вторник, 14 июля 2015 г.

Սպասարկման ոլորտի հարգելի աշխատողներ



Եթե դուք աշխատում եք խանութում, ինչ-որ «օֆիսում», բանկում և այս կարգի այլ հիմնարկում, ապա հաշվի առեք մի քանի խորհուրդ.

1. Ես հասկանում եմ, որ ձեր աշխատավարձը ցածր է, բայց ես վստահաբար մեղավոր չեմ։ Այնպես որ՝ իմ վրա մունաթ գալով դուք վիրավորում եք միայն ինձ և ստանում համարժեք պատասխան։
2. Խոսելիս եղեք քաղաքավարի, ավելի շատ ժպտացեք, ես եկել եմ ինչ-որ ապրանք կամ ծառայություն գնելու և չեմ ուզում տեսնել ձեր դժգոհ ու տիեզերական ունայնությամբ լի հայացքը։
3. Հարգելիս, ինձ հետ դու-ով մի խոսիր, որովհետև շատ հնարավոր է, որ իմ երեխայի տարիքին լինես կամ դրա նման մի բան։



4. Տղերք ջան, ինձ «ախպերս» մի ասեք, որովհետև ես հարկադրված եմ լինում ձեզ բացատրել ախպերության մասին իմ պատկերացումները, որոնք դժվար թե համընկնեն քոնի հետ։
5. Թեև դու զզվում ես քո աշխատավայրից, «շեֆից» ու գործընկերներից, բայց այնուամենայնիվ, հիշիր, որ դու նախևառաջ քեզ ես ներկայացնում, ոչ թե շեֆիդ։
6. Տղերք ջան, կամ նորմալ սափրվեք կամ նորմալ մորուք պահեք։ Կիսաթրաշը փնթի ու անլվա տպավորություն է թողնում։
7. Մի փորձեք խաբել ինձ։ Ես հաշվել գիտեմ։ Ընդհանրապես, խաբելը լավ չէ։  Եթե նույնիսկ ձայն չեմ հանում, չի նշանակում, թե չեմ նկատում, ոնց ես մանրս թռցնում։ Մի 5 անգամ կլռեմ, 6-րդ անգամ կասեմ ինչ եմ մտածում քո մասին։
8. Աղջկերք ջան, եթե կարծում եք, որ տղամարդ հաճախորդին խունջիկ-մունջիկ աչքերով նայեք, ինքը խանութի կեսը կգնի, դուք էլ պարգևավճար կստանաք, զգալի չափով սխալվում եք։ Ամենայն հավանականությամբ նա այդպիսի հայացք մեկ-երկու անգամ տեսել է իր կյանքում, ու ընդհանրապես, նա դրա համար չի մտել խանութ։ Մարդուն ուղղակի վերնաշապիկ է պետք։
9. Աղջկերք ջան, եթե կարծում եք, որ հաճախորդի ականջի տակ անընդհատ խոսում եք ու ինչ-որ բան եք առաջարկում, դրանով որակյալ սպասարկում եք ապահովում, էլի սխալվում եք։ Թողեք մի երկու րոպե մարդը հանգիստ նայի կողքերը։ Մի բանի կարիք եթե ունենա, կանչի ձեզ։
10. Մեր հայրենիքը փոքր է. մի մտածեք, որ այլևս երբեք այդ մարդուն, ում օրը փչացրել եք, չեք հանդիպելու։
11. Եվ վերջում՝ կյանքը մարդիկ են գեղեցկացնում և դուք այդ մարդկանցից մեկն եք։ Եթե որևէ մեկը ձեզ հակառակն ասի, չհավատաք։

Комментариев нет:

Отправить комментарий