ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունենալը ճիշտ է. կարծիքներ նոր Սահմանադրության մասին
12:11, 17.07.2015
Նոր Սահմանադրությամբ իշխանությունները ցանկանում են վերահսկելի
ժողովրդավարություն ստեղծել։ Այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ
հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ նոր Սահմանադրությունը ունի նվազագույնը երեք թերություն. Խորհրդարանում կայուն մեծամասնության ստեղծումը, երկրի նախագահի ընտրությունը ընտրիչների կողմից եւ պատգամավորների թիվը։
«Սա ժողովրդավարություն չէ, այլ ժողովրդավարության ելքի կանխորոշում է։ Նախագահի ընտրությունը կլոունադա է հիշեցնում, ի՞նչ է նշանակում։ Անհասկանալի է սա: Երրորդ թերությունն այն է, որ ասում են, թե պատգամավորների թիվը պետք է լինի նվազագույնը 101, իսկ առավելագույնը ո՞րն է։ Պետք է հստակ նշվեր»,- ասաց նա։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով, սակայն, ԱԺ ընտրությունները, հատկապես երկրորդ փուլով ընդունված կարգ է ամբողջ աշխարհում։
«Այստեղ նպատակն է այն, որ խորհրդարանում պետք է լինի բացարձակ մեծամասնություն, որովհետեւ եթե մեծամասնությունն ունի պատասխանատվություն, պետք է ունենա նաեւ իրավունքներ։ Իսկ փոքրամասնությունն էլ պետք է հնարավորություն ստանա մանդատ ձեռք բերել խորհրդարանում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հրապարակվել է նոր Սահմանադրության 1-7-րդ գլուխները, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին։

Комментариев нет:
Отправить комментарий