Գայանե Խաչատրյան | 16:32 | Հուլիս 17 2015
Խորագրեր:
Հասարակություն
Քաղաքականություն
Երբ կարող է ԱԺ պատգամավորների թիվն անցնել 101-ից. Փորձագետները մեկնաբանում են սահմանադրական փոփոխությունները
Սահմանադրության նոր տարբերակը սահմանում է, որ Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից, մինչդեռ առավելագույն թիվ չի նշվում: Այսօր ասուլիսում ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանից և Հրայր Թովմասյանից լրագրողները խնդրեցին պարզաբանել, թե ի՞նչ է դա նշանակում:
«Եթե առաջին փուլի արդյունքում ձևավորվում է մեծամասնություն, երկրորդ փուլի կարիք չկա, ուրեմն ԱԺ պատգամավորների թիվն ուղիղ հավասար է 101-ի: Եթե այդ դեպքը չի և երկրորդ փուլ է իրականացվում, հաղթող կուսակցությունը ստանում է հավելյալ մանդատներ, քանի որ ինքը մեծամասնություն է ստացել: Այդ հավելյալ մանդատները ինքը ստանում է պատգամավորների թվի մեծացման հաշվին, այլ ոչ թե այն մանդատներից հանելով, որոնք ստացել են պարտված կուսակցությունները: Դրա համար էլ այդ թիվը ֆիքսված չի և հոդված 89-ի առաջին մասը նախատեսում է, որ առնվազն 101 պատգամավորից է ԱԺ-ն բաղկացած լինելու»,- ասաց Վ.Պողոսյանը:
Ըստ նրա՝ պատգամավորների առավելագույն թիվ նաև Ընտրական օրենսգրքում չի լինելու:
Հ.Թովմասյանի խոսքով՝ 101-ից զատ մենք կարող ենք ունենալ 2-4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, որոնք սովորական ձևով չեն ընտրվում, այլ ներկայացնում են ազգային փոքրամասնությունների համապատասխան կառույցները: Ըստ նրա՝ թյուրընկալումներ կան, օրինակ՝ ԱԺ-ում միայն 2 կուսակցություններ են լինելու:
Հ.Թովմասյանի խոսքով՝ պատգամավորների թիվը տեսականորեն կարող է լինել 198, գործնականում կլինի 120-130. «Եթե որևէ կուսակցություն առաջին փուլում ստանա 45% ձայներ և երկրորդ փուլում հաղթի՝ ստանալով օրինակ 53%, ընդամենը 9% է ու 9 մանդատ է ավելանալու: Այսինքն՝ մեր պատգամավորների թիվը կդառնա 110 կամ 109: Եթե տեսականորեն, որը բացառվում է, առաջին փուլում 6% տոկոս ձայներ ստացած կուսակցությունը հանկարծ երկրորդ փուլում հաղթի, սա նշանակում է, որ որևէ կուսակցություն առաջին փուլում պետք է հավաքի 6%, մնացած բոլորը պետք է հավաքած լինեն 5-ական տոկոս, որ պատնեշը հաղթահարած լինեն: Եվ եթե երկրորդ փուլում հաղթի, այդ 6%-ին պետք է ավելացվի 40%: Պա՞րզ է ինչի մասին է խոսքը»:
Հ.Թովմասյանը նշեց, որ մինչև այժմ կուսակցությունները ստացել են 25-40% ձայներ: Նրա խոսքով՝ քննարկման հարց է, թե երկրորդ փուլից առաջ կարո՞ղ են ձավորել դաշինքներ, թե՞ ոչ, հնարավոր է կոալիցիա: Հ.Թովմասյանը նշեց, որ առաջին փուլից հետո արգելապատնեշը հաղթահարելուց հետո հայտարարում են վարչապետի թեկնածուին, ԸՕ-ն ընդունվելու է որպես օրգանական օրենք, մի շարք օրենսգրքեր՝ ընտրական, դատական, ԱԺ կանոնակարգ, հանրաքվեի մասին, որոնք ամենաընդգրկունն են, դրանց ընդունման համար հարկավոր է ԱԺ-ի 3/5 ձայներ, այսինքն՝ մեծամասնությունը չի կարող միայնակ ընդունել. «Բավարար չի, որ միայն մեծամասնությունը թեկնածու բերի, պետք է նրան պաշտպանի նաև փոքրամասնությունը: Նախագահական համակարգում հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, և քաղաքական համակարգում դուրս է մղվում: Այս համակարգում դա բացառված է և պարտվողը ներկայացված է ԱԺ-ում և ունի լծակներ, որ կարող է մեծամասնությանը հսկել՝ քննիչ հանձնաժողովներ, ՍԴ դիմելը և այլ գործիքներ»:
Հարցին, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այլևս չի առաջադրվելու, արդյոք կկարողանա այս փոփոխություններից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնել, Հ.Թովմասյանը հարցով պատասխանեց. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները ավարտվում են 2018թ. ապրիլին, ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու 2017 թ. մայիսին, ինչպե՞ս պետք է մասնակցի, ի՞նչ մեխանիզմով»:

Комментариев нет:
Отправить комментарий