ՈՒկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանն այսօր պատգամավորներին առաջարկել է աշխատել առանց ձմեռային արձակուրդի: Բանն այն է, որ խորհրդարանը մինչև հիմա չի վավերացրել 2015 թ. պետբյուջեն: Երկուշաբթի օրվա ընթացքում կառավարությունը մտադիր է նիստ գումարել և համաձայնեցնել պետբյուջեի բոլոր չափորոշիչները: Երկիրն այժմ քաղաքական ծանր ճգնաժամ է ապրում, ինչն անդրադառնում է նրա տնտեսության և բյուջետային ոլորտի վրա: ՈՒկրաինան փաստորեն դեֆոլտի եզրին է: Կառավարությունը կանխատեսում է, որ 2014 թ. ՀՆԱ-ն կնվազի 5 տոկոսով: Երկրի իշխանությունը փորձում է ստեղծված վիճակը շտկել արտասահմանից պարտք անելով: 2014 թ. տարբեր աղբյուրներից ՈՒկրաինան ստացել է 8.2 մլրդ դոլարի օգնություն: Ձմեռային արձակուրդից զրկելով պատգամավորներին, Գրոյսմանը խոստացել է բյուջեի քննարկումը ձգձգվելու դեպքում խորհրդարանում մի համեստ սեղան գցել նրանց համար:
Կարլ Յալանուզյան
Կարլ Յալանուզյան
Комментариев нет:
Отправить комментарий