понедельник, 5 января 2015 г.

Թայվանում ցանկանում են սահմանափակել լրագրողների տեղաշարժը հանրահավաքների ժամանակ

Թայվանի մայրաքաղաք Թայբեյի ոստիկանությունը ցանկանում է օրենք ընդունել, համաձայն որի հանրահավաքների, երթերի և այլ զանգվածային միջոցառումների ժամանակ լրագրողները պետք է լուսաբանեն միայն ոստիկանության կողմից նշված հատվածներում: Սա առաջացրել է լրագրողների խիստ դժգոհությունը: Այժմ լրագրողները բողոքի ստորագրահավաք են սկսել:

Ոստիկանը ձեռքին պահել է պաստառ, որի վրա գրված է. «Լրագրողները պետք է կանգնեն մեդիայի համար նախատեսված վայրերում»: Լուսանկարը՝ Liu Ching-hou, Taipei Times


Իր որոշումը ոստիկանությունը հիմնավորում է լրագրողների անվտանգությունն ապահովելու ցանկությամբ: Նրանք նշում են, որ անօրինական հանրահավաքների դեպքում, իշխանությունը հարկադրված է լինելու ցրել դրանք, ինչի ընթացքում կարող են տուժել ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Կառավարությունը հայտնում է, որ օրենքի ընդունումից առաջ քննարկվել է մի շարք խոշոր ԶՄՆ-ների հետ, սակայն սա չի բավարարում լրագրողներին: Վերջիններս վստահ են, որ օրենքն ընդունելու դեպքում էապես կսահմանափակվի լրագրողի աշխատանքային հնարավորությունները: Չէ՞ որ բազմակողմանի լուսաբանման համար լրագրողը պետք է լինի դեպքերի կենտրոնում, ոչ թե ոստիկանության սահմանած հատվածներում:

Комментариев нет:

Отправить комментарий