Հաճախ ենք ասում-լսում «մեր վախտ բակից տուն չէինք գալիս» արտահայտությունը՝
ակնարկելով,
թե
երեխա
ժամանակ
«էկրանային»
հաճույքներով
չէինք
զբաղվում
ու
բակում
մի
ոտանի
սև
սատանա
էինք
խաղում։
Դրանով
ուզում
ենք
նաև
հասկացնել,
որ
էն
ժամանակ
ավելի
լավ
էր, և մենք ինչ-որ առավելություն
ունենք
ներկայիս
երեխաների
հանդեպ։
Այս
ամենը
տեղավորվում է «սերունդների
հակամարտություն»
եզրում
և
ուրիշ ոչինչ։
Իրականում՝ հիմիկվա երեխաներին թե՛ բակում խաղալն է անհրաժեշտ, թե՛ համակարգչային «պատերազմների» մասնակցելը, որովհետև ժամանակները փոխվել են։ Նոր
տեխնոլոգիաները բերել են նոր հնարավորություններ և դրա դեմ պայքարելն անիմաստ է։
Լավ հիշում եմ մեր ոգևորությունը, երբ առաջին խորհրդային
էլեկտրոնային խաղերն էին հայտնվում։ Մենք էլ էինք խաղում ու մեր ծնողներ կռվով-դավով
ձեռքներիցս վերցնում էին այդ խաղալիքները։ Կամ տեսամագնիտոֆոնները, որով տանը նստած
կարելի էր ֆիլմ դիտել։ Սա էլ ա՛յն ժամանակների «էկրանային զբաղմունքն» էր։
Եվ պետք չէ մտածել, թե հիմիկվա երեխաները բակում պահմտոցի
չեն խաղում, հեծանիվ չեն քշում, կռիվ չեն անում, խաղալիք զենքերով չեն «կրակում»։ Առավել
ևս իրականությանը չի համապատասխանում այն «մտահոգությունը», թե պատանիներն ու աղջիկները
ֆիզիկական ակտիվություն չեն ցուցաբերում, սպորտով չեն զբաղվում և ավելի նվազ են։ Եթե
որևէ մեկը կարող է վիճակագրությամբ կամ այլ հիմնավոր փաստերով հակառակն ապացուցել,
շնորհակալ կլինեմ տեղեկության համար։
Հարգելիներս, տուրք մի՛ տվեք «սերունդների հակամարտությանը»,
մենք շատ լավ երեխաներ ու ընդհանրապես, շատ լավ երիտասարդություն ունենք։
Комментариев нет:
Отправить комментарий