Խմբագրական. Ոչ թե վերարտադրում, այլ պետական հեղաշրջում - See more at: http://www.ilur.am/news/view/47261.html#sthash.LjAXMLFa.dpuf
Ասում են, թե սահմանադրական փոփոխություններով իշխանությունը ցանկանում է «վերարտադրվել»: Սա իրականում ոչ այնքան ճշգրիտ ձեւակերպում է, որովհետեւ «իշխանությունը» Հայաստանում միշտ էլ այս կամ այն կերպ «վերարտադրվել է», այսինքն՝ երբեք էլ ընդդիմությունը իշխանություն չի դարձել. կամ ներքին հեղաշրջմամբ, կամ էլ «ժառանգորդ» գործողությամբ «վերարտադրվել է» իշխող խմբի այս կամ այն հատվածը: Խնդրի ճիշտ ձեւակերպումն, ուրեմն, ոչ թե «վերարտադրումն է», այլ փաստացի պետական հեղաշրջումը: Ո՞րն է հեղաշրջման էությունը:
Սահմանադրական-իրավական հեղաշրջում
Հարցի ձեւական-իրավական կողմն այն է, որ առանց որեւէ լուրջ հիմնավորման՝ վերաձեւակերպվում է ՀՀ սահմանադրական կարգը: Բազմիցս նշել ենք, որ չնայած սահմանադրական փոփոխությունների գործընթացը մոտենում է հանգուցալուծման փուլին, սակայն ցայսօր այդպես էլ որեւէ լուրջ հիմնավորում չի տրվել, թե ինչո՛ւ պետք է Սահմանադրությունը փոխվի, եւ ինչո՛ւ հենց այսօր: Սա, ի դեպ, Սերժ Սարգսյանի համար հատկանշական ոճ է՝ որեւէ կարեւոր քաղաքական նախաձեռնության, գործընթացի, որոշման հրապարակային ծավալուն հիմնավորմամբ հանդես չգալ, իսկ մանր-մունր «կռուտիտները» թողնել տարբեր տրամաչափի «տուզիկներին»:
Իմաստ չկա խորանալու «նախագահակա՞ն», թե՞ «խորհրդարանական» հանրապետություն տարբերությունների մեջ, մանավանդ որ տասնյակ անգամներ նշվել է, որ ինչպիսի կարգ էլ ամրագրված լինի թղթի վրա, միեւնույն է, փաստացի համակարգը բխելու է կոնկրետ ժամանակահատվածի ուժային դասավորությունից: Բայց չենք կարող չշեշտել, որ Հայաստանում, ինչպես եւ ցանկացած երկրում, ուր չկա եւ առարկայորեն չի կարող լինել կայացած բազմակուսակցական համակարգ, ուր հասարակության լայն շերտերը զուրկ են նույնիսկ համեմատական տնտեսական ազատությունից, խորհրդարանական հանրապետության հռչակումը թղթի վրա անհրաժեշտորե՛ն հավասարազոր է քաղաքական բացարձակ մենատիրության, «միապետության», լավագույն դեպքում՝ միակուսակցականության փաստացի հռչակմանը: Այլ տարբերակ պարզապես գոյություն չունի, որովհետեւ խորհրդարանական կառավարումը ենթադրում է հասարակության զարգացման միանգամայն այլ աստիճան, քան Հայաստանում է՝ անհրաժեշտ է, որ հասարակության մեջ լինեն մի քանի համեմատաբար ինքնավար խմբեր, որոնք կարողանան ձեւակերպել իրենց շահերը, կազմակերպվել որպես կայուն եւ անկախ քաղաքական միավորներ եւ մրցել միմյանց հետ: Եթե դա չկա, եթե ռեսուրսը կենտրոնացած է միայն շատ նեղ խմբի մեջ, ապա հասարակությունը ստիպված իր հույսը կապում է ոչ այնքան կազմակերպությունների, որքան հզոր անհատների հետ: Այս իմաստով նախագահական համակարգը, որի կենտրոնում նախագահական ընտրություններն են, որոշակի անկայունություն ու անկանխատեսելիություն է մտցնում՝ խանգարելով բացարձակ մենաշնորհի կայացմանը, որովհետեւ երբ մեծ դեր է սկսում կատարել անհատական գործոնը, ապա շատ օրիանաչափություններ եւ անհրաժեշտություններ դադարում են գործել՝ ազատ հնարավորությունների դաշտն ավելանում է: Նույնիսկ եթե համակարգը հաջողության է հասնում անհատի նկատմամբ, նա ստիպված է լինում որոշ զիջումների գնալ, փոխվել: Չխոսելով խորհրդարանական համակարգի այլ թեական կողմերի շուրջ՝ հենց միայն այսքանը բավական է՝ հասկանալու համար, որ տեղի ունեցողը համակարգային հեղաշրջման փորձ է, այլ ոչ թե սոսկ վերարտադրման ծրագիր:
Քաղաքական-պետական հեղաշրջում
Է՛լ ավելի ուշագրավ է այն, որ վերաձեւակերպվում է նաեւ մեզանում տարիներով կայացած փաստացի քաղաքական համակարգը: Մենք դրան տարբեր անվանումներ ենք տվել, բայց դրա էությունը եղել է որոշակի բազմակենտրոնությունը, ուժերի հավասարակշռությունը. Հայաստանում, ի տարբերություն, ասենք, ալիեւյան կամ այլ հետսովետական համակարգերի, չի եղել միայն մե՛կ անձի, մե՛կ քաղաքական խմբավորման, մե՛կ կլանի բացարձակ մենաշնորհ: Թեկուզ նեղ շրջանակներում, բայց գործել է որոշակի կոմպրոմիսային համակարգ: Այս համեմատական բազմակենտրոնությունն ավելի ճկուն է դարձրել համակարգը, եւ հասարակությունը կարողացել է սրա շնորհիվ մի փոքր ավելի ազատ լինել: Հեղաշրջման իմաստը այս համեմատական բազմակենտրոնությունից դեպի բացարձակ մենաշնորհային համակարգ անցնելն է: Ավելի սեղմ ասած՝ եթե ցայսօր Սերժ Սարգսյանն իշխում էր, որովհետեւ նա՛ էր համակարգի թեկնածուն, ապա այսօր «խորամանակ պլանի» էությունն այն է, որ Սերժ Սարգսյանը համակարգից վեր դառնա եւ իշխի ինքն իրենով: Այսինքն՝ խնդիր է դրված խմբակենտրոն համակարգից անցնել անձնակենտրոնի: Պատմությունը սիրում է այսպիսի հակասություններ. ձեւական տեսակետից՝ մենք փոխում ենք անհատի շեշտված դերով նախագահական համակարգը «խմբային» խորհրդարանականի, իսկ փաստացի՝ անցում ենք կատարում խմբիշխանությունից՝ մենիշխանության:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացը, եթե հաջողվի, ունի իր անհրաժեշտ շարունակությունը: Պետք է իշխող խմբից զտվեն բոլոր համեմատաբար անկախ դիրք ունեցող անհատներն ու խմբերը: Զտումը, մեծ հավանականությամբ, վերաբերելու է նաեւ իշխող կուսակցությանը՝ ՀՀԿ-ին, որից, ի վերջո, կարող է մնալ միայն անունը: ՀՀԿ-ի ապաքաղաքականացման գործընթացը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին: Հին, «քյարթ» հանրապետականը պետք է ջարդվի, որովհետեւ դա, մի կողմից, դեռ ինչ-որ հուշեր ունի Հանրապետականի քաղաքական անցյալի մասին, մյուս կողմից էլ՝ կապված է «օլիգարխիայի», այսինքն՝ տնտեսական եւ քաղաքական համեմատական բազմակենտրոնության, որոշակի կոմպրոմիսի, բալանսի հետ: Պետք է ստեղծվի էությամբ նոր իշխող կուսակցություն, որը չի ունենա քաղաքական անցյալ եւ տնտեսապես համեմատաբար անկախ անհատներ՝ Ենի Էրմենիստան, թեկուզ եւ՝ պահելով ՀՀԿ անունը:
ԺԵԿ-ի պետից ընկեր Ստալին
Ի դեպ, եթե հիմա էլ ասում են, թե Սերժ Սարգսյանը ոչ միայն նախագահ եւ վարչապետ, այլեւ ԱԺ նախագահ չի պատրաստվում դառնալ 2018-ից հետո, ապա, մի կողմ թողնելով այն, թե որքանո՛վ կարող ենք վստահել այդ խոստումներին, այս խոսակցություններն արդեն նմանվում են մանկապարտեզի: Վաղը կարող է հայտատարվել, որ Սերժը չի պատրաստվում նաեւ «ԺԵԿ-ի» պետ աշխատել 18-ից հետո, դրանից հարցի էությունը չի փոխվում: Իրական հարցը, որին պետք է պատասխանվի՝ ո՞րն էր սահմանադրական փոփոխությունների անհետաձգելի անհրաժեշտությունը Սարգսյանի երկրորդ ժամկետի ավարտին ընդառաջ: Եթե այս հարցի պատասխանը չկա, իսկ դա չկա, եւ ինչպես առիթ ունեցել եմ ասելու՝ չի էլ կարող լինել, ապա հասարակությունը ոչ միայն իրավունք ունի, այլեւ պարտավոր է չվստահել իշխանության «բարի եւ անշահախնդիր նպատակներին» սահմանադրական գործընթացի շուրջ: Խնդիրը ՀՀԿ առաջնորդի՝ ԺԵԿ-ի պետ լինել կամ չլինելը չէ: Ինչպես տեսանք, իրական խնդիրը պետական փաստացի հեղաշրջման լայն ծրագիրն է, որը եթե հաջողվի, երկիրը կարելի է կառավարել նույնիսկ առանց ձեւական պաշտոն ունենալու, ինչպես դա արել են Ի. Ստալինը՝ ԽՍՀՄ-ում, Քադաֆին՝ Լիբիայում, առաջին կայսրերը՝ Հռոմում: Ստալինն, օրինակ, 1934 թվականից մինչեւ 1952 թ. հրաժարվել է նույնիսկ Կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնից. այդ պաշտոնը վերացվել է, եւ Ստալինը պաշտոնապես ընդամենը կուսակցության մի քանի քարտուղարներից (առանց գլխավոր կամ առաջին մակդիրի) մե՛կն էր, բայց ոչ միակը: Հատկանշական է, որ այդ քայլին Ստալինը գնաց երկրում իր վերջնական մենիշխանությունը հաստատելուց եւ «սահմանադրական բարեփոխումներից» անմիջապես առաջ: 1923-ից մինչեւ 1941 թ. Ստալինը չի զբաղեցրել նաեւ պետական պաշտոններ (մինչեւ 1923-ը եղել է ազգությունների կոմիսարիատի ղեկավար, իսկ 1941-ից մինչեւ մահ ԽՍՀՄ վարչապետն էր): Այսինքն, օրինակ, 1937-ի ռեպրեսիաների շրջանում, երբ Ստալինը փաստացի միանձնյա որոշումներ կայացնողն էր երկրում, նա ձեւականորեն եղել է «ոչ մեկը», շարքային քաղաքացի՝ առանց որեւէ պետական պաշտոնի, իսկ կուսակցության մեջ էլ՝ նրա քարտուղարներից ընդամենը մեկը, ընդ որում՝ կուսակցության ղեկավարող դերն այն ժամանակվա սովետական սահմանադրությամբ դեռ ամրագրված չէր պաշտոնապես: Այնպես որ՝ խնդիրը ոչ թե ձեւական պաշտոններն են, այլ ուժային իրական հավասարակշռությունը՝ ցանկության դեպքում կարելի է իշխել առանց պաշտոնի էլ, եւ հակառակը՝ ունենալով բոլոր պաշտոնները՝ չունենալ իշխանություն:
Հրանտ Տեր-Աբրահամյան
- See more at: http://www.ilur.am/news/view/47261.html#sthash.LjAXMLFa.dpuf

Ասում
են, թե սահմանադրական փոփոխություններով իշխանությունը ցանկանում է
«վերարտադրվել»: Սա իրականում ոչ այնքան ճշգրիտ ձեւակերպում է, որովհետեւ
«իշխանությունը» Հայաստանում միշտ էլ այս կամ այն կերպ «վերարտադրվել է»,
այսինքն՝ երբեք էլ ընդդիմությունը իշխանություն չի դարձել. կամ ներքին
հեղաշրջմամբ, կամ էլ «ժառանգորդ» գործողությամբ «վերարտադրվել է» իշխող
խմբի այս կամ այն հատվածը: Խնդրի ճիշտ ձեւակերպումն, ուրեմն, ոչ թե
«վերարտադրումն է», այլ փաստացի պետական հեղաշրջումը: Ո՞րն է հեղաշրջման
էությունը:

Комментариев нет:
Отправить комментарий