավոր միաձուլում, որն ամրացվում է բանակի, ՆԳՆ-ի, ադրբեջանական Օմոնի ուժերով:» Գալինա Ստարովոյտովա, ԽՍՀՄ պատգամավոր, 1991թ.:
1991թ. օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ Խորհրդային Միությունն այլևս չէր կարող գոյություն ունենալ, որպես մեկ ամբողջական պետություն: Հեղաշրջման տապալումից կարճ ժամանակ անց, ԽՍՀՄ բոլոր հանրապետություններն անկախություն հռչակեցին և շուտով ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցությունը: Այսպես էին զարգանում դեպքերը 1991թ. գարնանն ու ամռանը և այսպես հռչակվեց Հայաստանի անկախությունը:
Комментариев нет:
Отправить комментарий