суббота, 27 декабря 2014 г.

Ex-USSR Press Freedom

Աշխարհում շուրջ 220 լրագրող կալանավորված է

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհի տարբեր երկրներում բանտարկված է 220 լրագրող: Ամենաշատ կալանավորված լրագրողներ կան Չինաստանում՝ 44 մարդ:



Իրանում ձերբակալված լրագրողների թիվը նվազել է. եթե 2013-ին 35 էր, ապա այս տարի դարձել է 30: 2014-ի հուլիսին բանտից ազատվում է լրագրող Սիամակ Գադերին (Siamak Ghaderi), ում ձերբակալել և 4 տարվա ազատազրկման էին դատապարտել 2010թ.: Հուլիսին ձերբակալվում է «Վաշինգթոն Փոսթ» պարբերականի թղթակից, ԱՄՆ քաղաքացի Ջեյսոն Ռեզայանին (Jason Rezaian):

среда, 24 декабря 2014 г.

Հնարավո՞ր է արդյոք ռուս-թուրքական ԵՏՄ-ն

Ռուսական մամուլը ստեպ-ստեպ հիշեցնում է, թե որքան մոտ է Թուրքիան Եվրասիական տնտեսական միությանը: Թևավոր խոսքի ուժ է ստացել վարչապետ Դավութօղլուի «Թուրքիան և Ռուսաստանը ապրում են վերջին 500 տարվա իրենց լավագույն ժամանակաշրջանը» միտքը: Դեռ երկու տարի առաջ այս գործիչը կոչ էր անում Եվրասիայում, ի հակակշիռ ԵՏՄ-ի, ստեղծել մի կառույց՝ Եվրամիության հանգույն: Այժմ, ռուս քաղաքագետ Ս. Տարասովի դիտարկմամբ, իրավիճակը փոխվել է: Եթե Եվրամիությանն ինտեգրվելու դեպքում Թուրքիան ոչ միայն հրաժեշտ է տալու իր ազգային ինքնիշխանության մի մասին, այլև դառնալու է «բոլորից մեկը», ապա ԵՏՄ-ի հետ համագործակցությունը կընդգծի Եվրասիայի առաջատար պետություններից մեկը լինելու կարգավիճակը՝ ի լրումն դրա իր համար բացելով ավելի քան 170 մլն սպառողի շուկան, ուր ապահովված կլինի ապրանքի, ծառայության, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը:

вторник, 23 декабря 2014 г.

The last photo of the Titanic

23 դեկտեմբերի, 2014


Հաքերները թռցրել են Ջեյմս Բոնդի սցենարը

Sony ընկերությունը սպառնում է դատի տալ Twitter-ին՝ էլեկտրոնային փոստի հասցեները տարածելու համար



Sony Picture Entertainment ընկերությունը սպառնում է դատի տալ Twitter-ին, եթե վերջինս չարգելափակի հաքերային հարձակման ընթացքում հրապարակված տվյալների վրա հղումներ տեղադրող օգտատերերին: Ընկերության իրավաբանը (David Boies) նամակ է հղել սոցիալական ցանցի ղեկավարությանը՝ պահանջելով արգելափակել այդ տեղեկությունները տարածողներին: Հիշատակված է նրանցից մեկի՝ Վալ Բրուքսմիթի հասցեն, ով տարածում էր «կոտրված» փոստային հասցեների էլեկտրոնային պատկերները (screenshot):

понедельник, 22 декабря 2014 г.

Հայ թիավարները

Մեր ռեսպուբլիկայում լայն հնարավորություններ են ստեղծվում թիավարության սպորտը զարգացնելու համար: Ամեն օր տասնյակ պատանիներ Երևանի Կոմերիտմիության անվան պարկում զբաղվում են թիավարությամբ:

Լուսանկարը՝ Վ. Սևոյանի, Հայաստանի ֆիզկուլտուրնիկ, 24 հունիսի, 1956թ.