вторник, 11 ноября 2014 г.

Կեղծիքը ժողովուրդների բարեկամության թշնամին է

«Երեկոյան Երևան», 6 հոկտեմբերի, 1988թ.

Աշխատավորների ինտերնացիոնալ դաստիարակությունը մարքս-լենինյան գաղափարախոսության և սովետական հասարակարգի գլխավոր խնդիրներից մեկն է: Պատահական չէ, որ կոմունիստական կուսակցությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում այդ խնդիրը։ Սակայն ժողովուրդների իսկական բարեկամություն կարող է ստեղծվել ոչ թե բազմիցս ծամծմված ընդհանուր լոզունգներով, այլ անկեղծ ու ճշմարիտ հարաբերություններ հաստատելով, փոխադարձ ու իրական հարգանք սերմանելով ամեն մի ազգի մշակութային և պատմական արժեքների նկատմամբ, այդ արժեքների ճիշտ գնահատմամբ։

Երբեք չի կարող իսկական բարեկամություն և ինտերնացիոնալիզմ լինել այնտեղ, որտեղ թույլ են տրվում անարդարացի քայլեր ազգային հարցերի լուծման գործում, աղավաղվում ու կեղծվում են ազգային մշակույթի և պատմության հարստությունները, ոտնահարվում է ազգային արժանապատվությունը։

понедельник, 10 ноября 2014 г.

Ռուբեն Մամուլյանը և Առնո Բաբաջանյանը

Ռուբեն Մամուլյանը և Առնո Բաբաջանյանը
1971թ., օգոստոս, Լուսանկարը՝ Արմենպրեսի
Հայաստանի Հանրապետություն, 23 հունվարի, 1991թ.

Ռուբեն Մամուլյանը և Առնո Բաբաջանյանը
Ռուբեն Մամուլյանը և Առնո Բաբաջանյանը
1971թ., օգոստոս

Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ


Ընդունված է Ազգային ժողովի կողմից
3 դեկտեմբերի 1996 թ.


Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգության (քաղաքացիների, հանրության և պետության կենսական կարևոր շահերի) ապահովման նպատակով որոշակի բնագավառի տեղեկություններ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պաշտպանելու կապակցությամբ ծագող հարաբերությունները, սահմանում է պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը, գաղտնիության աստիճանները, գաղտնիք կազմող տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, պահպանելու, գաղտնազերծելու, օգտագործելու իրավական հիմքերը, գաղտնիքին առնչվող հարաբերություններում պետական մարմինների լիազորությունները:

воскресенье, 9 ноября 2014 г.

Խորհրդարանը նախազգուշացնում է ԱԻՄ-ին

Ազգ, 20 մարտի, 1991թ.

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում դրված էր մեկ հարց. «Ազգային Ինքնորոշում միավորման» գործունեության քննարկումը:

Պատճառը ԱԻՄ-ի վերջին ժամանակների հակաօրինական գործողություններն էին. արձանների հանդեպ «բարբարոս քայլերը», շենքրի գրավումը («Գլավլիտ», ՀԿԿ քաղկոմ), զորակոչի խոչընդոտում:

Անցած գիշեր Հայաստանի ներքին զորքերի ուժերով ազատվել էր ԱԻՄ-ի կողմից զբաղեցրած ՀԿԿ Երևանի քաղկոմի շենքը:

ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգ

2009 թ. հունիսի 26-ի

ՆԿ-97-Ն կարգադրության


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ


Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակների, խնդիրների, սկզբունքների և հիմնական ուղղությունների նկատմամբ պաշտոնական մոտեցումների համակարգ է և հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների և գերակայությունների մշակման և իրագործման համար, բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից, զարգացնում է նրա սկզբունքները տեղեկատվական ոլորտում և կարող է ենթարկվել ճշգրտումների, կապված ներպետական և միջազգային իրադրության, սպառնալիքների ու մարտահրավերների փոփոխման, ինչպես նաև սույն փաստաթղթում նշված նպատակների իրականացման հետ:

Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունված է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։

ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածներ

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը։

Հոդված 27.1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

http://www.parliament.am/parliament.php?id=constitution