«Տիրակալը» գրքից, գլուխ XII: Հատվածներ
Վերևում մենք հանգամանալից դիտարկեցինք իմ հիշատակած պետությունների տեսակները, մասամբ ծանոթացանք տիրակալների բարգավաճման և կործանման պատճառներին, իմացանք, թե ինչպես են գործում նվաճել և իշխանությունը պահել ցանկացողները: Այժմ տեսնենք, թե հարձակման և պաշտպանության ինչպիսի միջոցներով են օժտված պետությունները:
Արդեն ասել ենք, որ տիրակալի իշխանությունը պետք է ամուր հիմք ունենա, հակառակ դեպքում այն կփլուզվի: Իսկ ցանկացած պետությունում իշխանության հիմքը՝ ինչպես ժառանգական, այնպես էլ՝ նոր կամ խառը, լավ օրենքներն են ու լավ զորքը: Սակայն լավ օրենքներ չկան այնտեղ, որտեղ չկա լավ բանակ, և հակառակը՝ որտեղ լավ զորք՝ այնտեղ լավ օրենքներ, այնպես որ, բաց թողնելով օրենքները, ես անմիջապես կանդրադառնամ զորքին:
Հարկ է ասել, որ զորքը, որի միջոցով տիրակալը պաշտպանում է իր պետությունը, լինում է սեփական, դաշնային, վարձու և խառը:
Վարձու և դաշնային զորքն անօգուտ է և վտանգավոր, վարձկանների վրա հենվող իշխանությունը չի լինի ոչ ուժեղ, ոչ էլ տևական, քանի որ վարձկանները փառասեր են, այլասերված, վիճաբանելու հակում ունեն, մեծամիտ են ընկերների և վախկոտ՝ թշնամու առաջ, անազնիվ են ու նենգ:
Նրանց պարտությունը հետաձգվում է այնքան, որքան հետաձգվում է վճռական հարձակումը: Խաղաղ պայմաններում նրանք սնանկացնում են այնքան, որքան թշնամին՝ պատերազմի ժամանակ: Դա բացատրվում է նրանով, որ ճակատամարտի պահին նրանց ոչ թե եռանդը կամ որևէ այլ խթան է առաջնորդում, այլ ողորմելի վարձատրությունը, որը բավարար չէ, որպեսզի կյանքը զոհաբերելու ցանկություն առաջանա: Նրանց շատ դուր է գալիս խաղաղ ժամանակ քեզ ծառայելը, սակայն հենց պատերազմ է սկսվում՝ շրջվում են մեջքով ու փախչում:
…Ես ուզում եմ մանրամասն դիտարկել վարձու զորքի թերությունները: Կոնդոտիերներն իրենց արհեստին տարբեր կերպ են տիրապետում. ոմանք հիանալի, ուրիշները՝ միջակ: Առաջինին չի կարելի վստահել, քանի որ իրենք են ձգտում իշխանության և հանուն դրա կամ քեզ՝ վարձատրողին գահընկեց կանեն, կամ ուրիշին, բայց քո ծրագրերը հաշվի չեն առնի: Երկրորդին չի կարելի վստահել, քանի որ ճակատամարտը տանուլ կտան:
…Զորքը պետք է կա՛մ տիրակալին, կա՛մ հանրապետությանը ենթարկվի: Առաջին դեպքում տիրակալն ինքը պետք է գլխավորի զորքը՝ ստանձնելով զորահրամանատարի պարտականությունը: Երկրորդ դեպքում՝ հանրապետությունը իր քաղաքացիներից մեկին պետք է զորքի ղեկավար նշանակի: Եթե նա չհամապատասխանի պահանջներին, հեռացնի նրան, ուրիշ դեպքերում՝ սահմանափակի օրենքով, որպեսզի նա չափը չանցնի: Փորձը ցույց է տալիս, որ միայն զորահրամանատար-տիրակալները և զինված հանրապետություններն են նշանակալի հաջողության հասել, իսկ վարձկանները միայն վնասել են:
Հռոմն ու Սպարտան դարեր շարունակ հարատևեցին զինված և ազատ լինելով: Շվեյցարացիները ամենից լավ են զինված և ամենից ազատն են: Հնում վարձկանների օգնությանն էր դիմել Կարթագենը, ու Հռոմի հետ առաջին պատերազմից հետո քիչ մնաց վարձկանները գրավեինք քաղաքը, թեև հրամանատարը իրենց համաքաղաքացին էր: Հերցոգ Ֆիլիպի մահից հետո Միլանի բնակիչները ծառայության կանչեցին Ֆրանչեսկո Սֆորցային, իսկ նա, Կարավաջոյի մոտ ջախջախելով վենետիկցիներին, դաշնակցեց թշնամու հետ՝ ընդդեմ Միլանի: Սֆորցան՝ նրա հայրը, Նեապոլիտանական թագուհու՝ Ջովանիին ծառայելով, հանկարծակի անպաշտպան թողեց, իսկ նա, թագավորությունը փրկելու համար, շտապ օգնություն խնդրեց Արագոնի թագավորից:
Թարգմանությունը՝ Մ. Յալանուզյանի

Комментариев нет:
Отправить комментарий