пятница, 17 июля 2015 г.

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

18:55 17/07/2015 » Իրավունք

Սահմանադրության նախագծով կյանքից զրկելու մասին դրույթը վերջնական չէ. Սահմանադրագետ

Սահմանադրության նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Կյանքից զրկելը չի համարվում կյանքի իրավունքի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»: Այսօր լրագրողները Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են նախագծի հեղինակները մեկնաբանում այս դրույթը և արդյոք այդպիսով չի՞ օրինականացվում սպանությունը:
Վարդան Պողոսյանն ի պատասխան նկատեց, որ սա վիճելի ձևակերպումներ ունեցող կետերից մեկն է հանձնաժողովականների համար և ակտիվ քննարկումները միայն կնպաստեն գտնել առավել օպտիմալ տարբերակներ ու հավելեց, որ այդ դրույթը վերցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից:


«Բուռն քննարկումների արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ այս երկու կետերն այս տեսքով մեր Սահմանադրությունում ամրագրել չի կարելի, հատկապես, որ մենք չունենք նման իրավական տերմիններ` խռովություն, ապստամբություն: Այնպես որ` այս հարցը մենք փակված չենք համարում: Անհրաժեշտ է գտնել ավելի ճիշտ ձևակերպումներ, որ չլինի այնքան ընդգրկուն, ինչպես մարդու իրավունքների կոնվենցիայում է ձևակերպված, և չպարունակի այնպիսի հասկացություններ, ինչպիսին խռովությունն է կամ ապստամբությունը: Ամեն դեպքում` չի կարելի պնդել, որ մենք սպանությունը լեգիտիմացնում ենք ոչ օրինական նպատակներով»,- նկատեց Պողոսյանը:

Հանձնաժողովի անդամի խոսքով, հանրային քննարկման արդյունքում հավանաբար բոլորի համար ընդունելի տարբերակներ կգտնվեն:

Հարակից հրապարակումներ`
Վերարտադրվելու համար կիսանախագահական ու նախագահական համակարգերից ավելի լավ համակարգ գոյություն չունի. Թովմասյան
Նոր Սահմանադրությամբ նախագահը իրավունք չունի կողմնապահ լինել. Սահմանադրագետ
Հանձնաժողովի անդամները բացատրել են` ինչու է նոր խորհրդարանը ունենալու առնվազն 101 կամ ավելի պատգամավոր
Ովքեր են լինելու ընտրիչները, որոնք կընտրեն Հանրապետության նախագահին
Նոր Սահմանադրությամբ ևս, Հայաստանում ընտանիք կարող են կազմել միայն կինն ու տղամարդը
ՍԴ նախագիծը երաշխիք տալիս է դատավորների անկախության համար. Պողոսյան
 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий