Показаны сообщения с ярлыком Լեռնային Ղարաբաղ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Լեռնային Ղարաբաղ. Показать все сообщения

пятница, 6 мая 2016 г.

Լեւոն Տեր-Պետրոսյան. Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ

http://www.ilur.am/news/view/53931.html

Կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։ Այսպիսի համոզում արտահայտելու հիմք է ծառայում այն պարագան, որ աշխարհը, հանձինս Մինսկի խմբի համանախագահության եւ անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների, արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը։ Այս կապակցությամբ ես ուշադրություն եմ ուզում հրավիրել ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոների ս.թ. մայիսի 5-ին արած հետեւյալ հայտարարության վրա. «Միացյալ Նահանգները, միջազգային հանրության մնացյալ անդամների հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է համընդգրկուն կարգավորման կոնտեքստում»։ Իսկ համընդգրկուն կարգավորում ասվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ Մինսկի խմբի համանախագահության կողմից Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված պլանը, որում եւ ամրագրված է հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, այն է՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքը։

воскресенье, 26 октября 2014 г.

Շահեն Մեղրյանի հուշարձանի բացումը

Հոկտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում բացվեց Շահեն Մեղրյանի հուշարձանը: Նույն օրը Շահեն Մեղրյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը: Քանդակի հեղինակն է Հարություն Համբարչյանը:
Շահեն Մեղրյանի հուշարձանը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում
Շահեն Մեղրյանի հուշարձանը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում