Էլիոթ Արոնսոն, Էնթոնի Պրատկանիս
Քարոզչության դարաշրջանը. Համոզման հնարքները
Մեզ վրա լցվող համոզման կոչերի հիմնական աղբյուրը զանգվածային հաղորդակցության միջոցներն են, որոնք ունեն համոզելու ապշեցուցիչ կարողություն: Տեղեկատվության տարածումը տարեկան շուրջ 400 մլրդ դոլար շրջանառություն ունեցող արդյունաբերություն է, որից 206 մլրդ-ն ծախսվում է զանգվածային տեղեկատվության վրա: Այսինքն ա՛յն տեղեկատվության, որը նույնությամբ արտադրվում և տարածվում է ամբողջ աշխարհի սպառողների համար:
ԱՄՆ-ում գործում է 1449թ. հեռուստակայան և 4 հիմնական հեռուստացանց, 10379 ռադիոկայան, լույս է տեսնում 1509 օրաթերթ ու 7047 շաբաթաթերթ, ավելի քան 17000 ամսագիր ու տեղեկագիր, գործում է 9 խոշոր կինոստուդիա:
Միջին վիճակագրական ամերիկացին հեռուստացույց դիտում է տարեկան 1550 ժամ, 1160 ժամ՝ լսում ռադիո, 180 ժամ ծախսում է շուրջ 43 կգ թերթ և 110 ժամ՝ ամսագիր կարդալու համար: Ամերիկացին հնարավորություն ունի տարեկան շուրջ 50 հազար նոր հրատարակված գիրք ընթերցելու:
Եթե դուք շաբաթական 30 ժամ հեռուստացույց եք դիտում (այդպես է վարվում սովորական ամերիկացին), ապա մեկ տարվա ընթացքում կտեսնեք մոտավորապես 38 հազար գովազդ ու հայտարարություն: Հեռուստատեսային «փրայմ թայմ»-ի մեկ ժամը պարունակում է մոտ 11 րոպե գովազդ՝ ավելի քան 100 գովազդային հայտարարություն մեկ օրում: Օրական ևս 100-300 հայտարարություն դուք կարող եք լսել զանգվածային տեղեկատվության այլ միջոցներով:
Գովազդային հեղեղը դրանով չի սահմանափակվում: Տարբեր ապրանքների ավելի քան 100 մլն պատվեր կտրվի QVC և Home Shoping Network շուրջօրյա գովազդային հեռուստաալիքների եթերից հետո, ինչը գովազդատուներին կապահովի 2.5 մլրդ դոլարի շրջանառություն:
Ամեն տարի ամերիկյան ձեռնարկությունները շուրջ 150 մլրդ դոլար են ծախսում՝ 6.4 մլն կոմերցիոն գործակալներին վարձատրելու համար: Յուրաքանչյուր 12-րդ ամերիկյան ընտանիքում կա մեկը, ով աշխատում է առևտրի ոլորտում:
Այսպիսին է այս արդյունաբերության հզորությունը, որի խնդիրն է համոզել մարդկանց, որպեսզի նրանք տարատեսակ ապրանքներ գնեն՝ մեքենայից մինչև կոշիկ, մանր ու մեծ կենցաղային էլեկտրասարքեր, գումար հատկացնեն բարեգործության համար, ընդունվեն այս կամ այն քոլեջը կամ համալրեն բանակի շարքերը:
Եթե մենք քայլենք Ամերիկայի ցանկացած քաղաքի փողոցներում, ապա կտեսնենք հայտարարությունների անթիվ վահանակներ, պաստառներ, ավտոբուսների ու տաքսիների վրա փակցված գովազդային հայտարարություններ: Ձեր խոհանոցի դարակները հավանաբար լցված են մթերային տոպրակներով, որոնցից ամեն մեկի վրա նվազագույնը մեկ գովազդ կա: Թվում է, թե գովազդից ազատ մնացած տեղ այլևս չկա:
Սակայն համոզելը միայն գովազդատուների ու առևտրականների մասնագիտությունը չէ: Ամերկայի կառավարությունը տարեկան ավելի քան 400 մլն դոլար է վճարում 8000 ծառայողներին, ովքեր զբաղված են ամերիկյան կենսակերպի ու ԱՄՆ քաղաքականության քարոզչությամբ: Արդյունքում՝ տարեկան 900 ֆիլմ, 22 լեզվով 12 ամսագիր և 37 լեզվով օրական 800 ժամ «Ամերիկայի ձայն» ռադիոհաղորդումը «ամերիկյան ուղու» առավելություններն են փառաբանում:
Համոզումն օգտագործում են գրեթե բոլոր մասնագիտություններում: Գրեթե յուրաքանչյուր քաղաքական խոշոր գործիչ զանգվածային հաղորդակցության մասնագետներ ոը քաղաքական խորհրդատուներ է վարձում, որպեսզի համոզի ամբոխին և ընտրվի: Օրինակ՝ 2000թ. նախագահական ընտրարշավի ժամանակ Ջորջ Բուշի օգտին հանգանակվեց ավելի քան 184.5 մլն դոլար, իսկ նրա մրցակից Ալբերտ Գորի օգտին՝ 133 մլն: Ընտրվելուց հետո ամերիկյան նախագահը, փորձելով պահպանել դրական վարկանիշը, սովորաբար, միլիոնավոր դոլարներ է ծախսում հասարակական կարծիքի հարցումների, քաղաքական խորհրդատվությունների համար:
Գրեթե բոլոր խոշոր ընկերություններն ու հասարակական կազմակերպությունները վճարում են լոբբիստական կազմակերպություններին, որպեսզի դաշնային կամ տեղական իշխանություններին հասցնեն իրենց մտահոգությունները:
Կիրակին հանգստյան օր է, սակայն ոչ համոզման համար, քանի որ բարեպաշտների բանակը զբաղեցնում է տաճարները՝ բարոյախոսությունը մեր գիտակցությանը հասցնելու համար: Ընդ որում՝ նրանք զավթում են նաև ռադիոեթերը. Ամերիկայի ռադիոկայանների 14 տոկոսը գովաբանում է քրիստոնեության արժանիքները:
Իսկ եթե ձեզ անհրաժեշտ է պատրաստել համոզման սեփական ուղերձը, ապա միլիոնավոր մասնագետներ պատրաստ են ձեզ օգնել (բնականաբար, ոչ անվճար): Այսօր ԱՄՆ-ում կա ավելի քան 675 հազար փաստաբան, ովքեր իրենց բարձրաշխարհիկ հաճախորդների պահանջով վիճաբանում և համոզում են դատարանի դահլիճներում: Ավելի քան 300 ընկերություն (տարեկան 130 մլն դոլարով) իմիջի ստեղծման խորհրդատվություն է անցկացնում, այսինքն՝ խորհուրդ են տալիս, թե ինչպես ձեր անձնական կերպարն ավելի գրավիչ դարձնեք: Իսկ շուրջ 500 ընկերություն զբաղված է շուկայական հետազոտություններով և բնակչության հարցումներով՝ պատրաստ պարզելու, թե ցանկացած հնարավոր հարցի մասին ինչ են մտածում ամերիկացիները:

Օրվա արթուն ժամանակահատվածի կեսից ավելին մենք հատկացնում ենք զանգվածային տեղեկատվության միջոցներին:

Աշխատավայրը նույնպես կորպորատիվ քաղաքականության և համոզման վայր է: Հաշվարկված է, որ գլխավոր տնօրեններն իրենց ժամանակի 80 տոկոսը վատնում են բանավոր շփումների վրա, որի նպատակն է սիրաշահել կամ համոզել ենթականերին:Բազմացնող սարքերի հայտնագործումը ներգերատեսչական համոզման նոր միջոց ստեղծեց՝ հիշեցման թերթիկները: Միայն Պենտագոնում օրական բազմացվում է 350 հազար էջ, որը հավասարազոր է 1000 լիարժեք վեպի:
Կիրակին հանգստյան օր է, սակայն ոչ համոզման համար, քանի որ բարեպաշտների բանակը զբաղեցնում է տաճարները՝ բարոյախոսությունը մեր գիտակցությանը հասցնելու համար: Ընդ որում՝ նրանք զավթում են նաև ռադիոեթերը. Ամերիկայի ռադիոկայանների 14 տոկոսը գովաբանում է քրիստոնեության արժանիքները:
Իսկ եթե ձեզ անհրաժեշտ է պատրաստել համոզման սեփական ուղերձը, ապա միլիոնավոր մասնագետներ պատրաստ են ձեզ օգնել (բնականաբար, ոչ անվճար): Այսօր ԱՄՆ-ում կա ավելի քան 675 հազար փաստաբան, ովքեր իրենց բարձրաշխարհիկ հաճախորդների պահանջով վիճաբանում և համոզում են դատարանի դահլիճներում: Ավելի քան 300 ընկերություն (տարեկան 130 մլն դոլարով) իմիջի ստեղծման խորհրդատվություն է անցկացնում, այսինքն՝ խորհուրդ են տալիս, թե ինչպես ձեր անձնական կերպարն ավելի գրավիչ դարձնեք: Իսկ շուրջ 500 ընկերություն զբաղված է շուկայական հետազոտություններով և բնակչության հարցումներով՝ պատրաստ պարզելու, թե ցանկացած հնարավոր հարցի մասին ինչ են մտածում ամերիկացիները:
Մեզ ամեն օր ուղղակի ռմբակոծում են համոզման հաղորդակցություններով: Ընդորում՝ ամենից շատ մեր վրա ազդում են ոչ թե տրամաբանական փաստարկները, այլ սիմվոլների ու մարդկային ամենախորը զգացմունքների մանիպուլյացիան: Լավ է, թե՝ վատ, բայց մենք ապրում ենք քարոզչության դարաշրջանում:
Комментариев нет:
Отправить комментарий