17:37 17/07/2015 » Հասարակություն
Նոր Սահմանադրությամբ ևս, Հայաստանում ընտանիք կարող են կազմել միայն կինն ու տղամարդը
Սահմանադրության նախնական տարբերակում այն
մշակողները կարևորել են ընտանիքի ձևավորման մասին դրույթները և այն ներառել
Սահմանադրական կարգին վերաբերող գլխում: Սահմանադրության նախագծով
սահմանվում է, որ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի
ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու
իրավունք ունեն: Ընտանիքը, ըստ Սահմանադրության նախագծի, գտնվում է
պետության պաշտպանության ներքո:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը անկեղծացավ և ասաց, որ ինքը մտավախություն է ունեցել, թե ընտանիքի մասին դրույթները Վենետիկի հանձնաժողովի փորձագետների համար ընդունելի չեն լինի:
«Բայց համենայնդեպս, այն ձևակերպումները, որոնք տեղ գտան Սահմանադրական բարեփոխումների նախագծում որևէ քննադատության չարժանացան և անկախ ամեն ինչից, ես վստահ եմ, որ եթե այս նախագիծը հաստատվի հանրապետության նախագահի կողմից ու դառնա պաշտոնական փաստաթուղթ, ապա այդ դչրույթները պետք է մնան անփոփոխ», -հայտարարեց Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Նոր Սահմանադրությամբ նախագահը իրավունք չունի կողմնապահ լինել. Սահմանադրագետ
Հանձնաժողովի անդամները բացատրել են` ինչու է նոր խորհրդարանը ունենալու առնվազն 101 կամ ավելի պատգամավոր
Ովքեր են լինելու ընտրիչները, որոնք կընտրեն Հանրապետության նախագահին

Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий